AC Smart Air
Մեխանիկական ինժեներական համակարգերում օգտագործվող ապրանքատեսակներ արտադրված ՀՀ-ում:
19/12/2021
❗️«AC Smart Air» ընկերությունը փնտրում է օդափոխման, օդորակման սարքավորումների (HVAC) արտադրամասի հավաքագրողի (փականագործ), ով կկազմակերպի և կվերահսկի մեխանիկական ինժեներական համակարգերում օգտագործվող ապրանքատեսակների ՝
• օդամղիչների,
• օդի մշակման սարքավորումների,
• օդաբաշխիչ ցանցերի,
• կցամասերի,
• աղմկախլացուցիչների և այլնի արտադրությունը։
✅Պարտականությունները.
• Իրականացնել տարբեր բաղադրամասերի, օդորակմաան համակարգերի դետալների համադրման, ձգման, կտրման, մշակման, ներկման աշխատանքներ։
• Աշխատանքային օրվա ավարտին տարանջատել որակյալ, խոտան և կիսախոտան արտադրանքները։
• Հետևել իր կողմից անմիջական օգտագործվող սարքերի, ձեռքի գործիքների գործարկմանը և անջանտմանը, նախապես տեղեկացնել շահագործման դժվարությունների մասին անմիջական ղեկավարին։
• Ինքնուրույն կարդալ տրամադրված տեխնիկական մասնագրերը/աղյուսակները, գծագրերը, տեխնիկական անձնագրերը, կատարել համապատասխան չափագրումները և պատրաստել, հավաքել պահանջներին համապատասխան օդափոխման սարքավրումները, օդամուղները, համապատասխան էլեկտրամասերը։
• Կատարել արտադրությանը առնընչվող այլ գործունեություն արտադրամասի ղեկավարի հանձնարարականների համաձայն։
Պահանջներն են՝
• Համապատասխան ոլորտում աշխատելու փորձ կամ միջին մասնագիտական տեխնիկական կրթություն
• Թիմում աշխատելու կարողություն
• Արագ սովորելու կարողություն
• Ներքին կարգապահության և կազմակերպվածության որակների առկայություն
• Մասնագիտական զարգացման և նորը յուրացնելու ձգտում
❗️Եթե համապատասխանում եք մեր պահանջներին և կարծում եք, որ նշված աշխատանքը Ձեզ համար է.
Ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրականը(CV) նշված էլ. հասցեին կամ գրեք մեր էջին. 👇
[email protected]
#ընկերություն #աշխատանք #արտադրանք
Click here to claim your Sponsored Listing.
Contact the business
Telephone
Website
Address
Yerevan
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
| Saturday | 09:00 - 18:00 |