Skills

Skills

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Skills, Education, Babajanyan 165, Yerevan.

24/03/2026

🌷 Գարունը գալիս է նոր երազանքներով… Իսկ դու՞

Երբ բնությունը վերածնվում է, ամեն ինչ կարծես ասում է՝ «սկսիր հիմա» ✨
Նոր հմտություններ, նոր նպատակներ, նոր դու։

Իսկ պատկերացրու՝ այս գարնանը դու արդեն վստահ խոսում ես անգլերեն 😍
Հեշտ շփվում ես, հասկանում ֆիլմեր առանց թարգմանության, բացում նոր հնարավորություններ քեզ համար։

🌿 Մեր կենտրոնում մենք պարզապես անգլերեն չենք սովորեցնում…
Մենք օգնում ենք քեզ վստահություն ձեռք բերել, հաղթահարել վախերը և սիրել լեզուն 💬

💡 Փոքր քայլ այսօր = մեծ արդյունք վաղը

📚 Գարնանային հետաքրքիր բառապաշար 🌸

Spring is in the air – գարունը արդեն զգացվում է
Turn over a new leaf – սկսել նոր կյանք / նոր փուլ
Blossom – ծաղկել, զարգանալ
Brighten up – ուրախացնել, լուսավորել տրամադրությունը
Pick up (a skill) – արագ սովորել / բարելավել հմտություն
Grow on you – աստիճանաբար դուր գալ
Step out of your comfort zone – դուրս գալ հարմարավետության գոտուց
Fresh start – նոր սկիզբ
Look forward to – անհամբեր սպասել
Bring to life – կենդանացնել, կյանքի կոչել

📩 Սկսիր քո փոփոխությունը հենց այսօր 😉

Գարունը սպասել չի սիրում 💛

11/02/2026

Գույները միայն նկարներում չեն․ դրանք նաև լեզվում են ապրում։ Անգլերենում շատ դարձվածքներ կապված են գույների հետ, և դրանց իրական իմաստը հաճախ չի համապատասխանում բառացի թարգմանությանը։ Եկե՛ք սովորենք ամենահայտնիներից մի քանիսը․

🔴 Red-handed – բռնված հանցանքի պահին
👉 He was caught red-handed.
Նրան բռնեցին հանցագործության պահին։

🔵 Feel blue – տխուր լինել
👉 She feels blue today.
Այսօր նա տխուր է։

🟢 Be green – անփորձ լինել
👉 He is still green in this job.
Նա դեռ անփորձ է այս աշխատանքում։

⚫ Black sheep – ընտանիքի «սև ոչխարը» (տարբերվող, հաճախ՝ բացասական իմաստով)
👉 He is the black sheep of the family.
Նա ընտանիքում առանձնանում է (ոչ միշտ դրական իմաստով)։

⚪ White lie – անվնաս սուտ
👉 It was just a white lie.
Դա պարզապես անվնաս սուտ էր։

🟡 Be yellow – վախկոտ լինել
👉 Don’t be yellow!
Մի՛ վախեցիր։ / Մի՛ եղիր վախկոտ։

🟣 Shrinking violet – շատ ամաչկոտ, ինքնամփոփ մարդ
👉 She is a shrinking violet in public.
Նա հասարակության մեջ շատ ամաչկոտ է։

🟤 In a brown study – խոր մտքերի մեջ, մտահոգված
👉 He sat there in a brown study.
Նա նստած էր խոր մտքերի մեջ։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Babajanyan 165
Yerevan