Hi.bionic.hand LLC

Hi.bionic.hand LLC

Share

Reclaim your freedom

04/02/2026

Մեծ ուրախությամբ հայտնում ենք որ ՏՀՏ Գործատուների Միության մեծ ընտանիքին է միացել ՀԱՅ.ԲԻՈՆԻԿ.ՀԱՆԴ ընկերությունը

🥳Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ մեր` ՏՀՏ գործատուների միության մեծ ընտանիքին է միացել ևս մեկ կազմակերպություն`

Hi.bionic.hand LLC

📌ՀԱՅ.ԲԻՈՆԻԿ.ՀԱՆԴ ընկերության գաղափարը առաջացել է Արցախյան քառօրյա պատերազմից հետո։ Ընկերությունը հիմնադրվել է 2021թ.։ Ներկայումս զբաղվում է ձեռքի բիոնիկ պրոթեզների նախագծմամբ և արտադրությամբ։ Ներկայացնում ենք HBH-1 մոդելը, որը նախաբազկի ամպուտացիաների համար նախատեսված բազմաֆունկցիոնալ բիոնիկ պրոթեզ է։ Բոլոր մատները ծալվում են առանձին, 3 ֆալանգներով։ Բութ մատը նաև տարածում և առբերում է։ Դաստակը ծալվում և պտտվում է։ Ղեկավարվում է 2 ԷՄԳ սենսորներով, 8 հրաման գործողություններով, որոնք ունեն փազլի նման վերադրվելու և ինդիվիդուալ բռնվածքներ ստեղծելու հնարավորություն։ Բռնվածքի ուժը կարգավորվում է 2 ռեժիմներով՝ փուխր բռնվածք (low) և ամուր բռնվածք (high)։

Մանրամասն👉https://www.hibionichand.am/

🤝Շնորհավորում ենք և ակնկալում երկարատև և արդյունավետ համագործակցություն։

28/12/2025

(հայերենը ներքևում)
From 27 to 30 November, hi.bionic.hand took part in the Armenian International Healthcare Expo 2025, a platform that brought together innovative healthcare solutions, leading manufacturers, and industry professionals.⚕️

Over four inspiring days at our booth, we welcomed numerous visitors and presented hi.bionic.hand’s technological solutions, achievements, and future vision.
We showed how hi.bionic.hand is reclaiming freedom — turning technology into movement, confidence, and independence.

We answered questions, shared insights, and built new connections, friendships, and partnerships along the way.

Thank you to everyone who visited us and shared this experience with us.✨

_______

Նոյեմբերի 27–30-ը hi.bionic.hand-ը մասնակցեց Armenian International Healthcare Expo 2025-ին, որը միավորեց առողջապահության ոլորտի նորարար լուծումները, առաջատար արտադրողներին և մասնագետներին մեկ հարթակում։⚕️

Չորս օր շարունակ մեր տաղավարում հյուրընկալեցինք բազմաթիվ այցելուների՝ ներկայացնելով hi.bionic.hand-ի տեխնոլոգիական լուծումները, ձեռքբերումներն ու ապագա ծրագրերը։
Մենք ցույց տվեցինք, թե ինչպես է hi.bionic.hand-ը վերադարձնում ազատությունը՝ տեխնոլոգիան դարձնելով ինքնավստահության և անկախության միջոց։

Պատասխանեցինք բոլոր հետաքրքրող հարցերին, կիսվեցինք մեր տեսլականով և, ամենակարևորը, ստեղծեցինք նոր ընկերական և գործնական կապեր։

Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այցելեցին մեզ և կիսեցին այս փորձառությունը մեզ հետ։✨

11/07/2025
Want your business to be the top-listed Health & Beauty Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Nor Nork, Moldovakan Str. 51/3
Yerevan
0056