Libra Psychological Support
«Լիբրա» հոգեբանական աջակցության կենտրոն
Libra Psychological Support Center Founded by Anna Velitsyan, [email protected]
13/04/2026
Այն, ինչ կարևոր է իմանալ «Հոգեբանի աշխատանքը դեռահաս այցելուների հետ» դասընթացի մասին 🤗
Գրանցում`
https://librapsy.am/course/workint-with-teens/
23/03/2026
📌 Մասնագիտական սխալներ, որոնք հանդիպում են դեռահասների հետ հոգեթերապևտիկ աշխատանքում.
⚡️ Լսելու փոխարեն՝ խորհուրդ տալ.
երբ թերապևտը շտապում է խորհուրդ տալ՝ առանց մինչև վերջ լսելու և հասկանալու դեռահասին, նա իրեն չի զգում ընդունված։ Արդյունքում՝ փակվում է և հեռանում գործընթացից։
⚡️ Չափազանց «ուսուցչական» դիրք.
երբ թերապևտը փորձում է բացատրել ու «կյանք սովորեցնել», դեռահասի ապահովության զգացումը թուլանում է։ Դեռահասը սկսում է պաշտպանվել և հեռանալ։
⚡️ Ավտորիտար մոտեցում.
երբ հարաբերությունը կառուցվում է «ես գիտեմ՝ դու ոչ» սկզբունքով, դեռահասը իրեն անօգնական է զգում։ Սա նվազեցնում է վստահությունը թերապևտի և թերապիայի հանդեպ։
⚡️ Ծնողների հանդեպ կողմնակալություն.
երբ թերապևտը ակնհայտորեն պահում է ծնողի կողմը, դեռահասը կորցնում է անվտանգ տարածքի զգացումը։ Նա այլևս չի ցանկանում լինել բաց ու անկեղծ։
⚡️ Արագ արդյունքներ սպասելը.
դեռահասի վստահությունը չի ձևավորվում արագ։ Այն պահանջում է ժամանակ, համբերություն և կայունություն։
Հույզերը արագ «կարգավորելու» փորձ
առանց հույզերի վավերացման փուլը անցնելու՝ կարգավորումը դառնում է մակերեսային և ոչ կայուն։ Դեռահասը չի սովորում իրական ինքնակարգավորում։
⚡️ Դեռահասի լեզվով չխոսելը.
չափազանց ակադեմիական կամ «հեռու» լեզուն դժվարացնում է կապը։ Դեռահասը կորցնում է հետաքրքրությունն ու ներգրավվածությունը։
⚡️ Շատ արագ խորանալը
առանց վստահության՝ խորը թեմաներին անցնելը կարող է ընկալվել որպես ճնշում։
Սա հաճախ բերում է փակվածության։
⚡️ Պիտակավորելը.
«դժվար», «պրոբլեմատիկ», «մոտիվացիա չունեցող» ձևակերպումները սահմանափակում են դեռահսի կողմիվ թերապևտիկ գործընթացի ընկալումը և ազդում աշխատանքի արդյունավետության վրա։
⚡️ Հումորի բացակայություն.
չափազանց պարտադրող և ծանր միջավայրը խանգարում է կապի ստեղծմանը։
Անվտանգ հումորը հաճախ օգնում է կոնտակտի հաստատմանը։
———
👉🏻 «Հոգեբանի աշխատանքը դեռահաս այցելուների հետ» դասընթացի մեկնարկը 16.04-ին է:
Ծրագիր և գրանցում`
https://librapsy.am/course/workint-with-teens/
26/01/2026
Ամուսինների, զուգընկերների բաժանման առավել հաճախ հանդիպող պատճառներից մեկը դավաճանությունն է։
⚡️ Հոգեթերապիայի տեսանկյունից մենք դիտարկում ենք դավաճանությունը որպես ախտանիշ, որը ցույց է տալիս, որ հարաբերություններում զուգընկերներից մեկի կամ երկուսի մոտ միաժամանակ առկա են չբավարարված ֆիզիոլոգիական և հոգեբանական պահանջմունքներ։
Կարող ենք առանձնացնել մի քանի կարևոր գործոններ.
▫️ Հուզական մեկուսացում. երբ անհետանում է զուգընկերոջ հետ մտերմության զգացումը, անձը կարող է փնտրել իրեն պակասող հույզերը հարաբերություններից դուրս։
▫️ Ինքնագնահատական և արժևորման պակաս. երբեմն դավաճանությունը ինչ–որ մեկի համար կրկին հետաքրքիր, ցանկալի, կարևոր զգալու միջոց է։
▫️ Վախ հարաբերություններում փոփոխություններից, դրանց զարգացումից. երբ հարաբերությունները տեղափոխվում են նոր մակարդակ, /օրինակ՝ զույգը սկսում է միասին ապրել, երեխաներ են ծնվում/ հուզական ոչ հասունությունը կարող է բերել նոր, թեթև, առանց պարտականությունների հարաբերությունների որոնման։
👉🏻 Այն, թե դավաճանության փաստը ինչպես կազդի զույգի հետագա հարաբերութունների վրա, կախված է նրանց մոտիվացիայից, արժեհամակարգից, ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու ունակություններից։
Գլխավոր խնդիրն այս պարագայում հասկանալն է, թե երբ և ինչ պատճառներով են զուգընկերները կորցրել մտերմությունը, կապվածությունը, ինչ պահանջմունքներ չեն բավարարվել և ինչ հմտություններ բնականոն կերպով չեն զարգացել հարաբերություններում։
Նյութը պատրաստեց .mesropyan_psychologist -ը
«Լիբրա» հոգեբանական աջակցության կենտրոն
📱 (094) 224 223
📍 Կոմիտաս 12
🌐 librapsy.am
#զույգայինթերապիա #հոգեբան #լիբրա
🌐 librapsy.am
Եթե արդեն որոշել եք դիմել հոգեբանի աջակցությանը, ապա անպայման այցելեք librapsy.am կայքը:
Հարցերի դեպքում կապ հաստատեք մեզ հետ` գրելով նամակ` 📩 կամ`
📱 (094) 224 223
Viber | WhatsApp
Կայքի ակտիվ հղումը` էջի bio հատվածում
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Komitas 12
Yerevan
0033
Opening Hours
| Monday | 09:00 - 19:00 |
| Tuesday | 09:00 - 19:00 |
| Wednesday | 09:00 - 19:00 |
| Thursday | 09:00 - 19:00 |
| Friday | 09:00 - 19:00 |
| Saturday | 09:00 - 19:00 |