Gastro Health Center
ԱՂԵՍՏԱՄՈՔՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԵՆՏՐՈՆ
🌐 https://www.gastroclinic.am Աղեստամոքսաբանության մասնագիտացված կենտրոն
13/05/2026
🌾 Մայիսը ցելիակիայի իրազեկման ամիսն է։
✅ Ցելիակիան աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում մարդու օրգանիզմը հացահատիկների մեջ պարունակվող գլյուտենը ընկալում է որպես վտանգավոր նյութ և սկսում է արտադրել հակամարմիններ։
✅ Այդ իմունային արձագանքի հետևանքով կարող է վնասվել բարակ աղիքի լորձաթաղանթը, ինչն էլ կարող է խանգարել սննդանյութերի ճիշտ յուրացմանը։
Ցելիակիան կարող է արտահայտվել տարբեր գանգատներով՝
▫️ փքվածություն,
▫️ որովայնային ցավեր,
▫️ փորլուծություն կամ փորկապություն,
▫️ սրտխառնոց,
▫️ քրոնիկ հոգնածություն,
▫️ երկաթի պակաս,
▫️ քաշի փոփոխություններ։
🧑⚕️Ժամանակին ախտորոշումը և բժշկի կողմից ընտրված ճիշտ մոտեցումը կարևոր են աղիների առողջության պահպանման, գանգատների նվազեցման և հնարավոր բարդությունների կանխարգելման համար։ ✨
«Գաստրո Կլինիկ»-ում հիշեցնում ենք՝ երկարատև կամ կրկնվող մարսողական գանգատները չի կարելի անտեսել: 💚
📍 Բագրատունյաց 30
☎️ 033220044, 094220044
ℹ️ https://www.gastroclinic.am
🩸 Ինչո՞ւ է դաշտանային ցիկլը խանգարվում:
👩⚕️ Գաստրո Կլինիկի էնդոկրին ծառայության ղեկավար, մեծահասակների և մանկական էնդոկրինոլոգ, լիպիդոլոգ Իրինա Մուրադյանը ներկայացնում է ամենատարածված պատճառները, որոնք կարող են ազդել դաշտանային ցիկլի կանոնավորության վրա։
✨ Կարևոր է հիշել, որ դաշտանային ցիկլի խանգարումները օրգանիզմի ազդակներից են, որոնք չարժե անտեսել։
Ժամանակին մասնագետի դիմելը կօգնի պարզել իրական պատճառը, ստանալ ճիշտ խորհրդատվություն և պահպանել առողջությունը։
Եղե՛ք տեղեկացված և առողջ։ 🤍
📍 Բագրատունյաց 30
☎️ 033220044, 094220044
ℹ️ https://www.gastroclinic.am
Ո՞ր դեղամիջոցներն են ամենից հաճախ նշանակում գաստրոէնտերոլոգները։ 🤔💊
Պատասխանը գուցե իսկապես զարմացնի ձեզ։
📍 Բագրատունյաց 30
☎️ 033220044, 094220044
ℹ️ https://www.gastroclinic.am
15/04/2026
Ածխաջրերը մեր օրգանիզմի էներգիայի հիմնական աղբյուրներից են: ⚡️
Դրանք հատկապես կարևոր են ուղեղի և նյարդային համակարգի բնականոն աշխատանքի համար։
Բայց ոչ բոլոր ածխաջրերն են նույնը: 👇
🔹 Պարզ ածխաջրեր
Սրանք արագ են յուրացվում և կարող են կտրուկ բարձրացնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։
Դրանցից են՝ շաքարները (գլյուկոզա, ֆրուկտոզա, լակտոզա և այլն)։
🔹 Բարդ ածխաջրեր
Մարսվում են ավելի դանդաղ և ապահովում են կայուն էներգիա օրվա ընթացքում։
Դրանց շարքում են՝ օսլան, բջջանյութը և գլիկոգենը։
Ի՞նչ է սա նշանակում Ձեր օրգանիզմի համար 👇
✔️ Արագություն
Պարզ՝ արագ էներգիա, բայց կարճատև:
Բարդ՝ դանդաղ, բայց կայուն էներգիա:
✔️ Հագեցվածություն
Պարզ՝ արագ հագեցում → արագ քաղց:
Բարդ՝ երկարատև հագեցվածություն:
✔️ Աղիքների առողջություն
Պարզ ածխաջրերի ավելցուկը կարող է առաջացնել փքվածություն կամ անհարմարություն:
Բարդ ածխաջրերը (հատկապես բջջանյութը) նպաստում են աղիների նորմալ աշխատանքին: 🫶
Կարևոր է հիշել՝
առողջ սննդակարգը չի նշանակում հրաժարվել ածխաջրերից։
Խոսքը ճիշտ ընտրության և հավասարակշռության մասին է: ⚖️
Բազմազան և լիարժեք սննդակարգի դեպքում նույնիսկ պարզ ածխաջրերը, չափավոր օգտագործման դեպքում, խնդիր չեն առաջացնում։
📍 Բագրատունյաց 30
☎️ 033220044, 094220044
ℹ️ https://www.gastroclinic.am
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the practice
Telephone
Address
Bagratunyats 30
Yerevan
0039
Opening Hours
| Monday | 09:00 - 19:00 |
| Tuesday | 09:00 - 19:00 |
| Wednesday | 09:00 - 19:00 |
| Thursday | 09:00 - 19:00 |
| Friday | 09:00 - 19:00 |
| Saturday | 09:00 - 15:00 |