BioVita

BioVita

Share

BioVita-ի էջում ներկայացվում է օգտակար ինֆորմացիա մթերքի ?

04/09/2020

🥑🥑🥑 Ամեն օր ավոկադո ուտելու 10 պատճառ 🙃😋

🥑 Առողջ ճարպերի մեծ քանակի պարունակություն։
Այս ճարպերը չափազանց կարևոր են սրտի կաթվածի ու ինսուլտի ռիսկը, ինչպես նաև վատ խոլեստերինի մակարդակն արյան մեջ նվազեցնելու համար։

🥑 Օգնում է քաշը կորցնել։
Ավոկադոն քաշը կորցնելուն միտված բոլոր սննդակարգերի գերազանց հավելում է։

🥑 Արյան ճնշման վերահսկողություն։
Ավոկադոն հարուստ է կալիումով՝ օրգանիզմի վրա նատրիումի ազդեցությունը չեզոքացնող այս կարևոր հանքանյութով։ Կալիումի բնական աղբյուրը շատ օգտակար է արյան ճնշումը վերահսկողության ներքո պահելու համար։

🥑 Նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների բուժմանը։
Առողջապահության ոլորտի փորձագետները խորհուրդ են տալիս սննդի մեջ կանոնավոր կերպով ավոկադո օգտագործել, ինչը կօգնի իջեցնել արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակն ու բարելավել սրտի առողջությունը։

🥑 Նվազեցնում է արյան տրիգլիցերիդները։
🥑 Նվազեցնում է ընդհանուր խոլեստերինի մակարդակը։
🥑 Նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակը։
🥑 Ավելացնում է լավ խոլեստերինի մակարդակն արյան մեջ։

🥑 Հարուստ է սննդարար նյութերով։
Ավոկադոն սննդարար նյութերի լայն սպեկտր է պարունակում, այդ թվում՝ ավելի քան 20 տեսակի հանքանյութեր ու վիտամիններ։
• Վիտամին C – 33%
• Վիտամին E – 21%
• Վիտամին B6 – 26%
• Վիտամին K – 53%
• Պղինձ – 19%
• Ֆոլաթթու – 41%
• Կալիում – 28%
• Պանտոտենաթթու – 28%

🥑 Բարելավում է սննդարար նյութերի ներծծումը։

31/08/2020

🗣 Աշնան ամենասիրելի մրգերից է սալորը 😍🥰

📌 Սալորը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ A, C, B, PP, միկրոտարրեր (կալիում, մագնեզիում, երկաթ): Մուգ կապույտ գույն սալորին հաորդում են անտոցիանինները՝ օգտակար նյութեր, որոնք օժտված են հակաօքսիդային ազդեցությամբ, այսինքն՝ պաշտպանում են օրգանիզմը քաղցկեղից և արագ ծերացումից:

📌 Հատկապես մեծ քանակությամբ բջջանյութ պարունակվում է կճեպի մեջ, իսկ պեկտիններ՝ մսալի հատվածում: Սալորը հոյակապ միջոց է կանխարգելելու համար աների քաղցկեղը, բորբոքային գործընթացները, թութքը, քանի որ այս միրգն օժտված է հակաբորբոքային էֆեկտով:

📌 Սալորն ունի ցածր կալորիականություն՝ 35-40 կկալ 100 գրամում: Բացի այդ, այն պարունակում է մրգաթթուներ և պարզ շաքար (գլյուկոզա, ֆրուկտոզա և սախարոզա): Միանգամից մեծ քանակությամբ սալոր ուտելու դեպքում՝ 4-5 պտուղ, շաքարի ավելցուկը բջջանյութի հետ միասին կարող է հանգեցնել խմորման, գազերի առաջացման և փորլուծության:
Սալորը կարող է գրգռել ԱՍՏ-ը, չափազանց շատ ակտիվացնել մարսողական գեղձերը, ուստի խորհուրդ չի տրվում այն օգտագործել մարսողական համակարգի հիվանդությունների սրման դեպքում:

Photos from BioVita's post 24/08/2020

🍇🍇 Խաղողը հարուստ է ֆլավոնոիդներով, հակաօքսիդանտներով, որոնք պաշտպանում են սիրտ-անոթային համակարգը։

🍇🍇 Խաղողը պարունակում է կվերցետին, որն օգնում է կարգավորել խոլեստերինի մակարդակը, կանխարգելել վատ խոլեստերինի մակարդակի բարձրացումը: Խաղողը նաև կալիումի աղբյուր է. հանքանյութ, որը դրական ազդեցություն ունի սիրտ-անոթային համակարգի վրա:

🍇🍇 Խաղողն էներգիա է հաղորդում, քանի որ հեշտ յուրացվող շաքար է պարունակում, ինչպես նաև՝ B, C վիտամիններ, հանքային աղեր, միկրոէլեմենտներ, այդ թվում կալցիում, կալիում, երկաթ, մագնիում:

🍇🍇 Խաղողը դրական ազդեցություն է ունենում նյարդային և մկանային համակարգերի վրա: Այս միրգը կօգնի նաև խուսափել հիվանդություններից, որոնք կապված են մրսածության հետ։

🍇🍇 Խաղողը հարուստ է պոլիֆենոլներով, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ, թույլ չեն տալիս մաշկի կեղտոտում և ծերացում: Այս միրգը նաև միկրոէլեմենտներ է պարունակում՝ կալիում և կալցիում, որոնք չափազանց կարևոր են մաշկի և մազերի առողջության համար:

22/08/2020

🔖🔖 ՆՈՐՈՒՅԹ ՇՈՒԿԱՅՈՒՄ 🤩
✅ Համեղ և անչափ օգտակար սպիտակ սմբուկ😋
✅ Մսալի, հյութեղ, առանց դառնության☺️
✅ Իդեալական է և՛ տապակելու, և՛ խորովելու համար🥘
❌ Չի արտազատվում մեծ քանակությամբ ջուր
📌 Հարցրեք բոլոր խանութներում

Want your business to be the top-listed Health & Beauty Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Раффу Улица , 70/1а дом
Yerevan