*For English scroll down
«Հայ Երիտասարդների Հզորացման Ֆոնդ»-ը ստեղծվել է 2020 թ. ապրիլի 17-ին «ՄԻՏՔ» հասարակական կազմակերպության կողմից, որը ձևավորվել է դեռևս Թավշյա հեղափոխության օրերին, երբ ապագա անդամները սկսեցին համատեղ պայքարը ժողովրդավարության հաստատման, ազատ ու արդար երկրում ապրելու համար։
Կազմակերպությունը հանդես է գալիս տարբեր ծրագրերով և նախաձեռնություններով՝ ի նպաստ երիտասարդների տեղի և դերի արժևորման, նրանց կարողութունների բարելավման, պետության և համայնքների զարգացման։
Առաքելություն
Գիտակցելով, որ միայն քաղաքացիական բարձր պատասխանատվությամբ երիտասարդն է, ով կարող է դրական փոփոխություն բերել իր համայնքի ու երկրի զարգացմանը՝ Ֆոնդը առաքելություն և պատասխանատվություն է ստանձնել՝ օժանդակելու և աջակցելու երիտասարդների քաղաքացիական կրթությանը, անձնական աճին և նրանց խնդիրների լուծմանը։
Նպատակներ.
1.Երիտասարդների շրջանում զբաղվածության խնդրի լուծում և ձեռներեցության խթանում
2.Երիտասարդական համայնքային նախաձեռնությունների ու ՀԿ-ների հզորացում, կայունության ապահովում
3.Երիտասարդների համար նախատեսված ազատ տարածքների(կենտրոնների) ստեղծում
4.Աջակցություն երիտասարդական ծրագրերին և միջոցառումներին՝ ուղղված համայնքային և ոլորտային զարգացմանը
5.Աջակցություն երիտասարդների քաղաքացիական կրթությանը
6. Երիտասարդների շարժունակության խթանում, մասնավորապես Սփյուռքի հայ համայնքների հետ
Տեսլական
Մեր տեսլականն է ունենալ ակտիվ տնտեսական զբաղվածություն ունեցող երիտասարդներ, բարձր կայունությամբ երիտասարդական նախաձեռնություններ և ՀԿ-ներ, ակտիվ և զարգացած համայնքներ, Սփյուռքի և հայաստանյան երիտասարդության միջև ամուր կապեր։
ABOUT US
“Armenian Youth Empowerment Fund” was established on 17 April 2020, by MITK NGO that was formed during the days of the Velvet Revolution, when future members began their joint struggle for democracy, for a life in a free and fair country.
The organization comes up with various programs and initiatives to promote the role of young people, improve their capabilities, and develop the state and communities.
Mission
The fund has undertaken a mission and responsibility to assist and support young people in civic education, personal growth and problem solving, realizing that only the youngster with high civic responsibility is capable of making a positive difference in the development of own community and country.
Objectives
1. Solving the problem of employment and promoting entrepreneurship among young people
2. Strengthening youth community initiatives and NGOs, ensuring stability
3. Creation of free spaces (centers) for young people
4. Contribution in youth projects and events aimed at community or sectoral development
5. Contribution in youth civic education
6. Promoting youth mobility, particularly with the Armenian communities of the Diaspora
Vision
Our vision is to have young people with active economic employment, youth initiatives and NGOs with a high-stability, active and developed communities, strong connections between the Diaspora and the Armenian youth.