ConNect

ConNect

Share

Photos from ConNect's post 08/11/2022

Ահա և մեր ծրագրի մասնակիցները, որոնց հաջողվել է ներգրավվել և վիրաբուժական թիմեր։

Նկատելով ուսանողների ակտիվությունն ու պատրաստակամությունը, ավագ մասնագետները հնարավորություն են ընձեռնել բարձրանալ նոր հարթակներ։

Այժմ ոսանողները շարունակում են կատարելագործել սեփական հմտություններն ու հասնում նոր բարձունքների։

09/09/2022

❓ Ի՞նչ են ներառում համալսարանի պրակտիկ դասընթացները

✅ “ConNect” վիրաբուժական ծրագրում գրանցման ժամանակ նշած՝ նախընտրելի ամսվա ընթացքում իրականցվում է երեք դասընթաց՝
1. Վիրահատական դաշտի պատրաստում։ Վիրաբուժական հանգույցներ և անոթների լիգավորում
2. Աշխատանք վիրաբուժական գործիքներով։ Վիրաբուժական կարեր
Դասերի տևողությունը 2-2,5 ժամ, շաբաթական 2 անգամ։

❓ Ինչպե՞ս են կիրառվելու ձեռք բերած հմտությունները թիմում։

✅ Կախված թիմում զբաղեցրած պաշտոնից (օպերատոր կամ ասիստենտ), ուսանողները ավարտական մրցույթին իրականցնելու են վիրահատություն սինթետիկ նյութերի վրա՝ կիրառելով դասընթացներին ստացած գիտելիքները։ Մինչ մրցույթի մեկնարկը անցկացվում են կոնսուլտացիաներ՝ թիմային աշխատանքի բարելավման նպատակով։

❓Ի՞նչ կփոխի ծրագիրը մեր կյանքում։

✅ Ծրագրի խնդիրներից մեկն է՝ տալ բժշկական ուսանողներին պատկերացում հիվանդանոցային պայմանների մասին և պրակտիկորեն ներկայացնել վիրաբուժական թիմի համաձայնեցված աշխատանքի դժվարությունն ու կարևորությունը։
🤔 Մասնակցելով դասընթացներին դուք կհայտնվեք մի միջավայրում որտեղ կկարողանաք անկաշկանդ տալ Ձեր բոլոր հարցերն ու բարելավել ձեռքի աշխատանքը։
🤝 Այստեղ դուք հնարավորություն կստանաք աշխատել համալսարանի և քոլեջի ուսանողների հետ բժշկական միջավայրում, ինչպես նաև ձեռք բերել նոր կապեր ժյուրիի անդամների ու հատուկ հյուրերի հետ։

Դասընթացներին գրանցվելու համար անցնել բիոյում նշված հղումով։ Սիրո՜վ SGY team:

Այս նախաձեռնությունն իրականացվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը («Ռեստարտ» հիմնադրամ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ-Հայաստան)։

07/09/2022

❓ Ի՞նչ են իրենցից ներկայացնում տեսական դասընթացները։

✅ Տեսական դասընթացները բաղկացած են 2 մասից՝
1. Կլինիկական դեպքերի (քեյսերի), քննարկումներ՝ երկուշաբթի (17:30)
2. Հիվանդության պատմագրերի լրացում՝ շաբաթ (14:00)

❓ Ի՞նչ կտա Ձեզ քեյսերի քննարկումը։

✅ Քեյսերի քննարկման օրերին միավորվում են տվյալ ամսում գրանցված քոլեջի և համալսարանի ուսանողները, ինչը նպաստում է նոր ծանոթությունների և ընկերների ձեռքբերմանը։
✅ Կլինիկական դեպքերի քննարկման արդյունքում սկսում է ձևավորվել կլինիկական մտածելակերպ։ Ուսումնասիրում ենք տարբեր օրգան-համագարգերի ախտահրաման ձևերը և պատճառահետևանքային կապը հիվանդների գանգատների ու հիվանդության միջև։
✅ Եվ իհարկե սովորում ենք ինքներս գրել քեյսեր և ներկայացնել դրանք լսարանին։

❓ Ի՞նչ կտա մեզ հիվանդության պատմագրերի լրացման իմացությունը։

✅ Հիվանդության առաջին ու արագ տեղեկատվության աղբյուրը հիվանդության պատմագիրն է։ Սովորելով դրանց լրացման կարգը կսովորեք ճիշտ օգտվել պատմագրից Ձեզ անհրաժեշտ ինֆորմացիան ստանալու համար
✅ Կոսովորենք նաև՝ ինչ հարցեր տալ և ինչ հետազոտությունների ուղարկել, ախտորոշմանը մոտենալու համար,
✅ Եվ ինչպես ճիշտ ձևակերպել՝ հիվանդի ընդունման պահից, իր հետ իրականացրած միջամտությունները

Դասընթացներին գրանցվելու համար անցնել բիոյում նշված հղումով։ Սիրո՜վ SGY team:

Այս նախաձեռնությունն իրականացվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը («Ռեստարտ» հիմնադրամ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ-Հայաստան)։

Want your practice to be the top-listed Clinic in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Address


Կորյունի փողոց, Երևան, Հայաստան
Yerevan
0048