Learn English

Learn English

Share

💖 Երկար տարիներ է, ինչ դասավանդում եմ անգլերեն
🏫 ԲՈՒՀ ընդունելության քննությունների նախապատրաստում📚

Photos from Learn English's post 30/08/2020

I'm going to cut to the chase. ԵՎ ուրեմն, եկեք խոսենք ամենագլխավորի, գործի էության մասին🧐:

“Cut to the chase” դարձվածքը ծնունդ է առել Հոլիվուդում, համր կինոյի ժամանակներում: Մոնտաժի ժամանակ /cut/ մասնագետը հեռացնում էր ավելորդ կադրերը՝ թողնելով գլխավորը (ռոմանտիկ տեսարանները, հետապնդումների դրվագները), որպեսզի հանդիսատեսը սեանսը չավարտված չհեռանար🎥:

Աստիճանաբար այս արտահայտությունը կինոյից տեղափոխվեց առօրյա կյանք: Այն կիրառվում է այն ժամանակ, երբ ցանկություն կա բառերի կույտի միջից ընտրել և հասկանալ գործի էությունը, ինչպես նաև այն դեպքերում, երբ զրուցակցին զգուշացնում են, որ շաղակրատելու ժամանակը չէ և կարևոր զրույց է սպասվում:

Այնպես որ, let’s cut to the chase!

Հ. Գ. Հետևյալ նախադասությունն ինձ անչափ զվարճացրեց😍.
🔹We've been going out for five years. Let's cut to the chase. Just tell me: Are you going to marry me?
Պատասխանը՝ հաջորդ սերիայում😉:

#անգլերեն
#անգլերենլեզու
#անգլերենիդասընթացներ
#անգլերենդասընթացներ
#անգլերեներևանում

#ընդունելությանքննություններ
#բուհ
#բառապաշար
#անգլերենբոլորիհամար
#անգլերենիմասնագետ
#անգլերենուսուցում
#անգլերենբառեր @ Yerevan, Armenia

Photos 15/08/2020

Առօրյա կյանքում մենք կարող ենք ամբողջ գիշերը սերիալ նայել, հետաքրքիր գիրք կարդալ կամ ընկերների հետ ժամերով շաղակրատել, որովհետև այդ պահերին մենք հանգստանում ենք, մեր ուղեղը չի ծանրաբեռնվում տեղեկատվությամբ, այլ ուղղակի հանգստանում է՝ վայելելով կյանքը🤩:

Լեզուն ուսումնասիրելիս այդպես չի կարող լինել🤓:

Նոր գիտելիքներ յուրացնելու համար չափազանց կարևոր են դասի առաջին քսան րոպեները, երբ ուղեղը մարտական պատրաստականության մեջ է, իսկ ուշադրությունը կենտրոնացնելու ունակությունը՝ բարձր մակարդակի վրա: Այդ է պատճառը, որ այս ժամանակը պետք է օգտագործել նոր նյութի ուսումնասիրման համար, իսկ անցած նյութի ստուգումը թողնել դասի ավարտին:

Հակառակ դեպքում դասը ձանձրալի և անհետաքրքիր կլինի, և դուք շատ շուտով անգլերենի քերականությունից մտքով չափազանց կհեռանաք😌:

#անգլերեն
#անգլերենլեզու
#անգլերենիդասընթացներ
#անգլերենդասընթացներ
#անգլերեներևանում

#ընդունելությանքննություններ
#բուհ
#բառապաշար
#անգլերենբոլորիհամար
#անգլերենիմասնագետ
#անգլերենուսուցում
#անգլերենբառեր

Photos 07/08/2020

Used to-ն հայերեն թարգմանվում է որպես եղել է... նախկինում.... սովոր է եղել: Ուրեմն, եթե պետք է նշել, որ որևէ գործողություն կամ վիճակ պարբերականորեն կրկնվել է անցյալում, իսկ ներկայում՝ ոչ, ապա կիրառվում է used to կապակցությունը: Այն դրվում է ենթակայից հետո:
🔸 I used to meet him very often (but now I don't).
🔸 He used to be my friend (now he isn't).

Այս կապակցությունն օգտագործվում է միայն անցյալ ժամանակում: Հետևաբար, հարցական և ժխտական նախադասությունները կազմվում են՝ կիրառելով անցյալ ժամանակում այս նախադասությունների կազմման կանոնները, այսինքն օգտագործելով did օժանդական բայը:
🔸 Did you use to meet him very often?
🔸 He didn't use to smoke.

Այն դեպքերում, երբ հստակ չի նշվում, որ անցյալում կատարվող գործողությունը ներկայում պարբերաբար չի կրկնվում, կարելի է կիրառել would.
🔸 We would see each other very often when we went to the same school.

Շատ հաճախ used to-ն շփոթում են to be used to (սովոր լինել ինչ-որ բանի) կապակցության հետ: Պետք է հիշել, որ վերոնշյալ կապակցությունից հետո դրվում է գոյական կամ -ing վերջավորություն ունեցող բայ:
🔸 They were used to such a climate.
🔸 I’am used to living alone.

Հաճախ կիրառվում են to get used to կամ to become used to արտահայտությունները, որոնց նշանակությունն է՝ ընտելանալ որևէ բանի:
🔸 She has always lived with her family, but now she is getting used to living alone.
🔸 The dog will need a few days to become used to its new home.

🔖 Ստուգեք ինքներդ ձեզ' կատարելով սթորիների բաժնում տեղադրված վարժությունները:

#անգլերեն
#անգլերենլեզու
#անգլերենիդասընթացներ
#անգլերեներևանում

#ընդունելությանքննություններ
#բուհ

Want your school to be the top-listed School/college in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Avet Avetisyan Street
Yerevan