KharatyanPro
💡«Ընտանիքի 1-ին Ակադեմիայի» հիմնադիր
🌍Բրյուսելի Ակադեմիա` Ջո Դիսպենզայի հետքերով
📗«Կնոջ հոգեկերտման ուղին» գրքի հեղինակ
🔥50.000+ փոխված կյանքեր
27/04/2026
🌈 ՏԵԽՆԻԿԱ` ՈՒՂԵՂԻ ՀԱՄԱՐ
⏳Հատկացրե՛ք 60 րոպե, առանձնացեք և տրամադրվեք վարժությունը կատարելուն։
📝Վերցրեք թուղթ ու գրիչ և գրեք. որո՞նք են բոլոր այն գիտակցված խնդիրները, որոնցից չեք կարողացել ազատվել։
❌️Նախանձ,
❌️Հպարտություն
❌️Մեծամտություն
❌️Չարախոսություն
❌️Բամբասանք...
Հետո որոշում կայացրեք ազատվել դրանցից, եւ սկսեք կատարել այն, նախ` "հանելով" օրգանիզմից։
✅️ Ես այսօր ազատագրվում եմ...օրինակ` խանդից,...
✅Փորձեք գրել 7 օր, ամեն օր մինչև ❌️...10 կետ։
Հաջորդ օրերին դուք կզգաք, որ ազատվել եք այդ խնդրից։
💝 Իսկ դու սիրու՞մ ես տեխնիկաներ...
17/04/2026
ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՆԱՅՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ...
🌈Ամեն Աստծո օր, ինքնակամ դժբախտացող կանանց տեսնելով` ես հասկացա, որ երջանկությունն ու պատերազմը քայլում են ձեռք ձեռքի…
🌻Երբ մարդն արթնանում է ներսից, ու գիտակցում, որ աշխարհը միայն իր ակնոցով է գորշ երևում, նա դադարում է պատերազմել արտաքին աշխարհի հետ։
Նա լոկ փոխում է նայելու մեթոդը։
✳️Արթնացած
մարդը նա է, ով հասկացել է մի պարզ ճշմարտություն. «աշխարհը հայելի է»…Եթե ներսումդ խաղաղություն է, դու չես կարող դրսում քաոս սերմանել։
🍇Նեղացնողը նա է, ով իր ներսում կրում է չբուժված ցավ, և այդ ցավն այնքան մեծ է, որ թափվում է եզրերից՝ դիպչելով դիմացինին։
💚Ես հասկացա, որ երջանիկները «լռում» են…
Երջանիկ մարդը կարիք չունի ապացուցելու իր առավելությունը կամ նսեմացնելու ուրիշին, որովհետև նա այլևս կախված չէ ուրիշի կարծիքից։
🌞Նրա «արթնացումը» հենց դա է՝ գիտակցել, որ յուրաքանչյուր ոք գտնվում է իր սեփական ճանապարհին և ի՜ր դասերն է քաղում։
Արթնացած հոգին տեսնում է ոչ թե «չար» մարդկանց, այլ «տառապող»մարդկանց...
❗️Նա հասկանում է, որ կոպտության կամ նեղացնելու ցանկության ետևում թաքնված է սիրո պակասը։
🌟Եվ փոխանակ նույն կերպ պատասխանելու, նա պարզապես ընտրում է չմասնակցել այդ խաղին…
🌹Ու ես հասկացա, որ երբ դու լցված ես լույսով, քո ներկայությունն ինքնին դառնում է օրհնություն…
🙏Դու չես փորձում փոխել աշխարհը, դու պարզապես սիրում ես այն, և այդ սիրուց ոչ ոք չի կարող նեղանալ։
ՍԻՐԵԼԻ ՀԵՏևՈՐԴ,
Եթե դու էլ արդեն հոգով արթնացել ես, դիր որևէ նշան, և միացիր Տիեզերական արթնացմանը🪽
5 կանոն, որոնք կպահպանեն ձեր Ընտանիքը
ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼՈՒ ԱՄԵՆԱԿԱՐՃ ՈՒՂԻՆ
23/03/2026
ԱՅՑԵԼՈՒՍ և
ՆՐԱ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԱՅՐԸ
Անանուն
🌈Այցելուս 18 տարեկան աղջիկ էր։ Եկել էր, քանի որ ընտանեկան ամենօրյա վեճը ստիպել էր նրան` հեռանալ տնից, փախչել ընկերոջ հետ...Նա խնդրեց, որ զրուցեմ մոր հետ, որ հորն այնքան կոպիտ չվիրավորի...։
"Մանկուց պաշտպանում է եղբորս, ասելով` "տղայի հետ ոտք մի մեկնիր"։
💥Ամեն ինչում մեղավորը հայրս է, ընկերս ասում է`չեմ կարող լսել, թե ինչպես են կռվում ձեր տանը։
֊Իմ իրավունքից դուրս է` մայրիկին հրավիրել ինձ մոտ,֊ասացի ես։
֊Քանի որ որոշել եմ տնից հեռանալ` զանգել, ասել եմ, որ գրանցվել եմ 1ժամ նախ իմ, հետո` իր համար...։ Ծանր զրույց էր.աղջկա ցավն իրեն հասուն էր դարձրել։
Նա 5 րոպե շուտ դուրս եկավ, որ չհանդիպի մորը։
✳️Մայր եկավ. նորույթից շփոթված, սկզբում` լռում էր։ Գուցե մտածում էր. "որտե՞ղ եմ սխալվել"֊ ու չէր հասկանում...
🌹֊Փաստն այն է, որ ձեր աղջիկը որոշել է չապրել ձեզ հետ։ Խնդրեմ, ասեք, նա ձեզ բարկանալու առիթ շա՞տ է տալիս։
֊Չէ, աղջիկս միշտ լռում է։
֊Այդ դեպքում` գուցե պատճառն ամուսինն է։
֊Դե, ուղղակի` նյարդերս չի հերիքում նրա բնավորությանը։
💚֊Գուցե ձեր կողմից որոշեք մեղմացնե՞լ ձեր մոտեցումներն ամուսնու հանդեպ, մինչև զրուցեմ նրա հետ։ Չէ՞ որ այսօրվանից մնալու եք երեքով...։
֊Ես չեմ պատրաստվում հրաժարվել իմ տեսակից ու թող աղջիկս ինձ պատճառ չբռնի։ Ընտանիք է, առանց կռվի ո՞նց կլինի, ես էլ եմ մեծացել հայկական ընտանիքում։ Գնում է` թող գնա, ես ինչ որ կամ` կամ։
֊Նույնիսկ չե՞ք ուզում նրա հետ զրուցել առանց ինձ կամ ինձ հետ...
💥֊Ոչ, ես էլ հոգնել եմ, որ ինձ չեն ուզում ենթարկվել...Ոչ ոք չի կարող ինձ փոխել։
Կինը հեռացավ ավելի ինքնավստահ, քան` եկել էր...Ասես ոչինչ էլ չէր եղել։
🌎Սիրելի հետևորդ, ինձ համար չկա առավել ցավալի երևույթ, քան մարդուն` որպես բարձրագույն Արժեք չընդունելը։
🌹...Կցանկանամ լսել ձեր կարծիքը.
ի՞նչ կանեիք դուք` 18֊ամյա աղջկա փոխարեն...
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Address
Լենինգրադյան փողոց
Yerevan