YBAF Armenia
YBAF is dedicated to building a sustainable creative cultural and artistic ecosystem in Armenia
22/12/2025
The English text 👇
2025 թվականի դեկտեմբերի 13-ին «Երևան Բիենալե Արվեստի Հիմնադրամը» (YBAF) հաջողությամբ բացեց «Արև» ցուցադրությունը՝ միջազգային ճանաչում ունեցող լիբանանահայ արվեստագետ Հրայր Տիարպէքիրեանի առաջին ցուցհանդեսը Հայաստանում, որը տեղի ունեցավ Latitude Art Space–ում։
Բացման երեկոն անցավ հանգիստ և խորքային մթնոլորտում՝ համախմբելով արվեստի ոլորտի մասնագետների, կոլեկցիոներների, մամուլի ներկայացուցիչների և հիմնադրամի հյուրերին։ Ծրագրի առանցքային մասը դարձավ արվեստագետի կենդանի նկարչական պերֆորմանսը՝ դասական երաժշտության ուղեկցությամբ, որը ներկաներին հնարավորություն տվեց անմիջապես ականատես լինելու Հրայրի ստեղծագործական ընթացքին։ Երեկոն հարստացավ նաև երգչախմբի մասնակցությամբ, որի ելույթը միջոցառմանը հաղորդեց զգայուն ու միաժամանակ կենսունակ շունչ՝ խորացնելով հանդիսատեսի ներգրավվածությունը տարածքի և արվեստի հետ։
Ցուցահանդեսի իրականացումը հնարավոր դարձավ AMAA–ի (Armenian Missionary Association of America) աջակցությամբ, որի ներդրումը կարևոր դեր ունեցավ այս նախաձեռնության կյանքի կոչման գործում։ Բացման երեկոն լրացվեց նաև .wines գինու տան մասնակցությամբ, որի ներկայությունը բնական կերպով միաձուլվեց ցուցադրության մթնոլորտին և հյուրընկալությանը։
«Արև» ցուցահանդեսը բաց է հանրության համար հինգշաբթիից շաբաթ՝ ժամը 14:00-ից 19:00-ն, Latitude Art Space–ում։
Հասցե: Աշտարակի խճուղի 7/1
Այցելության օրեր և ժամեր: Հինգշաբթի–շաբաթ, 14:00–19:00
Մուտք: Ազատ
16/12/2025
“In Focus” Series: Artworks of YBAF Artists for sale
Karine Dulyan
Hanging Town
Mixed Media on Canvas
96 x 70 cm
Price upon request - DM
12/12/2025
“In Focus” Series: Artworks of YBAF Artists for sale
Khachik Yeghikyan
Dance of Dreams
Acrylic and Oil on Canvas
150 x 200 cm
Price upon request - DM
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
7, Ashtarak Highway
Yerevan
Opening Hours
| Tuesday | 10:00 - 20:00 |
| Wednesday | 10:00 - 20:00 |
| Thursday | 10:00 - 20:00 |
| Friday | 10:00 - 20:00 |
| Saturday | 10:00 - 20:00 |
| Sunday | 10:00 - 20:00 |