CINCO
CINCO-ն ոչ պաշտոնական բժշկական ակումբ է նախատեսված բժիշկ?
02/10/2021
🌡Medical English: 𝐁𝐎𝐍𝐄𝐒🦴
🔰Some common English names for bones⬇️
🔰Fractures
A fracture is a break in a bone. Some of the different types of fracture⬇️
🔹Open - There is a break in the skin.
🔹Greenstick - The bone is bent. It occurs mainly in children.
🔹Displaced - The broken pieces are separated.
🔹Comminuted - The bone is broken into sevear pieces.
🔹Impacted - The broken pieces are pushed together.
🔸A pathological fracture is fracture in a diseased bone. A fatigue or stress fracture is due to repeated minor trauma, for example lng-distance marching or running.
🔰Treatment of fractures (🔸Թարգմանեք մուգ բառերը)
When the fragments of a broken bone heal and join together, they 𝘂𝗻𝗶𝘁𝗲. 𝗨𝗻𝗶𝗼𝗻 may be 𝗽𝗿𝗼𝗺𝗼𝘁𝗲𝗱 or helped, by 𝗿𝗲𝗱𝘂𝗰𝗶𝗻𝗴 the fracture - replacing the fragments in their anatomical position if they are displaced. After reduction, excessive movement of the broken bone is prevented by 𝗳𝗶𝘅𝗮𝘁𝗶𝗼𝗻 - either external, for example a 𝘀𝗹𝗽𝗶𝗻𝘁 or a 𝗽𝗹𝗮𝘀𝘁𝗲𝗿 𝗼𝗳 𝗣𝗮𝗿𝗶𝘀 𝗰𝗮𝘀𝘁, or internal, for example a 𝗽𝗶𝗻 or a 𝗽𝗹𝗮𝘁𝗲 𝗮𝗻𝗱 𝘀𝗰𝗿𝗲𝘄𝘀. A displaced fracture which is not reduced may result in 𝗺𝗮𝗹𝘂𝗻𝗶𝗼𝗻 - incomplete or incorrect union.
27/09/2020
🔰Երակային արյունահոսությունների դադարեցման մեթոդներ🔰
Методы остановки венозного кровотечения В этом видео мы расскажем Вам о неотложной помощи при венозном кровотечении. Как определить венозное кровотечение? Что необходимо сделать, чтобы помочь постр...
20/09/2020
✅Դեղեր, որ պետք է իմանալ💉💊
🔰Ստատիններն անչափ կարևոր դեղորայքային խումբ են, որոնք նվազեցնում են օրգանիզմում լիպիդների մակարդակը և նվազեցնում սիրտանոթային այնպիսի բարդությունների առաջացման հավանականությունը, նչպիսիք են․
🔸ինսուլտը,
🔹սրտամկանի ինֆարկտը,
🔸ծայրամասային անոթային հիվանդությունները։
🔰Այս խմբի հիմնական ներկայացուցիչներն են
• Ատորվաստատինը
• Ռոսուվաստատինը
• Սիմվաստատինը
• Պրավաստատինը
• Լովաստատինը
🔰Ստատիների ազդեցության մեխանիզմի հիմքում ընկած է լյարդում խոլեստերոլի կենսասինթեզի ընկճումը: Ունենալով կառուցվածքային նմանություն ՀՄԳ-CoA-ի (β-հիդրօքսի β-մեթիլգլուտարիլ-CoA) հետ` ստատինները մրցակցային մեխանիզմով կապվում են խոլեստերոլի սինթեզի հանգույցային ֆերմենտի՝ ՀՄԳ-CoA-ռեդուկտազի հետ, ինչի արդյունքում լյարդում խաթարվում է խոլեստերոլի սինթեզը:
🔰Լյարդը, չկարողանալով սինթեզել իրեն անհրաժեշտ խոլեստերոլը, սկսում է այն «կլանել» հյուսվածքներից:
🔰Հեպատոցիտները ուժեղացնում են իրենց մակերեսին ՑԽԼ ռեցեպտորների էքսպրեսիան, որի արդյունքում մեծանում է խոլեստերոլով հարուստ ՑԽԼ-ի կլանումը՝ հանգեցնելով արյան մեջ խոլոստերոլի մակարդակի նվազմանը:
🔰ՑԽԼ ռեցեպտորների քանակի շատացումը որոշ չափով նպաստում է նաև ՇՑԽԼ-ի ռեցեպտոր-կախյալ Էնդոցիտոզին, ինչը հանգեցնում է արյան մեջ տրիգլիցերիդների մակարդակի որոշակի իջեցմանը:
🔰Խոլեստերոլի մատակարարումը ծայրամասային հյուսվածքներից դեպի լյարդ մեծացնելու նպատակով հեպատոցիտներում խթանվում է նաև ԲԽԼ-ի արտադրությունը:
🔰Այսպիսով ստատինները հանգեցնում են
🔹 ՑԽԼ քանակի արտահայտված իջեցման
🔸 ԲԽԼ քանակի արտահայտված բարձրացման
🔹 Արյան մեջ խոլեստերոլի քանակի արտահայտված իջեցման 🔸 ՇՑԽԼ-ի և տրիգլիցերիդների քանակի չափավոր նվազման
