PilotX Armenia

PilotX Armenia

Share

PilotX Armenia. երազանքից դեպի երկինք

13/05/2026

✈️ PilotX Armenia. ընթացիկ փուլի հայտերի ընդունումը փակված է

Սիրելի՛ դիմորդներ,
PilotX Armenia ավիացիայի հիմունքների կրթական-տեղեկատվական ծրագրի այս փուլի հայտերի ընդունումը փակված է։
Այս փուլում մենք ստացել ենք 🔥հարյուրավոր հայտեր 📊 և թիմը գտնվում է գնահատման փուլում։
Մինչև աշխատանքային շաբաթվա վերջ՝ 15.05.2026 ներառյալ, բոլոր դիմորդները կստանան ծանուցում էլեկտրոնային հասցեին իրենց հայտի արդյունքների վերաբերյալ։

🎓 Այս փուլի շրջանակում ընտրվելու են 25 մասնակից, ովքեր կստանան անվճար մասնակցության հնարավորություն։

‼️ Խնդրում ենք պարբերաբար ստուգել Ձեր էլեկտրոնային հասցեն (նաև Spam/Junk բաժինը), որպեսզի բաց չթողնեք մեր նամակը։

🚀 Եթե այս փուլում չեք ընտրվել՝ մի անհանգստացեք․
PilotX Armenia-ն առաջիկայում նախատեսում է նաև նոր խմբեր և ավիացիայի թեմայով այլ կրթական ծրագրեր, որոնց մասին կհայտարարենք շատ շուտով։

Շատ շուտով կիմանանք՝ ովքեր են սկսում իրենց ճանապարհը դեպի ավիացիա ✈️

✈️ Ավիացիայի աշխարհը սկսվում է այստեղ 17/04/2026

Բացվում է 3-րդ հոսքի գրանցումը PilotX Armenia ավիացիայի հիմունքների կրթական ծրագրին սկսնակների համար՝ առաջին քայլը դեպի օդաչուական և ավիացիոն մասնագիտությունների աշխարհ։

🌐 📚 Ծրագրի ընթացքում դու կծանոթանաս՝
• աերոդինամիկայի հիմունքներին
• օդանավի կառուցվածքին և հիմնական համակարգերին
• ավիացիոն օդերևութաբանությանը
• նավիգացիայի հիմունքներին
• թռիչքային անվտանգության սկզբունքներին
• ICAO տերմինաբանությանը
• ոլորտի մասնագիտություններին

👥 Տարիք՝ 13–30 տարեկան
🌐 Դասընթացի լեզու՝ ռուսերեն, հայերեն, անգլերեն
📅 6 դաս՝ մայիսի 18, 20, 22, 25, 27, 29 ժամը՝ 19:00-20:30
📍 Մասնակցությունը՝ օնլայն կամ օֆֆլայն

💡 Տրամադրվում են 25 լիարժեք հովանավորված (անվճար) տեղեր, որոնք կտրամադրվեն հայտերի ընտրության արդյունքներով։
⚠️ Տեղերը խիստ սահմանափակ են. ընտրվելու են միայն լավագույն թեկնածուները։
👉 Գրանցվելու համար մեկնաբանությունում կամ անձնական նամակով գրեք PilotX բառը և ստացեք գրանցման հղումը։

Քո առաջին քայլը դեպի թռիչքներ սկսվում է որոշումից։

✈️ Ավիացիայի աշխարհը սկսվում է այստեղ Շարունակվում է «PilotX Armenia» ավիացիոն կրթական-տեղեկատվական ծրագիրը սկսնակների համար, որտեղ դու կարող ես կատարել քո առաջին քայլը դեպի օդաչուական և ավիացիոն աշխարհ։ 🌐 ...

Photos from PilotX Armenia's post 07/04/2026

Շարունակում ենք գործնական այցերը, ձեռք ենք բերում նոր պայմանավորվածություններ և զարգացման հնարավորություններ

11/03/2026

✈️ PilotX Armenia. հայտերի ընդունումը փակված է

Սիրելի՛ դիմորդներ,

PilotX Armenia ավիացիայի հիմունքների կրթական-տեղեկատվական ծրագրի այս փուլի հայտերի ընդունումը փակված է։

Այս փուլում մենք ստացել ենք 🔥500+ հայտեր, ինչը ցույց է տալիս, թե որքան մեծ հետաքրքրություն կա Հայաստանում ավիացիայի ոլորտի նկատմամբ։ Շնորհակալ ենք յուրաքանչյուրին մասնակցության և վստահության համար 🙌

📊 Այս պահին թիմը գտնվում է հայտերի գնահատման փուլում։
Մինչև շաբաթվա վերջ՝ 14.03.2026 ներառյալ, բոլոր դիմորդները կստանան ծանուցում էլեկտրոնային հասցեին իրենց հայտի արդյունքների վերաբերյալ։

🎓 Այս փուլի շրջանակում ընտրվելու են ✈️100 մասնակից, ովքեր կստանան անվճար մասնակցության հնարավորություն։

📩 Ընտրված մասնակիցներին էլ. նամակով կուղարկվեն նաև՝
✈️ դասընթացի մեկնարկի և ժամանակացույցի մանրամասները
✈️ մասնակցության հաստատման քայլերը
✈️ ուսումնական գործընթացի ամբողջ տեղեկատվությունը

‼️ Խնդրում ենք պարբերաբար ստուգել Ձեր էլեկտրոնային հասցեն (նաև Spam/Junk բաժինը), որպեսզի բաց չթողնեք մեր նամակը։

🚀 Եթե այս փուլում չեք ընտրվել՝ մի անհանգստացեք․
PilotX Armenia-ն առաջիկայում նախատեսում է նաև նոր խմբեր և ավիացիայի թեմայով այլ կրթական ծրագրեր, որոնց մասին կհայտարարենք շատ շուտով։

Շատ շուտով կիմանանք՝ ովքեր են սկսում իրենց ճանապարհը դեպի ավիացիա ✈️

Want your school to be the top-listed School/college in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Hakob Hakobyan 3
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00