Adit

Adit

Share

Ad Your Business With It.

30/10/2021

Forbes-ը ինֆլյուենսերների տարբերակման իր մեթոդն է առաջարկել` կախված վերջիններիս ծավալած գործունեությունից:

🤩 Առաջին խումբն աստղերն են` դերասաններ, մոդելներ, ֆուտբոլիստներ: Այս խմբի ինֆլյուենսերներն ունեն ամենամեծ լսարանը, իսկ հետևորդները թիվը պայմանավորված է ոչ թե իրենց ստեղծած քոնթենթով, այլ հայտնիությամբ:

Աստղերը կարող են գրել գրեթե ամեն ինչի մասին, գովազդել ցանկացած պրոդուկտ, ի տարբերություն, օրինակ, make up բլոգերների:

📰 Լրագրողները քոնթենթ ստեղծողներն են: Այս խմբի ինֆլյուենսերներն իրենց հայտնիությունը և վստահությունը վաստակում են ի շնորհիվ մշակված, որակյալ և հետաքրքիր քոնթենթի, որում պատմում են աշխարհում կատարվելիքի մասին: Լրագրող-ինֆլուենսերներ հիմնականում դառնում են ԶԼՄ-ների հետ առնչվողները` հրատարակչությունների հեղինակներ, հաղորդավարներ, ֆրիլանս լրագրողներ:

Ինֆլյուենսերների տեսակներն այսքանով չեն սահմանափակվում։ Հետևիր մեզ` նորությունները բաց չթողնելու համար👆🏻

#ինֆլյուենսեր #ինֆլյուենսերՄարքեթինգ #ինֆլուենսեր #ինֆլյուենսերներ

16/10/2021

💁Մեծ լսարան ունեցող մարդկանց կարծիքը միշտ էլ ուղղորդում է իրենց լսարանին։

Ինֆլուենսերի կարծիքը կարող է նաև ազդեցություն ունենալ ընկերությունների մարքեթինգային նպատակների իրականացման գործում՝ մեծացնելով ճանաչելիությունը և վաճառքների աճը։

Նախքան ինֆլուենսերի դիմելը անհրաժեշտ է՝
👉🏻Ունենալ պատրաստի պրոդուկտ
👉🏻Հստակեցնել, թե ինչ եք ակնկալում գովազդային հրապարակումից
👉🏻Պարզել, թե ինչպիսի տեսք է ունենալու գովազդը։

❗️Խուսափե՛ք վերջերս ձեր մրցակցի պրոդուկտը գովազդած ինֆլյուենսերի հետ համագործակցությունից։

✔️ Adit - ձեր ինֆլուենսերը մեզ մոտ է։

#ինֆլյուենսեր #ինֆլյուենսերՄարքեթինգ #ինֆլուենսեր #ինֆլյուենսերներ

15/10/2021

Քանի որ ժամանակակից աշխարհում ամեն ինչ տեղափոխվել է օնլայն հարթակ, այդ պատճառով շատ կարևոր է ինֆորմացիան ներկայացնել լսարանին հստակ ձևով՝ գտնելով ճիշտ ինֆլուենսեր։

🧏 Ինֆլուենսեր գտնելուց առաջ նախ պետք է ուսումնասիրել նրա լսարանը և ծավալած կոնտենտը, արդյոք այն հեռանկարային է, թե՞ ոչ, և արդյո՞ք կարող է հասնել սպասված արդյունքին։
✔️ Adit-ը հնարավորություն է տալիս գտնելու ձեզ համապատասխան ինֆլուենսերին՝ նշելով ոլորտը, արժեքը և հետևորդների քանակը։

✔️ Նախքան ընտրություն կատարելը նաև հնարավորություն կունենաք ուսումնասիրել էջի վիճակագրությունը։

✔️ Adit- մեզ հետ հետ պարզ է և շահավետ։

12/10/2021

💁 Ինֆլուենսերի ներգրավում թե գովազդ AdsManager-ից

Կազմակերպություններին ամենաշատը հետաքրքրող հարցերից մեկը։ Նախ նշենք, որ չկան ճիշտ և սխալ կամ վատ և լավ տարբերակներ։ Ամեն ինչ կախված է ձեր կազմակերպության նպատակներից, խնդիրներից և հենց պրոդուկտի/ ծառայության տեսակից։

2 տարբերակներն էլ ունեն որոշակի առանձնահատկություններ և նրբություններ։

👉🏻 Ads Manager-ից գովազդ միացնելիս մենք հնարավորություն ենք ունենում ընտրություն կատարել առաջարկվող նպատակների շրջանակներում։ Օրինակ` ընտրում ենք տեսանելիության բարձրացում, նամակներ, տրաֆիկի աճ և այլն։

👉🏻 Ինֆլուենսերի միջոցով գովազդը չի տալիս մեզ այդ հնարավորությունը, բայց ունի մի շարք այլ առավելություններ։

Մարդիկ հաճախ խուսափում են այն գովազդներից, որոնք փորձում են նրանց վրա ուղիղ վաճառք իրականացնել։ Նման վարքագծով մարդիկ ավելի շատ հակված են գնում կատարել հիմնվելով այն մարդկանց խորհրդի վրա, ում վստահում են։

🧏 Սոցիալական տիրույթում այդ մարդիկ հենց ինֆլուենսերներն են։ Նրանք ներկայացնում են պրոդուկտը անմիջական ձևով, հայտնում են իրենց անկեղծ կարծիքը դրա մասին դրանով իսկ շահելով լսարանի վստահությունը։

Կարևոր է նշել, որ Ads Manager-ի օգտագործումը չի բացառում ինֆլուենսերների ներգրավումը և նույնը հակառակ դեպքում։ Դրանք միմյանց փոխլրացնող և օգնող պրոցեսներ են։ Եվ երկուսի միաժամանակ օգտագործումը կարող է տալ շատ ավելի մեծ արդյունքներ, քան միայն մեկինը։

🤔 Իսկ դուք ո՞ր տարբերակն եք կիրառում։

👇🏻 Մեկնաբանություններում կիսվե՛ք ձեր փորձով։

Want your business to be the top-listed Advertising & Marketing Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Yerevan
0014