Amarol

Amarol

Share

Գեղեցիկ ժպիտ, թարմ շունչ, առողջ ատամներ

29/12/2025

Ահա, սիրելի հետևորդներ, անցավ գլորվեց ևս մեկ տարի☀️🌧️❄️️։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր միացան Amarol-ին վերջին տարվա ընթացքում՝ փոխելով իրենց երբեմն տարիներով ձևավորած սովորությունները🥰։
Ավելի մեծ շնորհակալություն ենք հայտնում մեր հավատարիմ գնորդներին, ովքեր արդեն 2–3 տարի շարունակ ընտրում են միայն Amarol🫶․ գիտենք, որ դուք շատ եք, բայց անչափ գնահատում ենք յուրաքանչյուրիդ։ Շատ ենք ուրախանում, երբ մեզ ուղարկում եք լուսանկարներ՝ Amarol մածուկները, հեղուկները և նույնիսկ ատամնաթելը՝ 😀 հպարտորեն շարած ձեր լվացարանների վրա։
Կարելի էր գրել տարվա ընթացքում մեր բազմաթիվ նվաճումների մասին, բայց դա ձեզ այնքան էլ հետաքրքիր չէ😉։ Փոխարենը նշենք, որ ինչպես նախկինում, այնպես էլ անցնող տարում ձեր ամենահաճախ հնչող խոսքն էր․
«շատ լավն է, Խնդրում ենք՝ չփչացնել որակը»։ Ոմանք դա ասում են դառը փորձից ելնելով, բայց Amarol-ը շատ լուրջ ներդրում է արել՝ թե ֆինանսական, թե մարդկային առումով, և որակ փչացնելը մեզ համար պարզապես ձեռնտու չէ 🙂։

Վերջին 3 տարիների ընթացքում, չնայած համատարած թանկացումներին, մեզ հաջողվել է անփոփոխ պահել վաճառքի գները։ Գալիք տարում, սակայն, ստիպված ենք մասամբ վերանայել դրանք, որպեսզի կարողանանք պահել որակը բարձր, իսկ ձեռնարկությունը՝ առողջ։ Այս ընթացքում ավելացել և շարունակում են ավելանալ մեզանից անկախ վարչարարական ծախսերը, հարկերն ու տուրքերը, ինչպես նաև որոշ կարևոր բաղադրիչների գները։ Գների ավելացումը կլինի համեստ՝ կազմելով միջինում ընդամենը 20 դրամ, իսկ որոշ տեսակների գները (օրինակ՝ Ամառոլչո մանկական մածուկը) կմնան անփոփոխ։ Հուսով ենք՝ կընդունեք ըմբռնումով։
Բոլորիդ մաղթում ենք երջանիկ տարի, 🥳🦷👍 առողջ և ամուր ատամներ։

#ատամիմածուկ

10/11/2025

Amarol Pictures և Popcorn Animations ստուդիան ներկայացնում են Մուտանչոյի արկածների առաջին սերիան 😀

Want your business to be the top-listed Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Address


Tamantsineri 6 Lane
Yerevan
0074