dr.annagarsevanyan

dr.annagarsevanyan

Share

💉Эстетист
🦷Семейный стоматолог։ 14 лет в сфере
📌В?

23/01/2023

Ընկերություն+գործընկերություն.

սա, թերևս, արդյունավետ աշխատանքի մեր բանաձևն է:

Մասնագիտական քննարկումների արդյունքը կատարելության ձգտող որակն է, ինչն էլ փոխհատուցվում է բազմաթիվ գեղեցիկ ու շնորհակալ ժպիտներով: ☺️

12/01/2023

Առողջ ատամներ ունենալու համար անհրաժեշտ է հետևել բերանի խոռոչի ճիշտ հիգիենային👌🏼

Ատամների ամենօրյա խնամքը ներառում է ատամները խոզանակով մաքրելը և, ցավոք, պակաս ուշադրության արժանացած ատամնաթելի և իրիգատորի ճիշտ կիրառումը, որին, խոստանում եմ, անդրադառնալ առանձին գրառմամբ:

Ատամները խոզանակով ճիշտ մաքրելու համար անհրաժեշտ է առաջնորդվել մի քանի պարզ կանոններով.

▫️պահել ատամի խոզանակը մոտ 45˚ անկյան տակ,
▫️դանդաղ տեղաշարժել խոզանակը շրջանաձև, թեթև շարժումներով,
▫️ատամները մաքրել ավլող շարժումներով` կարմիրից դեպի սպիտակ (լնդից դեպի էմալ)
▫️խոզանակով մաքրել ատամների արտաքին, ներքին և ծամող մակերեսները առավոտյան և որ ավելի կարևոր է` երեկոյան (ես կատակով հաճախ եմ կրկնում, որ առավոտյան մենք ատամները
մաքրում ենք դիմացինի համար, իսկ երեկոյան՝ մեր առողջության)
▫️փոխել ատամի խոզանակը մեկ-երկու ամիսը մեկ,
▫️չմոռանանք, որ խոզանակը մեզ օգնում է նաև լեզվի, քիմքի, շրթունքների ներքին մակերեսի և այտերի մաքրման հարցում,
▫️երեք-չորս ամիսը մեկ այցելել ստոմատոլոգին ատամնաքարերի հեռացման և բերանի խոռոչի զննման համար:

Ամփոփելով👇🏻
մի մոռացեք հետևել ցուցումներին ու պարբերաբար այցելել Ձեր ստոմատոլոգին😉

21/07/2022

Համաձա՞յն եք, որ կյանքը երբեմն մեզ մատուցում է անհաղթահարելի թվացող դժվարություններ ու մեզանից ամեն մեկն ունի ինչ֊որ գաղտնի միջոց դրանք ավելի հեշտ անցնելու համար։ 🤫
Օրինակ ես, նայում եմ հայելու մեջ ու ինքս ինձ մի ժպիտ նվիրում։ Չնայած` առաջ,երբ տեսնում էի դեռ պահպանված 2 կաթնատամներս, կյանքս ավելի էր դժբախտանում ։🤪
Հենց դրա համար էլ հիմա բրեկետներ եմ կրում ու անհամբեր եմ,թե երբ եմ վերջացնելու բուժման կուրսը, որ լիարժեք ժպտամ ինքս ինձ ու կյանքին։
Այնպես որ, սիրելիս, ժպտալը մեզանից ամեն մեկի պատասխանատվությունն ա։
Այ գեղեցիկ ժպտալուդ պատասխանատվությունն ես սիրով կվերցնեմ ինձ վրա։🥰
Ժպտա՛☺️

21/07/2022

🍋 Կիտրոնն օգտակա՞ր է, թե՞` վնասակար...

Կիտրոնն, իհարկե, մեր հավատարիմ ընկերն է մրսածության ու տարատեսակ վիրուսների դեմ պայքարում, իսկ, ա՜յ, ատամների պարագայում... 🤔

Մի թյուր կարծիք կա տարածված, թե կիտրոնը սպիտակեցնում է ատամները:

💡Կիտրոնի (և, առհասարակ, թթու մրգերի) մեծ քանակությամբ կիրառումը հանգեցնում է ատամների էմալի և պինդ հյուսվածքների քայքայմանը։

💡Հետևաբար, եթե սպիտակեցնել ատամները, ապա միայն Zoom-ով, որը, չեմ հոգնի կրկնել, ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՆՎՆԱՍ ՊՐՈՑԵԴՈՒՐԱ է:

Want your practice to be the top-listed Dentist in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when dr.annagarsevanyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Subscribe

We will notify you when anything happens in Yerevan.