Legal Triangle
Legal Triangle / Իրավական եռանկյունի
___________________________________________
Միացե’ք մեր եռանկյունուն ու դարձեք իրավական համաչափության մի մասը:
02/09/2020
#ՏեսականԻրավաբանություն
❓Ի՞նչ է նորմը և որքանո՞վ է յուրաքանչյուրին անհրաժեշտ որևէ նորմի բովանդակության բացահայտումը:
💡Ամենապարզ բնորոշմամբ նորմը համապարտադիր վարքագծի կանոն է՝
ընդհանուր է՝ ուղղված բոլորին: Ուսումնասիրելով իրավական համակարգում առկա նորմերը՝ կտեսնենք, որ նրանք միմյամցից էականորեն տարբերվում են իրենց իմպերատիվ կամ դիսպիզիտիվ կարգավորումներով: Սրանք իրավական կարգավորման 2 հիմնարար մեթոդներն են: Կարգավորման իմպերատիվ մեթոդը գործում է այնտեղ, որտեղ կա ենթակայություն(սուբորդինացիա) և սահմանվում են կոնկրետ վարքագծի կանոններ, որոնցից շեղվելն անթույլատրելի է: Դիսպոզիտիվ մեթոդի կիրառման դեպքում անձին տրվում է վարքագծի ընտրության հնարավորություն:
🔬Խորապես ուսումնասիրելով ցանկացած նորմի բովանդակություն՝ կարելի է եզրակացնել, որ դրանք մեզ ԹՈՒՅԼԱՏՐՈՒՄ, ԱՐԳԵԼՈՒՄ ԿԱՄ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ կատարել որևէ գործողություն կամ զերծ մնալ դրա կատարումից(Իրավ. կարգ.-ան եղանակներ):
🔦Օրինակներ
🆓Թույլատրում- Օր.՝ ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք:
🚫Արգելում- Օր.՝ ՀՀ Քրեական Օրենսգրքի 175-րդ հոդվածից հետևում է, որ Ավազակությունն արգելված արարք է: Արգելքի առանձնահատկությունն այն է, որ այն խախտելու դեպքում օրենքով նախատեսված է պատասխանատվություն:
❗️Պարտավորեցում- Օր.՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 409-րդ հոդվածի առաջին մասում ամրագրված է՝ Պարտավորությունը խախտած պարտապանը պարտավոր է հատուցել պարտատիրոջը պատճառած վնասները:
Այս դեպքում էլ օրենքի պահանջը չկատարելու դեպքում նախատեսված են իրավական ներգործության միջոցներ, ԲԱՅՑ արգելման դեպքում գործողության համար, պարտավորեցման դեպքում՝ անգործության:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Yerevan