Quadrum Architectural Studio
Պատմական միջավայրի պահպանություն, տարածական պլանավորում, ճարտարապետություն
17/01/2026
Ֆրանսիայի Վալանս պարբերականի 2026 թվ. հունվարյան համարի Դիմանկար խորագրով էջում Րաֆի Բեդրոսյանն է
Րաֆի Բեդրոսյանը չգիտի իր ծննդյան ճշգրիտ օրը, սակայն գիտի՝ ծնվել է 1964 թվականին ինչպես ինքն է ասում, Միջագետքում՝ Տիգրիս և Եփրատ գետերի միջև, Սիրիայի Ղամիշլի քաղաքում։ Նրա ծնողները այնտեղ էին հասել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո։ Հայրը, որբացած ու ծնողների սպանությանը ականատես, դարձել էր կոշկակար, ամուսնացել դերձակի հետ և ունեցել տասը զավակ, որոնցից իններորդը Ռաֆին էր։
Նա մեծացել է երկլեզու միջավայրում՝ արաբերեն և հայերեն, իսկ երրորդ լեզուն՝ ֆրանսերենը, բացահայտել է Ֆրանսիա տեղափոխվելուց հետո։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա մեկնել է Վալանս՝ շարունակելու ուսումը։ «Ֆրանսիայում ես ազատ էի իմ ընտրությունների մեջ»,— ասում է նա։ Համալսարանում սովորել է ֆրանսերեն, աշխատել շուկաներում և այնտեղ զարգացրել իր հաղորդակցական հմտությունները։
Մի սովորական հետիոտնային անցումից ծնվեց նրա ապագա մասնագիտության գաղափարը. «Ֆիզիկական աշխարհի և նրբագեղության միջև կա ճարտարապետություն»։ Ընդունվեց Սենտ-Էտիենի ճարտարապետական դպրոց, որտեղ ստեղծագործական անհանգստությունը դարձավ ներշնչանք։
1997 թվականին Րաֆին հիմնեց իր ճարտարապետական ընկերությունը, դասավանդեց Սենտ-Էտիենում և Երևանում, և իր ձեռագրով ձևավորեց Վալանսի մի շարք շենքեր։ Նա համոզված է՝ իրական ինտեգրումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ սեփական մշակույթը յուրացնում ես նույնքան խոր, որքան տեղացիները։
Րաֆին կազմակերպում է ուսումնական այցեր Հայաստան, ունի տասը տարեկան դուստր Անի, և Արենիում զբաղվում է գինեգործությամբ։ Նրա մասնակցությամբ ստեղծված գինիները շուտով կհասնեն նաև Վալանսի սեղաններին, այդ թվում՝ «Սևան» ռեստորան։
2026 թվականին Րաֆի Բեդրոսյանը դարձավ «Հաջող ինտեգրման մրցանակի» դափնեկիր՝ արժանանալով Վալանսի համայնքի բարձր գնահատանքին։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
24a/1 Saryan Street
Yerevan
0002
Opening Hours
| Monday | 11:00 - 18:00 |
| Tuesday | 11:00 - 18:00 |
| Wednesday | 11:00 - 18:00 |
| Thursday | 11:00 - 18:00 |
| Friday | 11:00 - 18:00 |
| Saturday | 11:00 - 18:00 |