Arete Learning Center

Arete Learning Center

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Arete Learning Center, School, Shiraz Street 21/6, Ajapnyak, Yerevan.

Photos from Arete Learning Center's post 15/07/2026

✨ Մենք հարցրեցինք Արետե-ի փոքրիկներին, թե ո՞ր մուլտհերոսներին կցանկանային տեսնել իրենց կողքին💫

13/07/2026

Հետաքրքիր հարցեր, անկեղծ պատասխաններ և շատ ժպիտներ․ ծանոթացեք մեր փոքրիկներին։ 😍

12/07/2026

🌹💦 Վարդավառ 💦🌹

Վարդավառը հայ ժողովրդի ամենահին և ամենասիրված տոներից մեկն է։ 🇦🇲✨

🏛️ Հեթանոսական ժամանակներում այն կապված էր սիրո, ջրի և գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ, որի պատվին մարդիկ միմյանց վրա ջուր էին ցողում և վարդեր նվիրում։ 🌹💧

⛪ Քրիստոնեության ընդունումից հետո տոնը կապվեց Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության հետ և դարձավ Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը։

💙 Այսօր Վարդավառը ուրախության, մաքրության, սիրո և համախմբման տոն է, որի ամենասպասված ավանդույթը միմյանց ջրելն է։ 😄💦

Photos from Arete Learning Center's post 11/07/2026

🌱 Ինքնուրույնությունը սկսվում է փոքր քայլերից։

Երեխաները պետք է փոքր տարիքից սովորեն այն հմտությունները, որոնք օգտակար կլինեն իրենց ողջ կյանքի ընթացքում✨

Հասարակական նորմերն ու օգտակար սովորությունները ձևավորում են երեխայի պատասխանատվությունը, ինքնուրույնությունն ու վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։

Մեծահասակները երեխաների համար օրինակ են ծառայում, ուստի կարևոր է ոչ միայն սովորեցնել, այլև մեր վարքով ցույց տալ ճիշտ օրինակ🌱

09/07/2026

🌟 ARETE-ում ուրախությունը առօրյայի անբաժան մասն է։

Ամեն օր երեխաները հանդիպում են ընկերներին, մասնակցում հետաքրքիր զբաղմունքների, խաղում, սովորում և կիսվում իրենց փոքրիկ հաղթանակներով։

Այստեղ յուրաքանչյուր օրը նոր տպավորությունների, ժպիտների և գեղեցիկ հիշողությունների աղբյուր է։ 😊✨

Եթե ցանկանում եք, որ Ձեր երեխայի օրն էլ անցնի այսքան հետաքրքիր, ակտիվ և ուրախ միջավայրում, ապա միացե՛ք մեզ։ 💛✨

📍 Աջափնյակ համայնք, Գ-1 թաղամաս
📞 Գրանցման և մանրամասների համար գրեք մեզ

Photos from Arete Learning Center's post 07/07/2026

Երեխաների ճիշտ զարգացումը սկսվում է առողջ սննդից 🤍🥗

ARETE-ում մենք մեծ ուշադրություն ենք դարձնում երեխաների սննդակարգին՝ ապահովելով առողջ, թարմ և օգտակար սնունդ 🍎🥒, որը նպաստում է նրանց կենտրոնացմանը և լավ ինքնազգացողությանը 😊

Մեզ համար առաջնային է, որ երեխաները ոչ միայն սովորեն և զարգանան ✨, այլև ստանան իրենց օրվա համար անհրաժեշտ էներգիան💚

📍 Աջափնյակ համայնք, Գ-1 թաղամաս
📞 Գրանցման և մանրամասների համար գրեք մեզ

05/07/2026

🌿💚 ARETE ամառային դպրոցի աշակերտները հաճելի և անմոռանալի օր անցկացրին բուսաբանական այգում։

