The Key
Ցանկացած իրավիճակ ունի լուծում․ լուծման հիմքում ճիշտ
17/12/2020
Ո՞վ է խոսում, սակայն ու՞մ են լսում:
Ոմանք նախընտրում են լռել, խոսել` շատերը: Նրանց մի մասը մտածում է, որ խոսելով կարող են ուշադրություն գրավել, խելացի երևալ, բայց շատ հաճախ հակառակն է ստացվում:
Լռել նախընտրողներն էլ իրենց հերթին մնում են չհասկացված, կամ անտեսված:
Ինչպե՞ս վարվել. խոսել, թ՞ե լռել:
Իհարկե, եթե պատրաստվածություն չունես, չկան սեփական գաղափարներ և կարծիք, ապա նախընտրելի է լռելը, բայց այս տեմպերով հեռու չես հասնի կյանքումդ: Ուրեմն սկսի'ր ձևավորել սեփական կարծիք, ունեցի՛ր հիմնավոր ինֆորմացիա, աշխատի՛ր ազդեցիկ ներկայացնելուդ վրա:
Մ՛ի վախեցիր դրանք արտահայտելուց, անգամ եթե չունես համախոհներ:
Շատ ինֆորմացված և սեփական կարծիք ունեցողներ էլ կան մեր շրջապատում, ովքեր խոսում են անընդհատ և ամեն ինչից:
Մեծ ոգևորությամբ պատմում են տարբեր հեռուստահաղորդումներ, ինչ որ անհավանական պատմություններ, որոնք, սակայն, հետաքրքիր են միայն իրենց:
Բայց արդյո՞ք շատ խոսելը նրանց դիրք ապահովեց:
Այդ դեպքում ու՞մ են լսում մարդիկ:
Մարդիկ լսում են նրան, ով խոսում է իրենց (ոչ միայն պատմողին) հետաքրքիր և հուզող թեմաներից: Բայց սա բավական չէ. դու պետք է լինես մեկը, ով իր խոսքին արժեք է տալիս գործով, ունի արժեքներ և հեղինակություն: Այդ ժամանակ դու կարող ես ոչ միայն հետաքրքիր զրուցակից լինել, այլև հանդիմանող և քաջալերող:
Երբեք սովորական մի դարձիր, և այդպիսին մի դարձրու քո խոսքը. այն քո զենքերից մեկն է կյանքում:
Շատերը կարող են խոսել, բայց բոլորը կսպասեն մեկի խոսքին. այդ մեկը կարող ես լինել դու:
Ինչպիսի՞ արձագանք է ստանում քո խոսքերը միջավայրում, որքանո՞վ են սպասում մարդիկ հենց քո՛ կարծիքին։
10/12/2020
❓Դու ազդեցի՞կ առաջնորդ ես։
✅Դու ազդեցիկ ես, եթե մարդիկ պատրաստ են գալ քո հետևից, անգամ հանուն հետաքրքրության: Շատերը մտածում են, որ ազդեցությունը գալիս է կոչման, պաշտոնի, կրթված լինելու հետ, սակայն շատ դեպքերում նրանք սխալվում են:
➡️Նշվածները ժամանակավոր առիթ են կամ հաստատելու ազդեցությունը, կամ հավասարեցնելու այն զրոյի:
⚫1997 թ-ի ամռանը ամբողջ աշխարհը սգում էր երկու ազդեցիկ կանանց կորուստը. Մայր Թերեզա և Թագուհի Դիանա:
🔸Մայր Թերեզան` ծնունդով Ալբանացի, աղքատ, կաթոլիկ միանձնուհին, ով հազարավոր հիվանդ աղքատների և որբերի էր խնամել, համարվում էր իր ժամանակի ամենահոգատար մարդը:
Նա չուներ ոչ պաշտոն , ոչ հարստություն: Այդ ամենին նա հասել էր նվիրվածությամբ, սիրով, աշխատանքով:
