FinLab
📌 Հաշվապահական ծառայություններ
📌 Հաշվապահական դասընթացներ
📌 ՀԾ-Հաշվապահ ծրագիր
Պետական եկամուտների կոմիտեն իրազեկում է սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու քայլերի հաջորդականության մասին։ Եթե արդեն ներկայացրել եք եկամուտների հայտարարագիր և տարվա ընթացքում Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամների համար առողջապահության ու կրթության գծով կատարել եք սոցիալական ծախսեր, ունեք դրա դիմաց դուրս գրված հաշվարկային փաստաթուղթ (ինվոյս), ապա կարող եք դիմել և հետ ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցման գումարները՝ հետևյալ քայլերով․
✔️Քայլ 1
Մուտք գործեք Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ, ապա անցնելով «Հարկերի մարում/վերադարձ» բաժին՝ «Սոցիալական ծախսեր» պատուհանում կտեսնեք, թե որքան է կազմում վերադարձման ենթակա գումարը։
✔️Քայլ 2
Հաջորդ քայլով վերադարձեք համակարգի գլխավոր էջ և մուտք գործեք «Հայտարարագրեր» բաժին, ապա «Հայտարարագրերի ձևեր»-ից ընտրեք «Դիմում՝ միասնական հաշվից գումարները վերադարձնելու համար»։
✔️Քայլ 3
Բացված պատուհանում լրացրեք բանկային հաշվեհամարը և փոխհատուցման ենթակա գումարի չափը։ Հաշվեհամարը լրացնելուց հետո բանկի անվանումը կլրացվի ինքնաշխատ։ Դիմումը լրացնելուց հետո սեղմեք «Գրանցել» կոճակը։
Ի դեպ, եթե համակարգի «Անձնական տվյալներ» էջում նախապես լրացված է լինում բանկի անվանումը և հաշվեհամարը, ապա այդ տվյալները դիմումում կլրացվեն ինքնաշխատ, ինչպես և լրացվում են Ձեր անձնական մյուս տվյալները։
✔️Քայլ 4
Դիմումը գրանցելուց հետո կբացվի պատուհան, որտեղ անհրաժեշտ է սեղմել «Մարում/վերադարձ» կոճակը՝ փոխհատուցումն ստանալու համար։ Սեղմելով այս կոճակը՝ Դուք համաձայնվում եք, որ տվյալ օրվա ավարտից հետո վերադարձ կատարվի Ձեր միասնական հաշվին։
Ի դեպ, «Մարում/վերադարձ» կոճակը հասանելի է նաև «Հարկային հաշվեկշիռ» էջում։
✔️Քայլ 5
Գրանցված դիմումը հայտնվում է «Լրացված հայտարարագրեր» բաժնում։ Վերջին քայլով պետք է սեղմել ստորագրել կոճակը, ընտրել ստորագրության տեսակը և էլեկտրոնային տարբերակով ստորագրել դիմումը, ապա սեղմել «Հանձնել ՊԵԿ» կոճակը։
👍Վերջ, դիմումն ուղարկված է։ Սոցիալական ծախսի գումարը Ձեր նշած հաշվեհամարին կփոխանցվի դիմումը ներկայացնելուց հետո մինչև երրորդ աշխատանքային օրը։
23/10/2025
☝️2025 թվականի սեպտեմբեր ամսից ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները կնշանակվեն, կհաշվարկվեն և կվճարվեն Միասնական սոցիալական ծառայության կողմից․ քաղաքացին որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չի ունենա:
✔️Նոր համակարգով սեպտեմբեր ամսից Միասնական սոցիալական ծառայությունը նպաստները կնշանակի, կհաշվարկի անաշխատունակության վերաբերյալ էլեկտրոնային առողջապահական համակարգից և եկամուտների վերաբերյալ հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվական համակարգից ինքնաշխատ եղանակով ստացված տվյալների հիման վրա:
❌2025 թվականի սեպտեմբեր ամսից անաշխատունակության թերթիկներն այլևս չեն կիրառվի, դրանք քաղաքացիներին կտրվեն միայն բացառիկ դեպքերում (օրինակ` օտարերկրյա պետության լիազոր մարմնին ներկայացնելու համար)։
Եթե ՀԴՄ չունես, բայց գումար ես ընդունում, ապա դա արդեն ռիսկային է🤦♀️
Մանրամասները ներկայացված են հոլովակում⬆️
🇦🇲Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվետվությունները ներկայացվում են համաձայն ՀՀ օրենսդրության և միջազգային ֆինանսական հաշվետվությունների ստանդարտների (ՄՖՀՍ) կամ ազգային հաշվապահական ստանդարտների՝ կախված կազմակերպության տեսակից։
📊Հաշվապահական հաշվետվության հիմնական ձևերն են՝
➡️ Ձև1. Ֆինանսական վիճակի հաշվետվություն
Ներկայացնում է կազմակերպության ակտիվները, պարտավորությունները և սեփական կապիտալը որոշակի օրացուցային օրվա դրությամբ։
➡️ Ձև2. Ֆինանսական արդյունքների հաշվետվություն
Ներկայացնում է ընկերության եկամուտները, ծախսերը և ֆինանսական արդյունքը (շահույթ կամ վնաս) հաշվետու ժամանակահատվածում։
➡️ Ձև 3. Սեփական կապիտալի փոփոխությունների հաշվետվություն
Ցույց է տալիս հաշվետու ժամանակահատվածում կազմակերպության սեփական կապիտալում տեղի ունեցած բոլոր փոփոխությունները։
➡️ Ձև4. Դրամական հոսքերի մասին հաշվետվություն
Ներկայացնում է կազմակերպության մուտք ու ելք եղած դրամական միջոցները՝ ըստ գործառնական, ներդրումային և ֆինանսավորման գործունեության։
➡️ Ձև5.ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ
☝️Վերլուծական և բացատրական տեղեկություններ են, որոնք լրացնում և մանրամասնում են վերը նշված հաշվետվությունները:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
12/6 Grigor Hasratyan Street
Yerevan
0031
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |