ARALEZ
ARALEZ NGO promotes Leadership, Youth Development, Volunteering, Humanitarian and Active Citizenship
04/05/2026
Ցեղասպանության 111-րդ տարելիցին «Արալեզ» վարչության անդամներն ու Երևանի սկաուտներն այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Պատվի առնելով ու լռության րոպեով ներկաները վերահաստատեցին իրենց հարգանքն անցյալի նկատմամբ և պատասխանատվությունը՝ հիշողությունը կենդանի պահելու ու սերունդներին փոխանցելու գործում։
16/03/2026
Սկաուտությունը կարևոր դեր է խաղում անձի ձևավորման մեջ, որը նպաստում է հետևյալներին.
⚜️Անձնական զարգացման հմտություններ՝ ինքնուրույնություն, խելամտություն, նախաձեռնողականություն։
⚜️Հասարակական հմտություններ՝ թիմային աշխատանք, հաղորդակցություն, առաջնորդություն։
⚜️Պատասխանատվություն և կարգապահություն՝ պարտականությունների ընդունում և ճիշտ կատարում։
⚜️Սեփական արժեքների ձևավորում՝ ազնվություն, օգնության պատրաստակամություն, հարգանք այլոց հանդեպ։
⚜️Ֆիզիկական ու ստեղծագործական զարգացում՝ արշավներ, ճամբարներ, խաղեր, ձեռագործություն, կենցաղային հմտություններ և այլն
ARALEZ Scouts ⚜️մեր ամենաակտիվ, և կարելիէ ասել ՀՀ-ում ամենամեծ կամավորական ծրագիրն է, որն ընթանում է ամբողջ տարի՝ շաբաթվա մեջ մինիմում 2-3 անգամ հանդիպումներով։
⚜️Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր կամավորներին, ովքեր իրեց ամենաթանկ ժամանակը նվիրում են խրագրերի իրականացմանը
Սկաուտություն՝ առաջնորդի ճանապարհ - Scout Սկաուտությունը մանկության ընթացքում ավելի է, քան պարզապես խաղ և արկածախնդրություն. դա ճանապարհ է դեպի պատասխանատվություն, թիմային աշխատանք և առաջնորդական հմտությ...
27/07/2025
🥳💦ՈՒրախ Վարդավառ Լուսէ Հիմնադրամ / Lousé Foundation -ում
⚜️✨💦Սկաուտները կրկին Լուսէ-ում էին։ Այս անգամ նրանք Վարդավառը նշեցին յուրահատուկ կերպով՝ ջրային խաղերով, ժպիտներով ու 100-ից ավելի երեխաների ուրախություն պարգևելով։
💦 Վարձքներդ կատար, սիրելի սկաուտներ, որ ևս մեկ բարի օր կազմակերպեցիք՝ լի ջերմությամբ ու հոգատարությամբ։
Շնորհակալություն Լուսէ Հիմնադրամին՝ այս կարևոր և պատասխանատու օրը մեզ վստահելու համար։
Շնորհակալություն բոլոր աջակիցներին և սրտացավ մարդկանց՝ երեխաների ուրախություն պարգևելու համար։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the organization
Telephone
Website
Address
ARALEZ NGO, 58 Mamikoniants Street
Yerevan
0051
Opening Hours
| Monday | 10:00 - 20:00 |
| Tuesday | 10:00 - 20:00 |
| Wednesday | 10:00 - 20:00 |
| Thursday | 10:00 - 20:00 |
| Friday | 10:00 - 20:00 |
| Saturday | 11:00 - 19:00 |
| Sunday | 10:30 - 19:00 |