Dose News

Dose News

Share

Dose News․am հավաստի լուրերի քո դոզան։
Կայքից մեջբերումներ կատարելիս հղումը պարտադիր է:

25/02/2022

Մեծ Բրիտանիան հրաժարվում է ռուսական գազից ու նավթից

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կներառեն ռուսական նավթի և գազի դուրսբերում, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Բացի այդ, Ջոնսոնի խոսքով, Մեծ Բրիտանիան Ռուսաստանից ժամանած ընկերություններին արգելելու է առևտուր անել դոլարով և ֆունտ սթերլինգով։

Նաև, ըստ նրա, Լոնդոնը չի բացառում Ռուսաստանի անջատումը SWIFT վճարային համակարգից, սակայն դրա համար պահանջվում է դաշնակիցների միակարծություն։ Եվրոմիությունում նույնպես քննարկվում է նման պատժամիջոց, սակայն, ըստ մամուլի հրապարակումների, պետություններն այդ հարցում միասնական դիրքորոշման չեն եկել։

25/02/2022

Ռուսաստանը գրավեց Զմեինի կղզին

Ուկրաինան զրկվել է Սև ծովում գտնվող Զմեինի կղզու նկատմամբ վերահսկողությունից, որը գտնվում է Ռումինիայի հետ սահմանի մոտ և պատկանում է Օդեսայի մարզին: Այս մասին հայտնել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը։

«Ըստ առկա տեղեկությունների՝ Զմեինի կղզին գրավված է»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Պետական սահմանապահ ծառայությունը:

Գերատեսչությունը հայտնում է, որ կորել է կապը կղզում գտնվող ուկրաինացի սահմանապահների եւ զինծառայողների հետ ։

Կղզու կարգավիճակը կարևոր նշանակություն է ունեցել ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Ուկրաինայի և Ռումինիայի միջև մայրցամաքային շելֆի և նավթի ու գազի պաշարներով հարուստ բացառիկ տնտեսական գոտու դելիմիտացիայի վերաբերյալ տարածքային վեճի քննարկման ժամանակ: 2009 թվականի փետրվարի 3-ին որոշում կայացվեց, որով կղզին ճանաչվեց։

24/02/2022

💥Ռուսական կործանիչները հարվածել են բնակելի շենքին.

Photos from Dose News's post 24/02/2022

❗️Դոնեցկում կամավորներն ու մոբիլիզացվածները մեկնում են ռազմաճակատ.

30/10/2021

Ինչու՞ Facebook-ը փոխեց անունը․ Meta-ն կհեղափոխի վիրտուալ աշխարհը

Facebook-ն արդեն նոր անուն ունի․ ՏՏ հսկան այսուհետև կկոչվի Meta. այդ մասին Facebook-յան իր պաշտոնական էջում տեսաուղերձով տեղեկացրեց ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

Մի կարևոր ճշտում՝ սոցիալական ցանցը կշարունակի կոչվել Facebook, փոխվում է միայն ընկերության անվանումը։

Ընկերությունն իր նոր անվանումով մուտք է գործում, այսպես կոչված, նոր վիրտուալ աշխարհ՝ Մետատիեզերք, որտեղ հնարավոր կլինի շփվել ընկերների հետ, կազմակերպել գործնական հանդիպումներ, գնումներ կատարել, համերգների գնալ՝ չզգալով ֆիզիկական հեռավորությունը։

30/10/2021

Զախարովան հայտնել է ևս 55 ռուս դիվանագետի արտաքսելու` ԱՄՆ-ի պլանների մասին

ԱՄՆ-ը մտադիր է արտաքսել ևս 55 ռուս դիվանագետի և դեսպանատան ու հյուպատոսարանների վարչատեխնիկական աշխատողների. այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ Զախարովան կոչ էր արել ԱՄՆ-ին կանգնեցնել էսկալացիոն անիվն ու սկսել առարկայական, ազնիվ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսություն։

Want your business to be the top-listed Media Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address


Yerevan