Modus Consulting LLC

Modus Consulting LLC

Share

Modus Consulting offers customized business consulting services to SMEs with a particular specializa

Photos from Modus Consulting LLC's post 30/07/2022

Հուլիսի 28-ին տեղի ունեցավ Տավուշի տուրիզﬕ ակումբի 4-րդ միջոցառումը, որի ժամանակ ամփոփեցինք նաև «Զբոսաշրջային բիզնեսների կարողությունների հզորացում` Տավուշի տուրիզմի ակումբի #ՏՏԱ ստեղծման միջոցով» ծրագրի շրջանակնում իրականացված հիմնական աշխատանքը և ձեռբերումները, ինչպես նաև անդրադարձանք ՏՏԱ-ի հետագա #կայունության հարցերին և այս պլատֆորմը, որպես կրկնօրինակելի մոդել այլ մարզերում ներդնելու հնարավորությունը։

‼Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ՝ տկն․ Սիսիան Պօղոսեանը, ինչպես նաև Ծրագրի Զբոսաշրջության բաժնի ղեկավար պրն․ Սեբաստիան Ֆալքը։

🔹Հանդիպմանը «Մոդուս Քոնսալթինգ» ընկերության տնօրեն, ծրագրի ղեկավար տկն․ Մարգարիտա Հակոբջանյանը ներկայացրեց ծրագրի հիմնական ձեռքբերումները և նորաստեղծ պլատֆորմի կայունության հարցերը։

🔹Իսկ թե ովքեր են ՏՏԱ-ի անդամները ներկայացրեցին ակումբի անդամներ՝ Անուշ Չիբուխչյանը և Փառանձեմ Նազինյանը։

🔹Միջոցառման հրավիրված խոսնակներն էին՝ «Թարխանյան հիմնադրամ» ՀԿ-ի համահիմնադիր, նախագահ՝ տկն․ Անահիտ Թարխանյանը, Western Plus Congress Hotel-ի վաճառքի գլխավոր մենեջեր տկն․ Աննա Համբարձումյանը, ինչպես նաև Armenian Forests Environmental NGO / Հայաստանի Անտառներ ՀԿ-ի նախագահ տկն․ Նազելի Վարդանյանը։

🤝Շնորհակալություն Եվրոպական Միությանը և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությանը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանն այս ծրագիրն իրականցնելու հնարավորության համար։
Ինչպես նաև Տավուշի տուրիզﬕ ակումբ/Tavush Tourism Club -ի բոլոր անդամներին այս հրաշալի համարգործակության և այն բոլոր փորձագետներին, որոնք իրենց ջանքը չխնայեցին՝ աջակցելու ՏՏԱ-ի կայացմանը և զարգացմանը։

🤝ՏՏԱ-ն անդամակցության վրա հիﬓված յուրահատուկ հարթակ է Տավուշի զբոսաշրջային բիզնեսների սեփականատերերի և ներկայացուցիչների համար` կապեր հաստատելու, համատեղ խնդիրները քննարկելու, նոր հնարավորությունները ﬕասին իրացնելու և զարգանալու համար:
ՏՏԱ-ն կենսունակ հարթակ է, որը հնարավորություն է տալիս բիզնեսներին խմբավորվել և ավելի ուժեղ դիրքերից հանդես գալ թե տեղական, թե արտասահմանյան շուկաներում:
Տավուշի տուրիզﬕ ակումբը ստեղծվել է «Զբոսաշրջային բիզնեսների կարողությունների հզորացում` Տավուշի տուրիզմի ակումբի (ՏՏԱ) ստեղծման միջոցով» ծրագրի շրջանակներում։
Տավուշի տուրիզﬕ ակումբի անդամներն են մարզում զբոսաշրջության ոլորտում գործող բիզնեսներ՝ հյուրանոցային ծառայություններ մատուցող ընկերություններ, գինու, ալկոհոլային խﬕչքների, սննդի/խոհարարական և արկածային զբոսաշրջության ոլորտների ներկայացուցիչներ, ձեռքի աշխատանքներ, վարպետաց դասեր ներկայացնող բիզնեսներ, տրանսպորատային ծառայուններ մատուցող ընկերություններ և այլ։

❗Ծրագիրն իրականացնում է Մոդուս Քոնսալթինգ ընկերությունը և ֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից ֆինանսավորվող և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող` «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում տրամադրված դրամաշնորհով։

event was conducted on July 28, 2022, aiming at summarising the main activities and achievements implemented within the framework of “Strengthening the Capacity of Tourism Business Operators through Creation of Tavush Tourism Club” Project, as well as referring to the sustainability issues of the and the current opportunities making it as a replicable model for other marzes as well.
During the event, Ms. Sisian Boghossian, the head of the Tourism Committee of RA, and Mr. Sebastian Falck, Tourism Component Leader at EU4Business "Innovative Tourism and Technology Development for Armenia" project (GIZ) delivered welcoming remarks.

Ms. Margarita Hakobjanyan, the director/project manager of the company introduced the main achieved results of the TTC project and the newly formed sustainability issues.

TTC Club members- Ansuh Chibukhchyan and Parandzem Nazinyan presented the main members of the Club.

