AGAT Consulting

AGAT Consulting

Share

AGAT Advisors - իրավաբանական և հաշվապահական ծառայություններ

16/11/2024

🔹Բախվե՞լ եք որևէ իրավական խնդրի և հարկավոր է արագ ու գրագետ լուծու՞մ:

✅Մենք իրականացնում ենք իրավաբանական խորհրդատվություն, խնդիրը վերհանելով համակողմանի տեսանկյունից՝ առաջարկելով անհրաժեշտ արագընթաց լուծումներ՝ առանց արհեստականորեն ուռճացնելու և «թանկացնելու» այն:

Մեզ հետ կապ հաստատելու համար կարող եք դիմել՝👇🏻

📍ք. Երևան, Աբովյան 28
📲 +374 98 25 77 77
📲 +374 99 80 17 02
📲 +374 44 62 77 33

14/11/2024

📌Մեզանում բազմաթիվ քննարկումների տեղիք է տալիս արտասահմանյան երկրներ մեկնելիս ծնողների կողմից անչափահաս երեխային/երեխաներին թույլտվություն տալու հարցը:

✅Իրավական տեսանկյունից յուրաքանչյուր անչափահասի երկրից դուրս գալու անհրաժեշտության դեպքում, պետք է առկա լինի ծնողների (խնամակալների, որդեգրողների) կողմից նոտարական կարգով վավերացված համաձայնություն, որը կթույլատրի անչափահասին մեկնել միայնակ (14 տարեկան լրանալուց հետո), կամ որևէ մեկի ուղեկցությամբ (մինչև 14 տարեկանը՝ պարտադիր, դրանից հետո նաև առանց ուղեկցության), կամ ցանկացած ուղեկցողի ուղեկցությամբ:

🔹Տվյալ համաձայնությունը կարող է տրամադրվել առավելագույնը 3 տարի ժամկետով:

🔹Համաձայնության մեջ պետք է նշվի երկիրը/երկրները, ուր մեկնում է անչափահասը, կամ նշվում է ցանկացած արտասահմանյան երկիր:

🔹Հայերենով վավերացված համաձայնությունը պետք է թարգմանվի ռուսերեն կամ անգլերեն՝ կախված այն հանգամանքից՝ ուր է մեկնում անչափահասը: Երբեմն, բայց հազվադեպ, կարող են պահանջել նաև այլ լեզվով թարգմանություն, օրինակ՝ վրացերեն, ֆրանսերեն...

🔹Համաձայնությունը վավերացնելիս պետք է ներկայացվեն ծնողների (խնամակալների, որդեգրողների) բնօրինակ անձը հաստատող փաստաթղթերը (անձնագիր, նույնականացման քարտ, կենսաչափական անձնագիր), անչափահասի/ների, ուղեկցորդի/ների անձնագրերի պատճենները:

🔹Պարտադիր է միայն ծնողների (խնամակալների, որդեգրողների) ներկայությունը:

🔹Սակայն գործնականում նշյալ դաշտը կարգավորված չէ և, հաճախ, անչափահասի կողմից մուտք ու ելք բազմաթիվ երկրներ կատարելիս, ստուգում կամ չեն ստուգում համաձայնության առկայությունը:

📍ք. Երևան, Աբովյան 28
📲 +374 98 25 77 77
📲 +374 99 80 17 02
📲 +374 44 62 77 33

10/11/2024

✔️Լիազորագիրը գրավոր լիազորություն է, որն անձը տալիս է այլ անձի՝ երրորդ անձանց ներկայացվելու համար։

🔹Լիազորագիրը կարող է լինել՝
▫️ընդհանուր,
▫️հատուկ,
▫️մեկ անգամվա։

✔️Մի շարք դեպքերում պահանջվում է լիազորագրի նոտարական վավերացում։

✔️Լիազորագրի տրման առավելագույն ժամկետը 3 տարի է, եթե ժամկետը չի նշված՝ մեկ տարի, իսկ թվական չունեցող լիազորագիրը անվավեր է։

🔹Արտասահմանում գործողություններ կատարելու համար նախատեսված և գործողության ժամկետի մասին նշում չպարունակող նոտարի վավերացված լիազորագիրը պահպանում է ուժը, մինչև լիազորագիր տված անձի կողմից այն վերացնելը։

✔️Լիազորագիր տված անձը պետք է անձամբ կատարի այն գործողությունները, որոնց համար այն լիազորված է։ Նա կարող է դրանց կատարումը վերալիազորել այլ անձի, եթե դրա համար լիազորված է լիազորագրով կամ հանգամանքների բերումով ստիպված է այդ անել լիազորողի շահերի պահպանման համար։

📍ք. Երևան, Աբովյան 28
📲 +374 98 25 77 77
📲 +374 99 80 17 02
📲 +374 44 62 77 33

10/11/2024

🔹Մենք իրականացնում ենք ցանկացած տեսակի փաստաթղթերի թարգմանություններ՝ բոլոր լեզուներով, ներառյալ՝

▫️իրավաբանական փաստաթղթեր
▫️ֆինանսական փաստաթղթեր
▫️տեխնիկական փաստաթղթեր
▫️բժշկական փաստաթղթեր
▫️դեսպանատուն ներկայացնելու փաստաթղթերի փաթեթներ

🔹Թարգմանությունները կատարվում են ինչպես նոտարական վավերացմամբ, այնպես էլ՝ առանց վավերացման՝ արտոնագրված թարգմանչի կնիքով:

📍ք. Երևան, Աբովյան 28
📲 +374 98 25 77 77
📲 +374 99 80 17 02
📲 +374 44 62 77 33

24/03/2024

Կոմիտասի տարածքում ենթավարձակալության է տրամադրվում գրասենյակի մաս: Հարմար է գրասենյակային, տուրիստական կենտրոնի, նմանատիպ բիզնես գործունեության համար:
Մանրամասները կներկայացնեմ անձնական նամակով:
ՏԱՐԱԾԵԼԸ ԽՐԱԽՈՒՍՎՈՒՄ Է:

Want your business to be the top-listed Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Նաիրի Զարյան 19/66
Yerevan