Geospace

Geospace

Share

🌐 Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր | Geographic Information Systems

Ukraine Lessons for Naval Intelligence's Next War 27/10/2022

📍Հոդված «Դասեր Ուկրաինայից ԱՄՆ ռազմածովային հետախուզության հաջորդ պատերազմի համար» ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի պաշտոնական կայքում

🌐Հեղինակները պնդում են, որ ԱՄՆ ռազմածովային հետախուզության թերություններից է սպառնալիքների մոդելավորման անկատարությունը, հակառակորդի մարտական հնարավորությունների գնահատման ամբողջական մոտեցման բացակայությունը, ինչպես նաև «PowerPoint» կիրառելու սովորությունը: «PowerPoint»-ի կիրառմամբ ծառայողական փաստաթղթերի և այլ տեղեկատվական նյութերի մշակման պահանջները ենթադրում են ժամանակի և մարդկային ռեսուրսների չարդարացված ծախս (գույն, տառատեսակ, տառաչափ, դիզայն, կառուցվածք և այլն): Բացի այդ, մարդկային գործոնին առնչվող ռիսկերը նվազեցնելու համար ֆայլերի հետ աշխատելը պահանջում է արխիվային (աղբյուր հանդիսացող) նյութերի որոնման և դրանց հետ աշխատելու տքնաջան աշխատանք: Որպես վերոնշյալ թերությունները վերացնելու միջոցառումներ փորձագետները մատնանշում են տվյալների վերլուծության և ներկայացման համար աշխարհատարածական տեղեկատվական համակարգի (Geospatial Informaton System, GIS) ակտիվ օգտագործման անհրաժեշտությունը: Որպես օրինակ բերում են ԱՄՆ աշխարհատարածական հետախուզական գործակալության (NGA) «Ship Rider» ծրագիրը, որի շրջանակներում հակառակորդի մասին ստացված տվյալները ներկայացվում և տարածվում են GeoPDF ֆայլերի ֆորմատով և կարող են կարգավորվել հաշվի առնելով ստացողների թողունակությունը և բովանդակությունը: Կան վկայություններ, որ այս մոտեցումը զգալիորեն բարելավում է իրավիճակային իրազեկվածությունը և դրականորեն է ազդում օպերատիվ իրավիճակը տիրապետելու վրա:

Ukraine Lessons for Naval Intelligence's Next War The U.S. intelligence community can learn from Russia’s intelligence failures in Ukraine.

Want your business to be the top-listed Computer & Electronics Service in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Vardanants 18/1
Yerevan
0010

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00