Mental Health Awareness Initiative

Mental Health Awareness Initiative

Share

Promoting Mental Health Awareness & well-being in Armenia & beyond 🚀 Providing a solid collaboration platform for Mental Health professionals 🌱 Join us now 👇

14/06/2026

Հունիսը ԼԳԲՏ հպարտության ամիսն է, այն նշվում է ամեն տարի՝ հարգելու համար նրանց, ովքեր պայքարել եւ պայքարում են արդարության եւ իրավահավասարության համար։

Խտրականությունն ու անարդարությունը հոգեկան առողջությանը սպառնացող մարտահրավերների շարքում են։ Այս մարտահրավերները հաճախ հանգեցնում են այնպիսի ցավալի հետեւանքների, ինչպիսին ինքասպանությունն է։

ԼԳԲՏ անձինք համարվում են ինքնասպանության բարձր ռիսկի խումբ։ ԼԳԲՏ անձինք ի սկզբանե հակված չեն ինքնասպանության ռիսկի իրենց սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության պատճառով, այլ ավելի բարձր ռիսկի են ենթարկվում հասարակության մեջ նրանց նկատմամբ բացասական վերաբերմունքի եւ խարանման պատճառով:

ԼԳԲՏ երիտասարդների շրջանում ինքնասպանություն կատարելու հավանականությունն ավելի քան չորս անգամ գերազանցում է իրենց հասակակիցների նման փորձ կատարելու հավանականությանը: Ամեն օր խարանը վնասում է հազարավոր երիտասարդների։

Հունիսին մենք խոսում ենք միասնականության, համերաշխության, ձեռքբերումների եւ դեռեւս առկա խտրականության եւ դրա հաղթահարման մասին։ Մենք հավատում ենք արդարությանն ու հավասար հնարավորություններին, համերաշխությանն ու առաջընթացին։

Coping in times of geopolitical uncertainty 02/06/2026

📌 Հաղթահարելով աշխարհաքաղաքական անորոշության ժամանակները

Այս ուղեցույցը նախատեսված է բացառապես ապացուցահեն միջամտությունները մարդկային ընթացիկ կարիքներին ծառայեցնելու համար, քանի որ տևական քաղաքական սթրեսի չափելի ազդեցությունը ֆիզիկական և հոգեկան առողջության վրա հաստատված փաստ է։

Coping in times of geopolitical uncertainty The Global Psychology Alliance develops guidance tip sheets to bring evidence-based interventions to current human needs since the link between political stress and physical and mental health effects is well established.

29/05/2026

Շնորհակալ ենք գործընկերներին արդյունավետ համագործակցության եւ ծառայությունների հասանելիությանն ու մատչելիությանն ուղղված աշխատանքի համար 💙

📌 Հոգեկան առողջությունը մարդու իրավունք է, իսկ այս ծառայությունը նպաստում է իրավունքի իրացմանը։

Տեսազանգով ծառայությունը տրամադրվում է չլսող եւ թույլ լսող անձանց հայերեն ժեստերի լեզվով։

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է՝
📎 անցնել sign.hotline.mha.am հղումով
📎 մուտքագրել ձեր բջջային հեռախոսահամարը
📎 մուտքագրել ստացված քառանիշ ծածկագիրը
📎 սեղմել կոճակը զանգը սկսելու համար

29/05/2026

Արդի առողջապահական համակարգերում կանխարգելումը դիտարկվում է որպես առաջնահերթություն, սակայն հոգեկան առողջության դերն այս համատեքստում դեռեւս հաճախ թերագնահատվում է։

Այս քննարկման ընթացքում «ԱՇԴՎ հայաստանի հոգեթերապևտների ասոցիացիայի» խորհրդի անդամ Լուսինե Աղաբեկյանի հետ քննարկեցինք հոգեկան եւ ֆիզիկական առողջության անքակտելի կապը։

Դիտարկեցինք կանխարգելման տարբեր մակարդակները՝ սկսած իրազեկվածության բարձրացումից մինչեւ վաղ ախտանշանների ճանաչումը, ինչպես նաեւ հոգեհիգիենայի կանոններին ու այն գործնական քայլերը, որոնք թույլ կտան պահպանել կյանքի բարձր որակն ու խուսափել հուզական խորը ճգնաժամերից։

Երկարատեւ սթրեսի ու հուզական մարտահրավերների ուղղակի ազդեցությունը մարմնական համակարգերի վրա գիտականորեն ապացուցված է․ հոգեկան առողջության խնդիրների կանխարգելումը պետք է դառնա մեր առօրյա առողջապահական մշակույթի անբաժանելի մասը։

Եթե ունեք հարցեր հոգեկան առողջության կանխարգելիչ դերի, սթրեսի կառավարման կամ հոգեհիգիենայի վերաբերյալ, խնդրում ենք դրանք թողնել մեկնաբանություններում։ Ձեր հարցադրումները կօգնեն մեր քննարկումները դարձնել առավել գործնական եւ կիրառելի բոլորի համար։

Want your organization to be the top-listed Non Profit Organization in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


67/3 Hanrapetutyan Street
Yerevan
0001

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 14:00 - 18:00