TKT.AM
Հայաստանում միջոցառումների տոմսերի վաճառք:
Cool tickets in Armenia.
Крутые билеты в Армении
13/05/2026
Acoustic World Famous Rock Hits On The Rooftop - Eva Voskanyan & Alisher
30.05.2026 20:00
Առաջին անգամ Yerevan-ի սրտում գտնվող ջերմ ու հարմարավետ տանիքում կհնչեն համաշխարհային ռոքի ամենասիրելի հիթերի ակուստիկ տարբերակները՝ Eva Voskanyan-ի և Alisher-ի կատարմամբ։
Համերգային մեծ ծրագիրը կանցնի ռոք երաժշտության տասնամյակների միջով։ Այս ջերմ մայիսյան երեկոյին կհնչեն The Beatles-ի, The Rolling Stones-ի, Queen-ի, Aerosmith-ի, Nirvana-ի, AC/DC-ի, Avril Lavigne-ի, System Of A Down-ի, Linkin Park-ի, Evanescence-ի, Radiohead-ի, Muse-ի և այլ լեգենդար կատարողների սիրված ստեղծագործությունները։ Իսկ երեկոյի ընթացքում ձեզ սպասում են նաև մի քանի անակնկալներ, որոնք հաստատ չէիք սպասի լսել նման համերգին։
Վայելեք ձեր սիրելի երգերը դաշնամուրի և ակուստիկ կիթառի նուրբ համադրությամբ՝ Eva Voskanyan-ի կախարդական ձայնի ուղեկցությամբ։ Մայրամուտային տեսարանը դեպի Republic Square և հրաշալի տրամադրությունը՝ որպես հաճելի հավելում։
Գնել տոմսեր⤵️
Acoustic World Famous Rock Hits On The Rooftop - Eva Voskanyan & Alisher - 30.05.2026 20:00 Acoustic World Famous Rock Hits On The Rooftop - Eva Voskanyan & Alisher - 30.05.2026 20:00
13/05/2026
Ռավել. Դաշնամուրի կոնցերտ, Ռիմսկի-Կորսակով․ «Շեհերազադե» | Ալեքսանդր Ռոմանովսկի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Մայիսի 13-ին համեցե՛ք «Արամ Խաչատրյան» համերգասրահ դասական երաժշտության չքնաղ երեկոյի՝ վայելելու Ռավելի Դաշնամուրի կոնցերտը՝ Ալեքսանդր Ռոմանովոսկու կատարմամբ, Ռիմսկի-Կորսակովի աննման «Շեհերազադեն» և Դեբյուսիի «Պրելյուդ Ֆավնի հետկեսօրյա հանգստի թեմայով» սիմֆոնիկ պոեմը։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Ծրագրում.
- Կլոդ Դեբյուսի. «Պրելյուդ Ֆավնի հետկեսօրյա հանգստի թեմայով» սիմֆոնիկ պոեմ L 86 (11 րոպե)
- Մորիս Ռավել․ Դաշնամուրի կոնցերտ սոլ մաժոր (21 րոպե)
Ընդմիջում
- Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով. «Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտ, երկ 35 (43 րոպե)
Ջութակի մենանվագը` Աննա Անդրիասովայի
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան:
Մայիսի 13 | 19։30
Գնել տոմսեր
https://www.tkt.am/hy/ravel-piano-concerto-rimsky-korsakov-scheherazade-alexander-romanovsky-armenian-state-symphony-orchestra-13-may-2026/eid/3577
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Yerevan