Public Policy and Governance BA program
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Public Policy and Governance BA program, Educational Research Center, Ալեք Մանուկյան 1, Yerevan.
17/11/2022
Happy Students' Day!!!!!
ԵՊՀ ռեկտորի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ ուսանողներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:
Ուսանող լինելը բացառիկ կարգավիճակ է, քանի որ ընձեռում է սովորելու և գիտելիքի հետ ամեն օր ու ժամ առնչվելու հնարավորություն։ Ուսանողը երջանիկ է իրեն հետաքրքրող ոլորտներում շարունակաբար և անկաշկանդորեն նորը բացահայտելու, փորձարկելու ու վերաիմաստավորելու իր պարտավորությամբ, փորձառու դասախոսներից ու գիտնականներից գիտելիք փոխառելու, ինչպես նաև նրանց պնդումները քննադատորեն հասցեագրելու պատասխանատվությամբ։
Սիրելի՛ ուսանողներ, համալսարանի նպատակն այս ամենն իրագործելու համար ձեզ անհրաժեշտ պայմաններով ու հնարավորություններով ապահովելն է։ Մենք հետևողականորեն աշխատելու ենք ձեզ մատուցվող կրթական ծառայությունները բարելավելու և ձեր զարգացմանն անհրաժեշտ միջավայրը բարեփոխելու ուղղությամբ։ Գործելու ենք՝ ակնկալելով ձեր ջանքն ու մասնակցությունը, աշխատասիրությունն ու նվիրումը՝ ուղղված ձեր ինքնակատարելագործմանն ու ձեզ շրջապատող աշխարհն ավելի լավ ճանաչելուն։
Օգտվե՛ք ձեզ տրված բոլոր այն հնարավորություններից, որ ունեք հիմա։ Սովորե՛ք ու հետազոտե՛ք, բացահայտե՛ք ու վերլուծե՛ք, վայելե՛ք ընկերության, անհատական ու կոլեկտիվ ձգտումների բավականությունը, քաղաքացիական ու մարդկային նոր փորձառությունների հաճույքը, հպարտացե՛ք ձեր ձեռքբերումներով ու երազե՛ք ավելիի մասին։ Իմացե՛ք, որ հենց ուսումնառության տարիներին եք կուտակելու գիտելիքների ու հմտությունների այն պաշարը, որով առաջնորդվելու եք ձեր հետագա գործունեության ընթացքում։
Սիրելի՛ ուսանողներ, ընդունե՛ք յուրաքանչյուր օրը ուրախությամբ ու նոր բացահայտումներ կատարելու պատրաստակամությամբ:
#ԵՊՀ
31/08/2022
Ս.թ.օգոստոսի 29-ին նորաբաց "Հանրային քաղաքականություն և կառավարում" բակալավրի կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողներն այցելեցին ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ:
Այցի շրջանակում առաջին կուրսեցիները հանդիպեցին կրթական ծրագրի ղեկավար, պատմ.գիտ.թեկնածու, դոցենտ Վահագն Ագլյանի հետ: Վերջինս ներկա ուսանողներին ներկայացրեց կրթական ծրագրի ստեղծման նախապատմությունը, շարժառիթները, համագործակցային շրջանակները` շեշտադրելով, մասնավորապես, այն հանգամանքը, որ ծրագրի մշակման աշխատանքներին մեծապես օժանդակել է ԱՄՆ Արիզոնայի պետական համալսարանը, իսկ ԵՊՀ-ում կրթական ծրագիրն իրագործվում է Հանրային կառավարման ամբիոնի և Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ:
Կրթական ծրագրի ղեկավարը պատասխանեց ուսանողներին հուզող հարցերին և ուսումնական տարվա հաջող մեկնարկ մաղթեց ներկաներին:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Ալեք Մանուկյան 1
Yerevan