LIVER

LIVER

Share

Your reliable partner in managing creative projects
Store: Liver Heritage Store
✨Let's bring your vision to life

Photos from LIVER's post 21/05/2026

«Ստեղծարար կամուրջ» փառատոնի հայտերի ընդունումը ավարտված է։
Շնորհակալություն բոլոր դիմորդներին։

——————————

Applications for the “Creative Bridge” Festival are now closed.
Thank you to all applicants.

12/05/2026

«Բոլոր երեխաները նկարում էին, բայց հետո նրանք մեծացան, իսկ ես մնացի նույնը։ Իմ արվեստը երջանկության մասին է, իսկ երջանկությունը տեսնելու լավագույն ձևը երեխայի պես մտածելն է»։

Գաբրիել Մանուկյան (Գաբո)
«Կարմիր օր», 2016

05/05/2026

«Լիվըր» ընկերությունը հրավիրում է 10-15 տարեկան երեխաներին մասնակցելու «Մշակութային ճամփորդություն Գյումրի» կրթական-ժամանցային ծրագրին, որը տեղի կունենա հուլիսի 1-ից 7-ը։

Այս 7-օրյա ծրագիրը երեխաներին հնարավորություն է տալիս բացահայտել Հայաստանի մշակութային մայրաքաղաքը՝ համադրելով կրթությունը, ստեղծագործականությունը և ակտիվ հանգիստը։

Ինչ ենք անելու Գյումրիում

Մեր ծրագիրը հագեցած է բազմաբովանդակ և հետաքրքիր միջոցառումներով․

Քաղաքային զբոսանքներ և շրջայցեր Գյումրիի տեսարժան վայրերով
Այցելություններ թանգարաններ և պատկերասրահներ
Մասնակցություն վարպետաց դասերի՝
նկարչություն (ջրաներկ, գունանկար)
խեցեգործություն և քանդակագործություն
լինոփորագրություն
Ազգային խոհանոցի պատրաստման դասեր
Հանդիպումներ արվեստագետների և արհեստավորների հետ
Թատրոն և կինոդիտումներ
Երաժշտական և գրական երեկոներ
Ազգային խաղեր, պարեր և թիմային մրցույթներ
Բացօթյա ընթերցանություն և հանգիստ այգիներում
Խարույկի շուրջ երեկոներ և զվարճալի շոուներ

Ծրագրի ընթացքում երեխաները ոչ միայն կզվարճանան, այլև կծանոթանան Գյումրիի պատմությանը, ճարտարապետությանը և ազգային մշակույթին, կզարգացնեն ստեղծագործական մտածողությունն ու թիմային հմտությունները։

Ինչ է ներառված

Երևան-Գյումրի-Երևան տեղափոխում
7-օրյա կեցություն հարմարավետ հյուրատանը
Օրական 3 անգամ սնունդ
Բոլոր կրթական և ժամանցային միջոցառումները

Գրանցում՝ https://liver.am/hy/liver/news/chambar

Photos from LIVER's post 23/04/2026

Our website is already live.
A new space where art, ideas, and collaboration meet.
Discover the latest news, follow our creative journey, and become part of it.
Submit your work for collaboration or artwork for sale and let your vision reach a wider audience. Everything you need is now just a click away.

Enter our world. Your next inspiration starts here.

.am

Want your establishment to be the top-listed Arts & Entertainment in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


50 Pushkin
Yerevan

Opening Hours

Tuesday 11:00 - 19:00
Wednesday 11:00 - 19:00
Thursday 11:00 - 19:00
Friday 11:00 - 19:00
Saturday 11:00 - 19:00