⚠️Ստատինները կենսաձևափոխվում են լյարդում ցիտոքրոմ p450 ֆերմենտի մասնակցությամբ, ուստի պետք է խուսափել ստատինները զուգակցել նույն ֆերմենտով կենսաձևափոխվող դեղորայքի հետ :
⚠️Կողմնակի էֆեկտներ
• աղեստամոքսային խանգարումներ
• ցան
• մկանային ցավեր
• հեպատոտոքսիկ ազդեցություն (հատկապես այն անձանց մոտ, ովքեր ունեն լյարդի որևէ հիվանդություն) հազվադեպ բարդություն
• տերատոգեն ազդեցություն, ուստի հակացուցված է ընդունումը հղիության ընթացքում:
by Rubina Manukian
20/09/2020
✅Կրանիոֆարինգիոմա
🔰Բարորակ էպիթելոիդ ուռուցք է, որն առաջանում է Ռատկեի գրպանիկի մնացորդներից՝ ձագարի ցողունի և հիպոֆիզի միացման տեղում: Չափերը հասնում են 3-4սմ-ի։
🔰Սովորաբար ուռուցքը տեղակայվում է թրքական թամբի վերևում՝ ճնշելով և բարձրացնելով տեսողական խաչվածքը և տարածվելով դեպի երրորդ փորոք: Ավելի հազվադեպ կրանիոֆարինգիոման սուբդիաֆրագմատիկ է, այսինքն՝ թամբի ներսում, որտեղ այն ճնշում է հիպոֆիզը և քայքայում թամբի պատի մի մասը:
🔰Ուռուցքը օվալ կամ բլթակավոր է, կառուցվածքը ՝ հարթ: Ցիստի պատը և ուռուցքի պինդ մասերը էպիթելային բջիջների լարերից են կազմված, որոնք բաժանված են աստղաձև ցանցով: Ուռուցքը մասնակիորեն կալցիֆիկացվում է։
⚠️Սիմպտոմները հաճախ երկարատև են և մեղմ:
🔰Երեխաների դեպքում ամենահաճախակի ախտանիշներն են․
🔹տեսողության կորուստը
🔸ոչ-շաքարային դիաբետը
🔹մտավոր և ֆիզիկական զարգացման դանդաղումը
🔸գլխացավերը
🔹փսխումը:
🔰Տեսողական ախտանիշներից կարող են դիտվել․
🔹աղոտ տեսողություն,
🔸տեսողական նյարդի ատրոֆիա,
🔹խաչվածքային դաշտերի դեֆեկտներ,
տեսողական պտկիկի այտուց:
🔰Մեծահասակների մոտ ամենահաճախադեպ ախտանիշներն են․
🔹ամենորեան,
🔸ցածր լիբիդոն,
🔹ոտքերի սպաստիկությունը,
🔸գլխացավն՝ առանց պապիլեդեմայի,
🔹վատացող տեսողությունը:
🔰Հաճախ թմրածությունը, ակնային պարալիզը, ոչ-շաքարային դիաբետը, ջերմակարգավորման խանգարումները (հիպոթալամուսի ներգրավում) ի հայտ են գալիս ուշ շրջանում:
🔰Ցիստի հանկարծակի պատռումը կարող է բերել ծանր ասեպտիկ մենինգիտի:
⚠️Ախտորոշում
Հետազոտման մեթոդներից ամենաինֆորմատիվը ՄՌՇ հետազոտությունն է:
Կրանիոֆարինգիոմայի տարբերակիչ ախտորոշման համար կարևորագույն նշանը կալցիֆիկատների առկայությունն է։
⚠️Բուժում
Ժամանակակից միկրովիրաբուժական տեխնիկաները՝ զուգակցված կորտիկոստերոիդների կիրառմամբ վիրահատություններից առաջ և հետո, ինչպես նաև ջրային բալանսի և մարմնի ջերմաստիճանի հսկողությունը թույլ են տալիս ուռուցքի լրիվ կամ մասնակի հեռացում իրականացնել: Փոքր չափի ուռուցքների դեպքում կիրառվում է տրանսսֆենոիդալ մուտքը, մինչդեռ մեծ ուռուցքների դեպքում ցուցված է կրանիոտոմիա:
by Ella Baghdasaryan
09/09/2020
✅Դեղեր, որ պետք է իմանալ💊
Անգիոտենզինային ընկալիչների պաշարիչներ
-սարտան-ով վերջացող դեղեր (օր.՝լոսարտան, վալսարտան, էպրոսարտան)
🔴Անգիոտենզին II-ը ՌԱԱՀ-ի էֆեկտոր սպիտակուց է։
🟠 Ուսումնասիրված է 4 տեսակի անգիոտենզինային ընկալիչներ (ԱՏ1, ԱՏ2, ԱՏ3, ԱՏ4)։
🟡 Անգիոտենզին II-ի հակահիպերտենզիվ ազդեցությունը պայմանավորված է ԱՏ2-ով, որը Gi կախյալ ընկալիչ է։ Դեղերը պաշարում են հիմնականում ԱՏ1 ընկալիչները, որոնք համակցված են Gq սպիակուցի հետ։
⚪️ ԱՏ1+անգիոտենզին II➡️Gq⬆️➡️ֆոսֆոլիպազ C⬆️➡️ Ի3Ֆ-ի և ԴԱԳ -ի⬆️➡️ Ca+⬆️➡️ անոթների կծկում
Դեղերը միանալով ընկալիչին բերում են անոթների հարթ մկանների թուլացման, ալդոստերոնի ձերբազատման ընկճման, անոթների ռեմոդելավորման կանխման։
✅ Կիրառման ցուցումներն են.