The invited guest speakers of the day were Ms. Anahit Tarkhanyan, the co-founder and chairman at “Tarkhanyan Fund” NGO, Ms. Anna Hambardzumyan, the global sales manager at Hotel Congress Yerevan, as well as Ms. Nazeli Vardanyan, the chairman of
“Forests of Armenia” NGO.

We would like to thank you the European Union, the German Federal Ministry of Economic Cooperation and Development (BMZ), and the German International Cooperation Agency (GIZ) for giving us the opportunity to implement this project!
Thank you TTC Club all members for this fantastic cooperation and all those experts that made their essential support to the establishment and development of the Club.
Tavush Tourism Club is a membership exceptional platform for Tavush tourism businesses and other actors of the sector for networking, discussing mutual issues, and jointly realizing new opportunities.
The TTC is a viable platform, providing digital solutions, connections and privileges to its members for the common benefit, eventually leading to certain standards and norms instilled amongst them: acceptable and recognized internationally.
TTC has been established within the “Strengthening the Capacity of Tourism Business Operators through Creation of Tavush Tourism Club” Project.
The members of the Club are business operators engaged in the tourism industry, including hotels and B&Bs, as well as wine, food/culinary, and adventure tourism and accommodation handicraft, master classes, and transport service providers from the Tavush region.
The Project is implemented by Modus Consulting LLC and is funded by the grant provided under the Innovative Tourism and Technology Development for Armenia Project financed by the European Union and the German Federal Ministry of Economic Cooperation and Development (BMZ), and implemented by the German International Cooperation Agency (GIZ).

Emma Hakobyan Frangulyan Rest House - Dilijan , Armenia Kanach tun Green Training Center, Tavush marz, Hovk Mayilyan /handmade and hiking/
Popock Dilijan 1 Tatul Siradeghyan
@Կում-Կում EleGaya Guest House Dilijan Park Resort & Villas Tevra Tea & Tea House
Այգեպանի Տնակ / Gardener's House
Թելիկ / Telik Hotel Kamar Ijevan
Dilitour Berkri Gastro Yard & Guest House Château Yegan Gastroyard / Շատո Եգան գաստրո-բակ
#Տավուշ #տուրիզմ #Հայաստան #ՏավուշիՏուրիզմիԱկումբ

09/06/2022

Chibukhchyans'_art_studio-ն Տավուշի տուրիզﬕ ակումբ/Tavush Tourism Club-ի անդամ կառույցներից է։
Chibukhchyans' Art Studio-ն միավորում է արվեստագետների, որոնք ստեղծում են արվեստի յուրօրինակ նմուշներ, ձեռագործ հուշանվերներ, դրանք և՛ հեղինակային ստեղծագործական, և՛ հայկական ազգային մշակույթի տարրեր պարունակող տարբեր ոճերի աշխատանքներ են։
Chibukhchyans' Art Studio-ի համահիմնադիրներ Անուշ և Դոնարա Չիբուխչյանները «Չիբուխչյանս» ապրանքանիշի ներքո արտադրում են ձեռագործ հուշանվերներ և իրականցնում են կարպետագործության, մետաքսանկարչության և վիտրաժի վարպետաց դասեր:
________
Ծրագիրն իրականացնում է #ՄոդուսՔոնսալթինգ ընկերությունը։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ( ) կողմից ֆինանսավորվող և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ( ) կողմից իրականացվող` «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում տրամադրված դրամաշնորհով: EU4Business Innovative Tourism for Armenia #ՏավուշիՏուրիզմիԱկումբ

30/05/2022

Թելիկ / Telik-ը Տավուշի տուրիզﬕ ակումբ/Tavush Tourism Club-ի անդամ կառույցներից է։

🧶«Թելիկ»-ը մշակույթ ստեղծող, վերականգնող սոցիալական ձեռնարկություն է։ Այն կանանց համար ստեղծում է մի միջավայր, որտեղ նրանք կարող են լիարժեք ինքնադրսևորվել, ստեղծագործել ու իրենց կյանքերը փոխել։

«Թելիկ»-ը արտադրում է կարպետներ, ձեռագործ տարբեր պարագաներ։

Hasmik Markaryanը «Թելիկ»-ի համահիմնադիրներից է։ Նա մասնակցում է «Զբոսաշրջային բիզնեսների կարողությունների հզորացում` Տավուշի տուրիզմի ակումբի #ՏՏԱ ստեղծման միջոցով» ծրագրի շրջանակներում կազմակերպված կարողությունների զարգացման դասընթացներին և նախաձեռնություններին։

________
Ծրագիրն իրականացնում է #Մոդուս Քոնսալթինգ ընկերությունը։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ( ) կողմից ֆինանսավորվող և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ( ) կողմից իրականացվող` «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում տրամադրված դրամաշնորհով: EU4Business Innovative Tourism for Armenia #ՏավուշիՏուրիզմիԱկումբ

25/05/2022

‼Վաղը՝ մայիսի 26-ին տեղի կունենա Տավուշի տուրիզﬕ ակումբ/Tavush Tourism Club-ի #երրորդ հանդիպումը։

Սպասվում է գործնական և հետաքրքիր ժամանցով հագեցած երեկո` զբոսաշրջության գիտակների և համախոհների ընկերակցությամբ։

Շնորհակալություն «Թելիկ» կենտրոնին հանդիպումը հյուրընկալելու համար։

Want your business to be the top-listed Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address


1 Italy Street, 0010 Yerevan
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 06:00