Talentus HR

Talentus HR

Share

Unlock human potential bridging talent and opportunity Interested? Let’s chat!

23/05/2026

Այսօր BScosmo Academy-ի Business A to Z դասընթացի շրջանակներում անդրադարձանք HR Management-ին 📌
Հանդիպման խոսնակն էր Talentus HR-ի հիմնադիր Ջուլիետա Ասատրյանը, ով կիսվեց իր մասնագիտական փորձով, իրական ու գործնական իրավիճակներով 💼
Շատ ինտերակտիվ, էներգիայով լի հանդիպում էր՝ հագեցած հետաքրքիր քննարկումներով, հարց ու պատասխաններով և արժեքավոր insight-ներով 🚀

20/05/2026

Այսօր ուզում եմ շնորհավորել բոլոր HR մասնագետներին մեր մասնագիտական օրվա առթիվ ❤️

Մեր աշխատանքը հաճախ անտեսանելի է, բայց դրա ազդեցությունը զգացվում է յուրաքանչյուր թիմում, յուրաքանչյուր հաջողված պատմության մեջ։ Մենք այն մարդիկ ենք, ովքեր օգնում են ճիշտ մարդկանց գտնել ճիշտ տեղում, կառուցել առողջ թիմեր և զարգացնել կազմակերպության մշակույթը։

Շնորհակալ եմ բոլոր գործընկերներիս՝ նվիրվածության, պատասխանատվության և մարդկային մոտեցման համար ✨
Թող մեր աշխատանքը միշտ գնահատված լինի, իսկ մեր ձևավորած թիմերը՝ ուժեղ և կայուն։

Շնորհավո՛ր HR մասնագետների օրը 🎉

01/05/2026

Այսօր նշում ենք Աշխատավորների օրը 🙌

Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով ստեղծում են արժեք, զարգացնում միջավայրը և կյանք են տալիս ամեն գաղափարի։

Յուրաքանչյուր մանրուք, յուրաքանչյուր դետալ և յուրաքանչյուր հաջողված արդյունք սկսվում է մարդկանցից, ովքեր սիրում են իրենց գործը ❤️

Շնորհավոր բոլոր աշխատասեր ու նպատակասլաց մարդկանց օրը

30/03/2026

Այսօր ուզում ենք Ձեզ ծանոթացնել Լուսինեի հետ 🤍

Լուսինեն Talentus HRM դասընթացի թրեյներներից է, ով իր փորձը փոխանցում է շատ պարզ, հասկանալի ու իրական օրինակներով։

Նրա դասերը միշտ կառուցված են այնպես, որ մարդիկ ոչ միայն լսեն, այլ իսկապես հասկանան ու կիրառեն։

Հենց սա է մեր մոտեցումը՝ սովորեցնել այնպես, որ արդյունքը տեսանելի լինի։
Լուսինեն ներկա պահին աշխատում է որպես Հարկային և իրավաբանական բաժնի մենեջեր KPMG Armenia ընկերությունում։

Photos from Talentus HR's post 24/03/2026

HR-ի արդյունավետությունը որոշվում է ոչ թե ինտուիցիայով, այլ թվերով։

📊 Ճիշտ KPI-ները օգնում են ոչ միայն գնահատել HR-ի աշխատանքը, այլ նաև կառուցել ուժեղ, մոտիվացված և կայուն թիմ։

08/03/2026

🌷 Սիրելի կանայք,

Շնորհավորում ենք ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։

Ձեր ուժը, նրբությունը, խելքն ու առաջնորդությունը մեծ արժեք են ստեղծում ոչ միայն ընտանիքներում, այլ նաև բիզնեսում և կազմակերպություններում։

Թող ձեր ճանապարհը լինի լի նոր հնարավորություններով,
մասնագիտական հաջողություններով և անձնական երջանկությամբ։

✨ Թող յուրաքանչյուր օր լինի ձեր շնորհիվ ավելի ներդաշնակ, ուժեղ և գեղեցիկ։

Սիրով՝
HR Talentus

Want your business to be the top-listed Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address


Yerevan
0009