Lets think right
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Lets think right, Psychologist, Erevan, Yerevan.
👌Եթե կյանքը քեզ ծնկի է բերել՝
մի շտապիր կանգնել։
Դա էն պահն ա, որտեղ բոլորը խուճապի մեջ վեր են թռչում,
իսկ դու կարող ես անել հակառակը՝ մնալ։
Մնալ ու չխաբել քեզ, թե ամեն ինչ նորմալ ա։
Մնալ ու առաջին անգամ չփախչել ցավից։
Ծնկի դիրքը պարտության մասին չի։
Դա ամենաանկեղծ դիրքն ա՝
երբ դու այլևս ոչ մեկին ցույց տալու բան չունես։
❤️🩹Աղոթքը պարտադիր բառերով չի լինում։
Երբ դու ներսիցդ ասում ես «ես էլ չեմ կարող, բայց չեմ հանձնվում»՝
դա արդեն աղոթք ա։
Ու հետո…
դու չես կանգնում, որովհետև ուժեղ ես դարձել։
Դու կանգնում ես, որովհետև այլ տարբերակ չունես։
Ու հենց էդտեղ ա ծնվում իրական ուժը—
ոչ թե գեղեցիկ, ոչ թե իդեալական,
այլ կոպիտ, #կիսատ, բայց իրական։
Եթե կյանքը քեզ ծնկի է բերել՝ ուրեմն քեզ իջեցրել ա էն կետը,որտեղ կեղծիք չկա։
Ու հենց էդտեղից ա սկսվում քո իրական եսը ու քո իրական քայլելը:
Շատ եկեղեցիներում դեռ անիծում են կնոջը խնձոր ուտելու և իրենց մեղքի մեջ գցելու համար😄😄😄
Ինչքա՜ն համամիտ եմ այս խոսքերի հետ , ու ձեզ թվում էր, որ դա չարի՞ք էր , չէ ինձ համար դա չարիք չի , քանի որ ես այլ կերպ եմ ամեն բան տեսնում
🙂↔️Դու չես ծնվել էն մտքով, որ պետք է քեզ անտեսես։
Դա քեզ կամաց-կամաց են սովորեցրել՝
եղիր հարմար,եղիր լավը, մի նեղացրու,մի տարբերվիր շատ , քանի որ քեզ չեն ընտրի ու քո հետ ընկերություն չեն անի))։
Ու մի օր հասկանում ես՝ դու բոլորի համար ամեն ինչ ես արել…
բայց քեզ համար՝ գրեթե ոչինչ։
🫠Ինքդ քեզ ընտրելը նման է մի փոքր դավաճանության՝
ոչ թե ուրիշների, այլ հին քո տարբերակի նկատմամբ։
Էն քո տեսակի նկատմամբ, ով միշտ լռել է, զիջել է, սպասել է, որ իրեն էլ մի օր ընտրեն։
📌Երբ դու առաջին անգամ ընտրում ես քեզ,
ներսումդ ինչ-որ բան անհանգիստ է դառնում։
Ոչ թե որովհետև սխալ է, այլ որովհետև նոր է։
Դա նման է փակ սենյակում երկար մնալուց հետո
հանկարծ դուռը բացելուն — լույսը խփում է աչքերիդ,
ու դու չգիտես՝ առաջ գնաս, թե հետ դառնաս։
Բայց ճշմարտությունը սա է՝
քեզ ընտրելը քեզ չի դարձնում վատ մարդ։
Դա պարզապես առաջին անգամ է,
երբ դու քեզ չես թողնում վերջում։
🙃Ու եթե անկեղծ՝ ամենաբարդ պահը հենց սկիզբն է։
Հետո հասկանում ես՝քեզ ընտրելը ոչ թե կորուստ է,
այլ վերադարձ ինքդ քեզ ։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Erevan
Yerevan