Բնության գրկում նրանք խաղացին, կազմակերպեցին պիկնիկ, ծանոթացան տարբեր տեսակի բույսերի և բացահայտեցին այգու հետաքրքիր անկյունները։

Օրվա ամենահիշարժան պահերից մեկը ծառի բնի մեջ տեղակայված փոքրիկ, հեքիաթային գրադարանն էր, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց երեխաների մոտ։ 📚🌳

Այսպիսի էքսկուրսիաները երեխաներին հնարավորություն են տալիս ոչ միայն գեղեցիկ ժամանակ անցկացնել, այլև սովորել, բացահայտել բնության հրաշքները և ստեղծել ջերմ ու հիշարժան հուշեր։ 🌸✨

📍 Աջափնյակ համայնք, Գ-1 թաղամաս
📞 Գրանցման և մանրամասների համար գրեք մեզ։

Photos from Arete Learning Center's post 03/07/2026

🌟 Մեծ երազանքները սկսվում են փոքր քայլերից։

Այսօր երեխան սովորում է օտար լեզուներ, իսկ վաղը կարող է կրթություն ստանալ աշխարհի լավագույն համալսարաններում, աշխատել միջազգային կազմակերպություններում, ճանապարհորդել տարբեր երկրներ և իրականացնել իր ամենահամարձակ նպատակները։ 📚🌍✨

Օտար լեզուների իմացությունը բացում է նոր հնարավորություններ, զարգացնում ինքնավստահությունը և օգնում է ազատ հաղորդակցվել աշխարհի ցանկացած անկյունում։ 🚀

📖 Մեզ մոտ հասանելի են անգլերենի և ռուսերենի ինչպես անհատական, այնպես էլ խմբակային դասընթացներ, որոնք կօգնեն երեխաներին զարգացնել լեզվական հմտությունները։

💙 Եթե ցանկանում եք, որ ձեր երեխան ևս վստահ քայլերով շարժվի դեպի իր երազանքներն ու մեծ ձեռքբերումները, ապա միացե՛ք մեզ։

📍 Աջափնյակ համայնք, Գ-1 թաղամաս
📞 Գրանցման և մանրամասների համար գրե՛ք կամ զանգահարե՛ք՝ 095 385 777։ ☎️✨

01/07/2026

🎨✨ ARETE-ում յուրաքանչյուր օր գունավորվում է երեխաների երևակայությամբ։

Նկարելով, ներկելով ու ստեղծագործելով՝ երեխաները բացահայտում են իրենց ներաշխարհը, զարգացնում պատկերավոր մտածողությունը և արտահայտում այն, թե ինչ գույներով են տեսնում աշխարհը։ 🌈

📍 Աջափնյակ համայնք, Գ-1 թաղամաս
📞 Գրանցման և մանրամասների համար գրեք մեզ

29/06/2026

ՌՈՒՍԵՐԵՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԽՄԲԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Ցանկանո՞ւմ եք, որ Ձեր երեխան վստահ խոսի, կարդա և գրի ռուսերեն։

📚 ARETE Learning House-ում իրականացվում են ռուսերենի՝
✅ Անհատական և խմբային պարապմունքներ
✅ Դպրոցական ծրագրի արդյունավետ ամրապնդում
✅ Քերականության և բառապաշարի զարգացում
✅ Ընթերցանության, լսողական և խոսակցական հմտությունների կատարելագործում

👩‍🏫 Յուրաքանչյուր սովորողի համար ապահովում ենք անհատական մոտեցում՝ հաշվի առնելով նրա գիտելիքների մակարդակն ու ուսումնական նպատակները։

✨ Սովորում ենք հետաքրքիր, արդյունավետ և ընկերական միջավայրում։

📍 Աջափնյակ, Գ-1 թաղամաս
📩 Գրանցվելու կամ հավելյալ տեղեկությունների համար գրեք մեզ։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address


Shiraz Street 21/6, Ajapnyak
Yerevan
0032