UNDP ImpactAim Accelerator #5
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from UNDP ImpactAim Accelerator #5, Education, 14 Petros Adamyan Street, Yerevan.
12/10/2022
🎯 Pre-Accelerator-ը թիրախավորում է ոչ միայն ձեռներեց կանանց, այլ նաև Վայոց Ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի մարզերում բնակվող 18-35 տարեկան երիտասարդներին։
🤩 12 շաբաթ լինելու ենք միասին, սովորելու ենք և բացահայտելու բիզնեսը նորովի՝
✅ Ծանոթանալու ենք ձեռներեցության հիմունքներին, գաղափարի վավերացման փուլերին, խնդրի հստակեցման և հաճախորդների բացահայտման մեթոդներին,
✅ Սովորելու ենք կառուցել բիզնես մոդել, որոշել բիզնեսի կենսունակությունը և այն դիրքավորել շուկայում,
✅ Միասին ստեղծելու ենք պրոդուկտի նախատիպը՝ սովորելով և կիրառելով նոր գործիքներ
✅ Կազմելու ենք ֆինանսական մոդել՝ պատկերացում ունենալով բիզնեսի եկամուտի, ծախսի և շահույթի մասին,
✅ Մշակելու ենք շուկա մուտք գործելու և մարքեթինգային ռազմավարություններ։
✅ Սովորելու ենք գտնել ֆինանսավորում նորաստեղծ բիզնեսի համար՝ այն ճիշտ ներկայացնելով ներդրողին,
✅ Եվ իհարկե, սովորելու ձեռներեցության իրավական կողմը, ուսումնասիրելու ենք համապատասխան օրենքները։
💫 Օգտագործի՛ր հնարավորությունդ՝ զարգացնելու համայնքդ քո և ընկերներիդ գաղափարների միջոցով։
❗️Դիմելու վերջնաժամկետը ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ն Է, շտապի՛ր գրանցվել այստեղ՝ https://bit.ly/Preacceleratorforyoung
07/10/2022
✨Սիրելի՜ մարզաբնակ երիտասարդներ և կին ձեռներեցներ,
Վերաիմաստավորելով մեր նախորդ աքսելերացիոն ծրագրերը, մեծ ոգևորությամբ վերադառնում ենք ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ նորարարական նախաձեռնությամբ՝ միտված հատկապես Վայոց Ձորի, Կոտայքի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի և այլ մարզերում ձեռնարկատիրության զարգացմանը։
🎯12-շաբաթյա Pre-accelerator-ը ձեզ կօգնի մշակել սեփական բիզնես-գաղափարները և կուղղորդի դրանց հաջողակ մեկնարկի ճանապարհին՝ անդրադառնալով բիզնեսի ձևավորման և տեխնոլոգիաների կիրառման տարաբնույթ թեմաներին և գործիքներին։
📌Pre-Accelerator-ի բաղկացուցիչներն են՝
- Բիզնես ուղղվածություն․ գաղափարի ամրապնդումից մինչև ներդրումների ներգրավում, վաճառքի ուղղություններից մինչև իրավաբանական մոդելներ,
- Տեխնոլոգիական ուղղվածություն․ անդրադառնալով տենխոլոգիաների կիրառմանը ոչ տեխնոլոգիական ընկերություններում` կուսումնասիրենք 0-code օնլայն վաճառքի կայքերի պատրաստում, թվայնացում, ավտոմատացում, ղեկավարման համակարգերի ներդրում և այլ գործիքներ,
- Մենթորների հետ հանդիպումներ․ շաբաթական հանդիպումներ ձեզ կցված բիզնես խորհրդատուների հետ, որոնցից յուրաքանչյուրն ունի համապատասխան գաղափարի ոլորտում երկարամյա փորձ։
- Առաջին բուժօգնություն
🥁Ծրագրի ընթացքում լավագույն արդյունք ցուցաբերած թիմերը/մասնակիցները հնարավորություն կունենան օգտվելու աջակցության հետևյալ գործքիներից որևէ մեկից՝
- ներկայացնելու իրենց բիզնեսը պոտենցիալ ներդրողների առջև;
- բիզնեսի զարգացման խորհրդատվական ծառայություններ;
- արտադրանքը կամ ծառայությունը ներկայացնող պրոֆեսիոնալ տեսա-լուսանկարային նյութերի ստեղծում;
- բրենդի (լոգոտիպի) վերանայում;
- թվային մարքեթինգի ծառայություններ և այլն։
‼️ Գրանցումները բաց են մինչև հոկտեմբերի 18-ը, դիմեք և կիսվեք ձեր ընկերների հետ։
Առաջնահերթությունը կտրվի՝
- Կանանց, ովքեր ունեն բիզնես գաղափար կամ արդեն իսկ առավելագույնը 1 տարի գործող բիզնես;
- Վայոց Ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի մարզերի երիտասարդներին
Գրանցվելու համար👇
Կանայք, ովքեր ունեն գաղափար/գործող բիզնես - https://forms.gle/gQ6ZBJGnzDhR5y9WA
Երիտասարդներ - https://forms.gle/KhnLJjsjnN3opGLd7
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the school
Address
14 Petros Adamyan Street
Yerevan
0010