🔹 զարկերակային գերճնշում
🔹 սրտային անբավարարություն
🔹 քրոնիկ երիկամային անբավարարություն
🔹 դիաբետիկ նեֆրոպաթիա
‼️ Կողմնակի ազդեցություններն են.
🔹 հիպոտենզիա
🔹 դիսպեպտիկ երևույթներ
🔹 երիկամի ֆունկցիայի նվազում
🔹 հիպերկալիեմիա
💊💊 Դեղեր, որոնք պարունակում են ԱԸՊ- ներ.
🔹ко-сентор/ կո-սենտոր(լոզարտան)
🔹вамлосет/վամլոսետ (վալսարտան)
🔹тирегис-Д/տիրեգիս Դ(տելմիսարտան)
🔹диован/ դիովան (վալսարտան)
🔹вальсакор/վալսակոր (վալսարտան)
🔹лориста/լորիստա (լոզարտան)
🔹эдарби / էդարբի (ազիլսարտան)
by Narek Shalunc
06/09/2020
💉💊
✅Դեղեր, որ պետք է իմանալ💊
Անդրոգենային ընկալիչների ինհիբիտորները/անտագոնիստները դեղորայքային խումբ են, որոնք թույլ չեն տալիս, որ անդրոգենները, ինպիսիք են տեստոստերոը և դիհիդրոտեստոստերոնը, ակտիվացնեն իրենց ընկալիչները, այդպիսով խոչընդոտելով կենսաբանական էֆեկտների զարգացմանը❌։ Այս խմբին են պատկանում ֆլյուտամիդը և սպիրոնոլակտոնը։
🔷Ֆլյուտամիդը անդրոգենային ընկալիչների ոչ ստերոիդային, մրցակցային անտագոնիստ է, որն ընկճում է ստերոիդային ընկալիչների տեղափոխումը դեպի կորիզ։ Այն օգտագործվում է շագանակագեղձի քաղցկեղի բուժման համար, քանի որ քաղցկեղային բջիջներին անհրաժեշտ է անդրոգեն՝ գոյատևելու համար։ Հիմնական կողմնակի էֆեկտներն են ջերմահորդանքները, գինեկոմաստիան, կրծքագեղձերի ցավը և սեռական դիսֆունկցիան։ Այլ կողմնակի էֆեկտներից են դիարեան, սրտխառնոցը և փսխումները։
🔶Սպիրոնոլակտոնը անդրոգենային ընկալիչների ստերոիդային անտագոնիստ է։ Հիմնականում օգտագործվում է որպես միզամուղ՝ սրտի, լյարդի կամ երիկամների հիվանդությունների պատճառով օրգանիզմում հեղուկի կուտակումը նվազեցնելու համար։ Այն կարող է օգտագործվել նաև հիրսուտիզմի, պոլիկիոտոզ ձվարանների համախտանիշի (կանանց մոտ) և անդրոգեն մազաթափության (տղամարդկանց մոտ) բուժման համար։ Հիմնական կողմնակի էֆեկտն է հաճախակի միզարձակումը։ Այլ կողմնակի էֆեկտներից են էլեկտրոլիտային դիսբալանսը, գինեկոմաստիան և ֆեմինիզացիան՝ տղամարդկանց մոտ, ամենորեան՝ կանանց մոտ❗️
by Sophie Soghomonyan
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Կորյունի փող. , 2 շենք
Yerevan
0025