🔸Ինչ վերաբերում է Դիաննային, ապա թեև նա սկզբում ուներ թագուհու կոչում, ամուսնալուծությունից հետո կորցրեց այն, բայց այդ ընթացքը նա օգտագործել էր իր ազդեցությունն ամրապնդելու համար:
🟢Ամենքս ունենք տարբեր կոչումներ, որոնցից առաջինը մարդ լինելն է, ու եթե այդ կոչմանը վերաբերվենք որպես թագավորական կոչում, այլ ոչ թե սովորական մի բանի, մեր ազդեցությունը կսկսվի տարածվել շատ տարբեր ոլորտներում:
✔️Մեր ազդեցությունը որոշվում է մեր ետևից եկող մարդկանց թվով, և ամենակարևորը, նրանց հաջողությամբ:
❗Բայց եթե դու ասում ես, թե ազդեցիկ ես և քո հետևից մարդիկ ես տանում, սակայն պտտվում ես տեսնում ոչ ոք չկա, ապա դու քեզ խաբելով զբոսնում էիր պարզապես:
Ինչպե՞ս դու կարող ես այս օրերում ներդրում անել մարդկանց կյանքերում, ստեղծել մնայուն արժեք, որոնք կտան քեզ իրական հեղինակություն, իրական ազդեցություն։
Շարունակելի..
Ովքե՞ր են քեզ համար ազդեցիկ մարդիկ, նշի՛ր նրանց մեկնաբանության մեջ👇
10/12/2020
👉Ինչպիսի՞ մաքսիմումներ եք սահմանում Ձեզ համար:
➡️Դիկ և Մորիս եղբայրները ցանկանում էին «Ամերիկյան երազանքն» իրականություն դարձնել: Նրանք որոշում են լքել իրենց հայրենի տունը և մեկնել Կալիֆորնիա:
Սկզբում նրանք երկու տարի են ծախսում կինոթատրոն աշախատեցնելու վրա, որն այնքան էլ լավ չի ստացվում: Հետո փոքր ինքնասպասարկումով ռեստորան են բացում , որը բավականին հաջողակ է ստացվում, և աշխատում են մոտ 500000$ տարեկան. նրանց ռեստորանը կոչվում էր «Մաքդոնալդների համբուրգերներ»՝ նույն McDonald's-ը:
❓Սակայն ինչո՞ւ է Մաքդոնալդսի հիմնադիր համարվում Ռեն Կռոկը:
⚠️Այս մարդը ուներ ավելի մեծ մաքսիմում, ավելի բարձր առաստաղ իր համար որոշած: Եթե Մաքդոնալդ եղբայրները մտածում էին, որ իրենց վաստակածը մեծ է, Ռեյի համար դա միայն սկիզբն էր:
Նա ցանկանում էր գրավել ամբողջ Ամերիկան 🇺🇸 (արդյունքում գրավեց աշխարհը), նա երկու տարի առանց եկամուտի աշխատելով ծրագրի վրա, վարկերով վճարելով իր համար թանկ գործընկերներին` վերջիվերջո բոլոր հեղինակային իրավունքները գնում է եղբայրներից ընդամենը 2,7 մլն դոլլարով:
✔️✔️Իր երազանքն ու բարձր մաքսիմումը իր մեկ ռեստորանը դարձրեց ավելի քան 21000 McDonald's արագ սննդի կերերի ցանց ավելի քան 100 երկրերում:
❓Ինչպիսի՞նն է Քո մաքսիմումը:
📌Եթե ուզում ես փոխել կազմակերպության ապագան, ուղղությունը, փոխիր նրա առաջնորդին:
✅Առաջնորդի մաքսիմումներն որոշում են կազմակերպության կարողությունները և սահմանները:
😎Այդ սահմանները Դուք եք որոշում:
Շարունակելի...
👇Մեկնաբանության մեջ նշեք Ձեր ճանաչած բարձր առաստաղի տեր մարդկանց
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Yerevan
0019