Enjoy a healthy bite
Առողջը և օգտակարը գնահատողների համար
11/01/2023
Համեղ գնդիկներ
🟠առանց շաքար
🟠առանց ալյուր
🟠շաաա~տ համեղ
#ասկոնֆետ #առողջսնունդ
07/12/2022
Աս կոնֆետների ևս մեկ համեղ տարբերակ,բնականաբար շատ հեշտ պատրաստվող
110 գր գետնանուշ
20 գր մեղր
20գր դդմի կորիզ
Գետնանուշը բովել,մանրացնել բլենդեռի օգնությամբ, մինչև ստացվի միասեռ զանգված(մի քիչ կպչուն)։Ստացված զանգվածին ավելացնել մեղր։Պատրաստել գնդիկներ։Դդմի կորիզները աղալ։Այս զանգվածով պատել կոնֆետները։
#ասկոնֆետ
16/05/2022
Սա այն բաղադրատոմսերից է,որը կհավանեն և՛ փոքրերը և՛ մեծերը
Առողջ վաֆլի
🍎1խնձոր
🍌1բանան(հասած)
200գր աղացած վարսակ (վարսակի ալյուր)
0,5 թեյի գդալ սոդա
🥛100մլ կաթ
🥚1 ձու
Վարսակի փաթիլները աղալ բլենդերի օգնությամբ,ավելացնել սոդա,ձու,կաթ,բանանի խյուս, կեղևահան արած և քերիչով անցկացրած խնձոր։Լավ խառնել։Թխել վաֆլիի սարքի մեջ 4_5 րոպե,կամ չկպչող թավայում`կափարիչը փակ։
Շատ հարմար են դպրոցականների կամ աշխատողների համար։Իդեալական են որպես միջանկյալ։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Մարգարյան 2նրբ
Yerevan