MCmonitoring

MCmonitoring

Share

MCmonitoring-Քաղաքապետարանի գործունեության մասին տեղեկատվության այլընտրանքային աղբյուր է, ստեղծվել է «Վելես» ՀԿ-ի կողմից։

03/05/2026

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Հարգելի՛ քաղաքացիներ,
Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների ընթացքում մայիսի 2-5-ը Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ։

📌 Մասնավորապես՝ մայիսի 2-ին

ժամը 7։30-13։00 փակ են լինելու՝

✔️ Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,
✔️ Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը,
✔️ Հանրապետության հրապարակը,
✔️ Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,
✔️ Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,
✔️ Ագաթանգեղոսի - Գրիգոր Լուսավորչի - Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,
✔️ Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,
✔️ Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը,
✔️ պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում։

📌 Մայիսի 3-ին՝

ժամը 9:30-ից 19:30-ը պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մայրաքաղաքի կենտրոն տանող ուղղությամբ:

Ժամը 18:00-20:00 փակ կլինի՝
Լեոյից-Ձորափ հատվածը

Ժամը 18:00-ից 19:30-ը փակ կլինեն.

✔️ Հանրապետության հրապարակը, և հրապարակ տանող ուղղությունները՝ Ամիրյան - Զաքյան և Սայաթ-Նովա - Աբովյան խաչմերուկներից․
✔️ Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից և Զաքյան փողոցից, և Ագաթանգեղոսի - Գ. Լուսավորչի - Արշակունյաց խաչմերուկից Լուսավորչի փողոց ընկած հատվածը,
✔️ Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց տանող ճանապարհահատվածը,
✔️ Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:

Ժամը 18:00-ից 23:00-ը երթևեկությունը սահմանափակվելու է՝

✔️ Բաղրամյան պողոտայից Պռոշյան և Դեմիրճյան փողոցներ տանող հատվածներում,
✔️ Պարոնյան-Ձորափի փողոց խաչմերուկից Պռոշյան փողոց տանող ճանապարհահատվածում:

📌 Մայիսի 4-ին՝

ժամը 7:00-ից 19:00-ն փակ են լինելու.
✔️ Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,
✔️ Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը:

Ժամը 7:00-ից 10:30-ն փակ են լինելու նաև

✔️ Հանրապետության հրապարակը,
✔️ Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,
✔️ Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,
✔️ Ագաթանգեղոսի - Գրիգոր Լուսավորչի - Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,
✔️ Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,
✔️ Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:

📌 Մայիսի 5-ին՝

ժամը 8:00-ից 12:00-ն փակ են լինելու.

✔️ Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները,
✔️ Շահումյան հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջ ընկած ճանապարհահատվածը,
✔️ Աթենքի փողոցը,
✔️ Ծիծեռնակաբերդի խճուղին,
✔️ Մաշտոցի պողոտան,
✔️ Սայաթ-Նովայի պողոտան,
✔️ Աբովյան փողոցը
✔️ Բաղրամյան պողոտան:

Ժամը 16:30-ից 17:30-ն երթևեկությունը կսահմանափակվի Բաղրամյան պողոտայում, Օրբելի, Կիևյան, Հալաբյան փողոցներում։

Երթևեկությունը պարբերաբար կսահմանափակվի Իսակովի պողոտայում՝ Հաղթանակ կամրջից «Զվարթնոց» օդանավակայան տանող ուղղությամբ:

Խնդրում ենք հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

ArmLur TV 01/05/2026

Խառնաշփոթ իրավիճակ՝ Ծիծեռնակաբերդի խճուղում․ բնակիչները ճանապարհ են փակել

ArmLur TV 3 likes. "ՈՒՂԻՂ․ Խառնաշփոթ իրավիճակ՝ Ծիծեռնակաբերդի խճուղում․ բնակիչները ճանապարհ են փակել"

28/04/2026
ArmLur TV 21/04/2026

ArmLur TV 3 likes, 2 comments. "«Ստեղից կանգնած՝ մեծաբերան խոսում էիք, էսօր հոնգուր-հոնգուր լաց եք լինում». Մեսրոպ Մանուկյան"

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկու շաբաթվա ընթացքում 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել․ Ավինյան 20/04/2026

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկու շաբաթվա ընթացքում 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել․ Ավինյան Երևանի գործակարգավարական նիստին քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձավ Երևանի տրանսպորտին։ Նա նշեց, որ երկու շաբաթվա ընթացքում 8 նոր ավտոբուսի գումար է հավաքվել։ ....

Want your organization to be the top-listed Non Profit Organization in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Чаренцa
Yerevan
0025