hamo___sahyan
📚Հմայակ Սահակի Գրիգորյան
🖋Հայ բանաստեղծ
🖋Թարգմանիչ
🖋Գրական-հասարակական գործիչ
13/04/2024
Ապրիլի 14֊ը Համո Սահյանի ծննդյան օրն է🌱
Ես ծնվել եմ այնտեղ—
Զանգեզուրի զարմիկ
Բարձունքների վրա,
Վերևից եմ տեսել
Արեգակի անեղ
Ծնունդն ամենօրյա,
Վերևից եմ տեսել
Ամենօրյա կարմիր
Հոգեվարքը նրա։
Վերևից եմ տեսել
Մթին հեղեղների
Ալիքները ծաղկած,
Վերևից եմ տեսել
Ջրվեժները պղտոր
Եվ ամպերը թաղկած,
Իմ տանիքի վրա
Օրը պարզ է եղել,
Ու երկինքը միշտ բաց։
Ասուպների տաք-տաք
Աճյունից եմ հունցել
Շաղախն իմ տան պատի,
Եվ երկնքի փափուկ
Փեշերով եմ սրբել
Քրտինքն իմ ճակատի,
Եվ սեղանիս վրա
Անպակաս է եղել
Սերը լուսնկաթի։
Աստղերի հետ նստել—
Նիստուկաց եմ արել,
Կիսել ժպիտ ու լաց,
Աղուհաց եմ կերել
Ալեմորուս բուքի
Ու հողմի հետ մրսած,
Մութն իմ հյուրն է եոել
Ու չի տեսել երբեք
Իմ հոնքերը՝ մթնած...
Երազներիս հեռվում
Ծիրանավոր մի բախտ
Ու ծիրանի մի ծով,
Եվ գագաթներ շիկնած,
Եվ գագաթներ պատած
Նախաստեղծման միգով,
Ես քայլել եմ այնտեղ
Ուղիղ հարդագողի
Մղեղների միջով...
Ես ծնվել եմ այնտեղ–
Զանգեզուրի զարմիկ
Բարձունքների վրա,
Վերևից եմ տեսել
Արեգակի անեղ
Ծնունդն ամենօրյա,
Վերևից եմ տեսել
Ամենօրյա կարմիր
Հոգեվարքը նրա։
#ՀամոՍահյան #Սահյան #ՀամոՍահյան🖤 #Սահյան107 #ՀամոՍահյան107 #ՍահյանՋան #ՀամոՍահյան108 #Սահյան108 #Սահյան110 #ՀայՄեծեր #ՀայՄեծերը #ՄերՄեծերը #Արցախ #ՀայԳրականություն #ՀայԲանաստեղծներ #բանաստեղծություն #բանաստեղծություններ #հայ #Հայաստան
Click here to claim your Sponsored Listing.
Category
Address
Yerevan