SunChild NGO
SunChild is an environmental educational project of the FPWC (Armenia).
🐦🤖 «ԱրԱվես» ՀԿ-ն բազմիցս անդրադարձել է ձմռան ընթացքում քաղաքային թռչունների կերակրման կարևորությանը։ ❄️ Այսօր ներկայացնենք կերամանի մի յուրահատուկ տարբերակ, որը համատեղում է բնության հանդեպ հոգատարությունն ու նորագույն տեխնոլոգիաները։ Ծանոթացե՛ք BirdBuddy-ի հետ՝ խելացի կերաման-տեսախցիկ, որը հագեցած է արհեստական բանականությամբ։
Այս տեսանյութում մեր գլխավոր հերոսը Մեծ երաժշտահավն է (Parus major), որը մեծ ակտիվությամբ օգտվում է Երևանի Սիրահարների այգում տեղադրված խելացի կերամանից: 🌳✨
Ինչո՞վ է այն բացառիկ.
- Արհեստական բանականությունն ակնթարթորեն նույնականացնում է հյուր եկած թռչնին։
- Հայաստանի 10 տարբեր դպրոցների աշակերտներն իրական ժամանակում հետևում են թռչունների վարքին և վարում գիտական օրագրեր։
- Այն թույլ է տալիս մեզ լինել բնությանը շատ մոտ՝ առանց թռչուններին վախեցնելու կամ անհանգստացնելու։ Հավաքագրված տեղեկատվությունն օգնում է հասկանալ քաղաքային թռչունների վարքագիծն ու սննդային նախասիրությունները:
🌟 Այս խելացի կերամանների գաղափարն իրականություն է դարձել «Արևորդի» ՀԿ-ի և Ucom-ի համագործակցության շնորհիվ՝ «Խելացի թռչնադիտարկում․ քաղաքային բնությունը՝ երիտասարդների աչքերով» ծրագրի շրջանակներում։
Եկե՛ք միասին հոգ տանենք մեր փոքրիկ հարևանների մասին՝ օգտագործելով լավագույն լուծումները։ 🧡
#ԱրԱվես #Արևորդի #ԽելացիԿերաման #ՄեծԵրաժշտահավ #Թռչնադիտարկում
17/11/2025
🌞 Կեչուտում արդեն արևային էներգիա կարտադրվի 💚 «Արևորդի» ՀԿ-ի և Ucom-ի բազմամյա համագործակցությունը նոր «կանաչ արդյունք» է գրանցել։ Օրերս Ucom-ի աջակցությամբ, FPWC-ի գործընկերության շրջանակում, Վայոց ձորի Կեչուտ բնակավայրում տեղադրվել է 10 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան։
Կայանն ապահովելու է Կեչուտի վարչական շենքի և համայնքապետարանին պատկանող կից կառույցների էլեկտրաէներգիայի ծախսերը։ Նախնական հաշվարկով՝ համայնքը տարեկան կխնայի մոտ 800,000 ՀՀ դրամ, որն անմիջապես կուղղվի համայնքի զարգացման և ենթակառուցվածքների բարելավմանը։
Ծրագիրը խթանում է «կանաչ» էներգիայի օգտագործումը՝ ցույց տալով, որ բնապահպանական լուծումները նաև հզոր տնտեսական գործիք են։
🗣️ Այս նախագիծը մեր երկարաժամկետ համագործակցության մասն է։ Ucom-ի և «Արևորդի» ՀԿ-ի համատեղ ջանքերով արդեն տեղադրվել է 16 արևային կայան Հայաստանի տարբեր մարզերում՝ մանկապարտեզներում և համայնքային նշանակության շենքերում։
#Արևորդի #Կեչուտ #ԱրևայինԷներգիա #ԿանաչԷներգիա #ՀամայնքիԶարգացում #Էներգաարդյունավետություն
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
47/1 Khanjyan Street
Yerevan
0001