Cyberhub.am

Cyberhub.am

Share

CyberHUB-AM-ը ՏՏ-ի հետ կապված արտակարգ պատահարների աջակցության հարթակ է

05/03/2026

Ստացե՞լ եք «լուռ զանգեր» օտարերկրյա անհայտ համարներից։ Առաջին հայացքից սա կարող է սովորական սխալ թվալ, բայց շատ դեպքերում սա հաշվարկված մեխանիզմ է։

👉 Ավելին՝ mdi.am/url/r/kwRAlM

04/03/2026

❗2026 թվականի մարտի 3-ին CyberHUB-AM-ը ստացել է երեք քաղաքացու դիմում առ այն, որ քաղաքական կուսակցություններից մեկը #ԱԲ գործիքներով մշակված տեսանյութերում օգտագործել է իրենց իրական լուսանկարների գեներացված տարբերակները։

Ավելին՝ mdi.am/url/r/CSdPq3

24/02/2026

🚨CyberHUB-AM-ի թիմը հայտնաբերել է ArmScan.apk անվամբ վտանգավոր հավելվածը, որը տարածվում է gov-am.sbs կեղծ հասցեից։

Խաբեբաները ներկայանում են կառավարության անունից և խոստանում «քեշբեքի» գործիք, սակայն իրականում սա լրտեսող ծրագիր է։

Ավելին՝ mdi.am/url/r/EE2QiK
------------
🚨The CyberHUB-AM team has identified a malicious application named ArmScan.apk, which is being distributed through the fraudulent domain gov-am.sbs.

Scammers are posing as government officials, promoting a "cashback" tool that is, in reality, dangerous spyware.

More details: mdi.am/url/r/8vdQEr

20/02/2026

💬«Մենք հայտնվել ենք մի թվային անտառում, որտեղ շուրջբոլորը թունավոր սնկեր են»։

CyberHUB-AM-ի համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանը Դետք-ի տաղավարում անդրադարձել է հայաստանյան օգտատերերի դեմ սկսված կիբեռհարձակումների մեծ ալիքին։

👉WhatsApp ու Telegram օգտահաշիվների կոտրման, Յություբի մոնետիզացիայի մասին ու ավելին ՝ youtu.be/EDUudjuf_UI?si=L0Gxb_2Z9wvQGROI

12/02/2026

Ձեր երեխան հեռախոսով է զբաղված։ Թվում է, թե անվտանգ է։ Սակայն էկրանի մյուս կողմում թաքնված վտանգները մտահոգիչ են։

Ըստ UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան-ի «Disrupting Harm» հետազոտության՝ Հայաստանում ինտերնետից օգտվող 12-17 տարեկան երեխաների 5%-ը ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական բռնության։

Կարևոր վիճակագրական տվյալներն են.
▪️ Դեպքերի 71%-ը տեղի է ունեցել առցանց՝ Instagram, Snapchat, TikTok և Telegram հարթակներում։
▪️ Հանցագործների 57%-ը երեխաներին ծանոթ անձինք են եղել՝ հասակակիցներ կամ մեծահասակներ։ Այսինքն՝ ամենամեծ վտանգը միշտ չէ, որ անծանոթներից է գալիս։
▪️ Տուժածների 53%-ը որևէ մեկին չի հայտնել տեղի ունեցածի մասին։ Ամոթը, խարանը և զոհին մեղադրելու վախը երեխաներին լռեցնում են։
▪️ Տուժած երեխաների մոտ 12 անգամ ավելի մեծ է ինքնասպանության մտքերի առաջացման հավանականությունը և 21 անգամ՝ ինքնավնասման։

Ի՞նչ կարող ենք անել։
✅ Խոսել երեխաների հետ՝ ոչ միայն այն մասին, թե ինչ հավելվածներ են օգտագործում, այլ նաև իրենց զգացողությունների մասին։
✅ Ստեղծել անվտանգ և վստահելի միջավայր, որտեղ երեխան կարողանա բաց և անկաշկանդ կիսվել իր մտահոգություններով՝ առանց պատժի կամ քննադատության վախի։
✅ Ծանոթանալ Կիբեռչատի գործիքներին և ռեսուրսներին այստեղ՝ chat.cyberhub.am

#Հայաստան #ԵրեխաներիՊաշտպանություն #ԹվայինԱնվտանգություն

Want your organization to be the top-listed Government Service in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


9b Ghazar Parpetsi Street
Yerevan
0002

Opening Hours

Monday 11:00 - 19:00
Tuesday 11:00 - 19:00
Wednesday 11:00 - 19:00
Thursday 11:00 - 19:00
Friday 09:00 - 19:00