M.A.M educational movement

M.A.M educational movement

Share

🇦🇲 Bridge to Armenia through Education
🌍 Diaspora School Programs
💻 Online Armenian Courses
📚 History & Culture
♟️Chess in Armenian And so M.A.M teaches.

23/05/2026

🎓 Ինչպիսի՞ն պետք է լինի 21-րդ դարի ուսուցիչը։

Ի՞նչ մարտահրավերների ու փոփոխությունների առաջ են այսօր կանգնած ժամանակակից մանկավարժները։

Եվ ինչպե՞ս արհեստական բանականության և այլ թվային գործիքների միջոցով դասավանդումը դարձնել ավելի արդյունավետ ու ստեղծարար։

Այս և բազմաթիվ այլ կարևոր թեմաներ կքննարկվեն ու գործնականորեն կուսուցանվեն «AI քեզ ուսուցիչ» դասընթացի ընթացքում՝ մեր բանախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, կրթության փորձագետ, ԿԶՆԱԿ հիմնադրամի Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ՝ Գայանե Մկրտչյանի կողմից։

🤝 Ծրագիրն իրականացվում է M.A.M կրթական շարժման և reArmenia Academy-ի համագործակցությամբ։

🇦🇲 Ծրագիրը երաշխավորված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից։

💶 Գործում է մասնակցության վճարի փոխհատուցում՝ եկամտահարկի վերադարձի շրջանակում։

📩 Մասնակցության և գրանցման հարցերով մեկնաբանություններում գրեք «Ուսուցիչ» բառը։

Photos from M.A.M educational movement's post 19/05/2026

M.A.M կրթական շարժումը և reArmenia Academy֊ն հայտարարում են «AI քեզ ուսուցիչ» ծրագրի երկրորդ ալիքի մեկնարկը։

Ամիսներ առաջ մեկնարկած պիլոտային ծրագրի հաջող ընթացքը հնարավորություն տվեց շարունակել նախաձեռնությունը՝ այս անգամ առավել խորացված, գործնական և ավելի կատարելագործված ձևաչափով։

🇦🇲 Ծրագիրը երաշխավորվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից։

«AI քեզ ուսուցիչ» ծրագիրը միտված է Հայաստանի և Սփյուռքի մանկավարժների շարունակական վերապատրաստմանը՝ կրթական գործընթացները համապատասխանեցնելով 21-րդ դարի պահանջներին։

Ծրագրի շրջանակում ուսուցիչները՝
🔹 կծանոթանան ժամանակակից և արդյունավետ դասավանդման մեթոդներին,
🔹 կսովորեն կիրառել AI գործիքները՝ դասերի պլանավորման և ուսուցման գործընթացը առավել արդյունավետ ու ստեղծարար դարձնելու համար,
🔹 կզարգացնեն թվային անվտանգության և մեդիագրագիտության կարևոր հմտությունները։

Մասնակիցները ձեռք կբերեն գործնական հմտություններ, նորարարական մոտեցումներ և ժամանակակից կրթական գործիքակազմ, որոնք կօգնեն դասերը դարձնել առավել արդյունավետ, ինտերակտիվ և ներգրավող։

Դասընթացի շրջանակում դասախոսություններով հանդես կգան ոլորտի առաջատար մասնագետներ.

🔹 Սերոբ Խաչատրյանը՝ կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս,
🔹 Գայանե Մկրտչյանը՝ մանկավարժ, մանկավարժական գիտությունների թեկնածու, կրթության փորձագետ, ԿԶՆԱԿ հիմնադրամի Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ,
🔹 Հռիփսիմե Խանզատյանը՝ կրթության փորձագետ,
🔹 Սամվել Մարտիրոսյանը՝ տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ։

Ինչպես նաև reArmenia Academy-ի AI ոլորտի առաջատար մասնագետներ՝

🔹 Արշակ Ուլուբաբյանը,
🔹 Անահիտ Վարդանյանը,
🔹 Էլլա Մանուկյանը։

Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև դպրոցների և մանկավարժների միջև անցկացվող ստեղծարար մրցույթը, որի շրջանակում մասնակիցները կներկայացնեն իրենց նորարարական կրթական գաղափարներն ու նախագծերը։
Լավագույն նախագծերի հեղինակները կպարգևատրվեն արժեքավոր մրցանակներով՝

🔹 AI լաբորատորիայի ստեղծում,
🔹 անվճար վերապատրաստումներ,
🔹 ժամանակակից AI գործիքներ,

որոնք կօգնեն կրթական գործընթացը դարձնել առավել առաջադեմ, ինտերակտիվ և ապագայամետ։

Ծրագրի մասնակցության վճարը ենթակա է պետության կողմից փոխհատուցման՝ եկամտահարկի վերադարձի միջոցով, ինչը ծրագիրը դարձնում է առավել հասանելի մասնակիցների համար։

📅 Առաջին խմբի մեկնարկը՝ հուլիսի 1։

💬 Մեկնաբանություններում գրեք «Ուսուցիչ», և մենք սիրով կուղարկենք ծրագրի ամբողջական մանրամասները։

09/05/2026

🕊️Հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր պայքարեցին խաղաղության ու հաղթանակի համար։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Arshakunyats 17
Yerevan
0023