Ego Sum
Ego sum (Ես եմ)
Հոգեկան առողջության և հոգե?
03/08/2020
ՄԱՆԿԱԿԱՆ ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅՈՒՆ😡 (ցածր ինքնագնահատական)
Ծնողները իրենց մտքերում սովորաբար իրենց երեխային պատկերացնում են ամենախելացին, ամենաենթարկվողը և ամենահաջողակը, որը արժանի է միայն գովասանքի։ Երբ իրականությունը չի համապատասխանում նրանց պատկերացումներին, միշտ չէ որ հասկանալի է պատճառը։
❗️Վերջին տարիներին մանկական ագրեսիվության խնդիրը շատ ակտուալ է։ Շատ ծնողներ են բախվում այս խնդրի հետ։ Երեխան դառնում է կարծես «չարացած» ծնողների, հասակակիցների և նույնիսկ խաղալիքների հանդեպ։ Նման պահվածքի պատճառները կարող են շատ բազմազան լինել։ Օրինակ պատճառ կարող է հանդիսանալ ցածր ինքնագնահատականը։
Երբ երեխան վստահ չի իր ուժերի վրա, արտաքին աշխարհը նա ընկալում է որպես ագրեսոր, որը անընդհատ ցանկություն ունի նրան վնասելու։ Երեխայի համար «վտանգ» կարող են ներկայացնել ինչպես ծնողները, այդպես էլ նրա հասակակիցները։ Նրան թվում է, որ նա անընդհատ հարձակումների օբյեկտ է հանդիսանում։ Այդ պատճառով նա գերադասում է հարձակվել առաջինը։
📍Ագրեսիվ պահվածքը կարող է արտահայտվել օրինակ պատուհաններ, սեղան, աթոռ կոտրելով կամ ծեծկռտուքի մեջ ընկնելով՝ ուշադրություն չդարձնելով սպասվող պատժին։ Երբ երեխային հարցնում են, թե ինչու է նա դա արել, սովորաբար հնչում է հետևյալ պատասխանը․ «Ես չգիտեմ, թե ինչու եմ դա արել»։ Այս պատասխանը խոսում է այն մասին, որ երեխան չի ստանում բավականաչափ սեր և ուշադրություն մեծահասակների կողմից։😞
Երեխայի իքնագնահատականը կարող է ընկնել նաև ծնողների ամուսնալուծության դեպքում։ Սովորաբար այս դեպքում երեխան «պատահածի» համար մեղադրում է ինքն իրեն՝ «Ես պետք չեմ հայրիկին, այդ պատճառով նա գնում է» կամ «Մայրիկը ինձ չի սիրում, դրա համար վիճում է հայրիկի հետ»։ Ագրեսիվ պահվածքը առաջանում է ի պատասխան բոլոր այս մտքերին և ստեղծված իրավիճակին։ Ծնողները այս դեպքում սովորաբար սկսում են ձևացնել, որ հարաբերությունները լավ են, միայն այն պատճառով, որ երեխայի վարքը ուղղվի, սակայն դա նպաստում է նրան, որ վարքը ամրապնդվում է․ երեխան սկսում է մտածել, որ ծնողներին միասին պահելու համար պետք է շարունակել վատ վարքը։
✊Ամուր ընտանեկան հարաբերությունները երեխային տալիս են վստահություն ինքն իր հանդեպ։ Սակայն եթե ծնողների համար ընտանիքի պահպանումը խնդիր է, ապա նրանց պարտքն է բացատրել երեխային, որ նա մեղավոր չէ, որ նրան ոչ ոք չի թողնում, որ նրանց հարաբերությունները չեն փոխվելու, որ մայրիկը և հայրիկը միշտ ❤️սիրելու են նրան, անկախ նրանից որտեղ են ապրելու, լինելու և առհասարակ անկախ ամեն ինչից։
20/07/2020
💭«Դեպրեսիան ընդամենը վատ տրամադրություն է, շուտ կանցնի»։
Եթե դուք ունեցել եք կլինիկական դեպրեսիա և հիմա կարդում եք այս արտահայտությունը, ապա այն ձեզ շատ կբարկացնի։
❗️ Ի տարբերություն տրամադրության անկման և ընկճվածության, դեպրեսիան դիտարկում են որպես հոգեկան խանգարում, որը տևական է և ընդգրկում է այնպիսի ախտանշաններ, որոնցից են ոչ միայն տրամադրության անկումը, ընկճվածությունը, այլ նաև ոչ ադեկվատ մեղքի զգացումը, ինքնագնահատականի անկումը, վատատեսությունը, ուշադրության կենտրոնացման խանգարումը, հոգնածությունը, ապատիան, ախորժակի կտրուկ անկումը կամ բարձրացումը, քնի խանգարումները, սուիցիդալ մտքերը։
Դեպրեսիայի ծանր ձևը արտահայտվում է այսպես կոչված «դեպրեսիվ տրիադայով»՝ տրամադրության անկում, մտածողության հապաղումներ, շարժողական դանդաղում։
❌Շատ դեպքերում դեպրեսիա ունեցող մարդկանց ասում են․ «շուտ կանցնի», «բոլորի հետ էլ պատահում ա» «դա նրանից ա, որ զբաղմունք չունես», «բոլորն էլ խնդիրներ ունեն, շատ ես բարդացնում», «հանգստացնող հաբեր խմի կանցնի», «ես էլ էի երեկ դեպրեսիայի մեջ, տես այսօր լավ եմ»։ Այս բոլոր արտահայտությունները անտեղի են և օգնելու տեղը կարող են նույնիսկ վնասել մարդուն, քանի որ դեպրեսիան հոգեկան խանգարում է, այլ ոչ ուղղակի վատ տրամադրություն։
Չնայած, որ դեպրեսիան համարվում է ամենատարածված հոգեկան խանգարումը, այն կարելի է հաղթահարել հոգեբուժական և հոգեթերապիական միջամտությամբ։
Շատերը մտածում են, որ դեպրեսիան ժամանակակից հիվանդություն է, սակայն այն հայտնի է դեռ հին ժամանակներից։ Հիպոկրատը «մելանխոլիա» անվան տակ մանրակրկիտ նկարագրում էր այն վիճակը, որը հիշեցնում է այսօրվա դեպրեսիան։
Դեպրեսիան կարող է լինել դրամատիկ ապրումների արդյունք՝ հարազատ մարդու կորուստ, աշխատանքի կամ հասարակական կարգավիճակի կորուստ։ Լիմում են դեպքեր, երբ մարդը ինքը չի գիտակցում, թե որն է պատճառը, բայց նրա մոտ նկատվում է դեպրեսիվ խանգարումը։
❗️❗️Եթե Դուք նկատում եք Ձեր կամ Ձեր հարազատի մոտ դեպրեսիայի ախտանշաններ, ապա անհապաղ պետք է դիմել հոգեթերապևտի օգնությանը։
հոգեբան Գագիկ Պետրոսյանը խոսում է հոգեվերլուծության մասին․․․
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the practice
Telephone
Website
Address
Moskovyan 31/4
Yerevan
0002
Opening Hours
| Monday | 10:00 - 21:00 |
| Tuesday | 10:00 - 21:00 |
| Wednesday | 10:00 - 21:00 |
| Thursday | 10:00 - 21:00 |
| Friday | 10:00 - 21:00 |
| Saturday | 10:00 - 21:00 |
| Sunday | 10:00 - 21:00 |