herba_mar_yan

herba_mar_yan

Share

Սնվիր առողջ՝ ապրիր գեղեցիկ

�Բալանսավորված սննդակարգ
�Անհատական նիհարելու ծրագիր
�Անվճար խորհրդատվություն

02/07/2022

👉Շաքարային դիաբետը էնդոկրին հիվանդություն է, որը բնորոշվում է արյան մեջ գլյուկոզի պարունակության քրոնիկ բարձրացմամբ և ածխաջրատային, ճարպային ու սպիտակուցային փոխանակության խանգարումներով

👉Հիվանդությունն առաջացնում է նյութափոխանակության խանգարումներ, անոթային, նյարդային, ինչպես նաև այլ օրգան համակարգերի ախտահարումներ:

💚Հիվանդությունը կարելի է կանխարգելել՝ վարելով առողջ ապրելակերպ💚

Շատ կարևոր է նաև ֆիզիկական ակտիվ կենսակերպը: Շաբաթական 150 րոպե միջին ծանրաբեռնվածության ֆիզիկական վարժությունները 50 %-ով նվազեցնում են շաքարային դիաբետի առաջացման ռիսկը:
👉Ծխելը և ոգելից խմիչքների չարաշահումը մեծացնում են շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը։

👉Շաքարային դիաբետի առաջնային ախտանշաններն են շարունակական անհագ ծարավը, շարունակական անհագ քաղցը, առատ միզարտադրությունը, մարմնի քաշի կորուստը, ինչպես նաև բերանի լորձաթաղանթի և շուրթերի չորությունը, իսկ երկրորդային ախտանշաններն են մաշկի և լորձաթաղանթների անդիմադրելի քորը, մաշկի դժվար բուժվող բորբոքումները, ընդհանուր մկանային թուլությունը, տեսողության խանգարումներ։
💚 #ՍնվեքԱռողջ #ԵղեքԳեղեցիկ💚

Want your business to be the top-listed Beauty Salon in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Еребуни
Yerevan