Tander Sport Club
💥Մանկապատանեկան սպորտային ակումբ
• Պրոֆեսիոնալ մարզիչներ
• Ամենօրյա մարզումներ
________________________
📍Ավան,Խուդյակով 214/1
📍Լենինգրադյան 21/7
📞 099 666242
14/12/2025
🏆🥋14.12.2025-ին Թանդեռ սպորտային ակումբի 81 սաները մասնակցեցին ՓԱԿ առաջնության 2-րդ փուլին:
Այս օրը մեր փոքրիկ և մեծ սաները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իրենց մեջ համադրվում են կամքի ուժը, կարգապահությունը ու անսահման նվիրվածությունը մարզաձևին։ Յուրաքանչյուր մրցելույթ լի էր պայքարով, հաստատակամությամբ և գեղեցիկ արդյունքներով։
Սրտանց շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մրցանակակիրներին՝ ցուցաբերած ջանքերի, ուժի և արժանի մրցման համար։
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր նվիրված մարզիչներին, ովքեր իրենց անսահման համբերությամբ, պրոֆեսիոնալ գիտելիքներով և անկեղծ սիրով օրեցօր կերտում են մեր սաների հաղթանակների ճանապարհը։
Ինչպես նաև շնորհակալ ենք ծնողներին՝ մշտական աջակցության և վստահության համար🙌🙌🙌
Երբ մարզիկը հաղթում է, ամենաանկեղծ էմոցիաները հենց մարզիչինն են🥋
🥋🏆07.12.2025-ին կայացած առաջնությունը դարձավ հպարտության օր Թանդեռ սպորտային ակումբի համար։
Շավարշ Նահապետյանը, ընդամենը 17 տարեկան, փայլեց իր հաղթանակով՝ դառնալով Ձյուդոյի Մեծահասակներ ՀՀ Չեմպիոն (60 կգ)։ Նրա ուժը, խիզախությունը և անսահման աշխատասիրությունը մրցուղին վերածեցին հաղթանակի ճանապարհի։
Շնորհավորում ենք նաև Լևոն Խաչատրյանին, ով զբաղեցրեց 3րդ հորիզոնականը արժանանալով բրոնզե մեդալի։
Նրանց ձեռքբերումները մեծապես նպաստում են ինչպես ակումբի հեղինակությանը, այնպես էլ պատանի մարզիկների մոտիվացիային՝ արտացոլելով նվիրում, կարգապահություն և մեծ աշխատասիրություն։
Վերջում ցանկանում ենք առանձնահատուկ շնորհավորել մարզչական թիմին` Հարություն Դերմիշյանի գլխավորությամբ:🥋✨
30/11/2025
🏆29.11.2025-ին Թանդեռ սպորտային ակումբի 254 սաներ մասնակցեցին ՓԱԿ առաջնությանը։
Այս օրն իսկապես հպարտության պատճառ դարձավ մեր բոլորիս համար․ մեր փոքրիկ և մեծ սաները ցուցադրեցին կամքի ուժ, կարգապահություն, թիմային միասնություն և նվիրվածություն իրենց մարզաձևին։ Մենք անկեղծորեն շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին և մասնակիցներին ՝ իրենց գործադրած ջանքերի, ուժեղ բնավորության և մրցայցի ընթացքում ցուցաբերած գեղեցիկ արդյունքների համար։ Ձեր յուրաքանչյուր քայլը մեզ համար մեծ արժեք է, իսկ հաղթանակները՝ ուրախության աղբյուր։
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մարզիչներին, ովքեր ամեն օր մեծ նվիրումով ու սիրով աշխատում են յուրաքանչյուր երեխայի հետ։ Ձեր համբերությունը, հոգատարությունը, պրոֆեսիոնալ մոտեցումը և անընդհատ խրախուսանքը հենց այն հիմքն են, որի վրա կառուցվում են երեխաների հաջողությունները։ Դուք ոչ միայն մարզիչներ եք, այլև օրինակ բազմավաստակ ջանքերի, ուժեղ կամքի և կարգապահության։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև ծնողներին, ովքեր հավատում են մեր ակումբին, վստահում իրենց երեխաներին ու ամեն քայլափոխի աջակցում։ Ձեր վստահությունը մեզ ոգեշնչում է լինել ավելի պատասխանատու, ավելի ուժեղ և անշեղորեն քայլել զարգացման ճանապարհով։ Դուք մեր մեծ թիմի անբաժանելի մասն եք, և ձեր դերը երեխաների հաջողությունների մեջ հսկայական է։
Մենք հպարտ ենք մեր սաներով, մեր մարզիչներով և մեր միասնական մեծ ընտանիքով։
Թող այս առաջնությունը լինի նոր հաղթանակների, մեծ նպատակների և կայուն առաջընթացի սկիզբ։
Միշտ դեպի առաջ, միշտ դեպի նոր բարձրունքներ🥋🔥
David Hakobyan
Narek Karapetyan
Vano Vanjudo
17/11/2025
🏆Նոյեմբերի 15-ին և 16-ին տեղի ունեցավ «Չարենցավանի Գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարը, որտեղ Թանդեռ սպորտային ակումբի սաները արժանապատվորեն ներկայացրեցին ակումբը։
Մեր մարզիկները ցուցադրեցին ուժ, կամք, կարգապահություն և պայքարելու մեծ ցանկություն՝ ապահովելով բազմաթիվ հաղթանակներ💪🥋
Հատուկ շնորհակալություն մեր մարզիչներին, ովքեր ամեն օր մեծ նվիրումով, համբերությամբ և պրոֆեսիոնալ մոտեցմամբ ձևավորում են երեխաների մարզական որակները։
👏 Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին, իսկ ծնողներին շնորհակալություն վստահության և աջակցության համար։
Մենք շարունակում ենք զարգացնել և ուժեղացնել մեր փոքրիկ ձյուդոիստներին՝ ապավինելով մարզական ոգուն և համառ աշխատանքին։
Մրցանակակիրներն են`
2012-2013թթ 15.11.2025թ.
1.Մարկոսյան Հայկ 🥇🏆
2.Հախինյան Լևոն🥉🏆
3.Սիմոնյան Աշոտ🥉🏆
4.Հայրապետյան Տիգրան🥉🏆
2016-2017/2012-2013թթ 16.11.2025թ.
1.Այվազյան Գնել 🥇
2.Առուստամյան Սարգիս 🥇
3.Մանասյան Գագիկ 🥇
4.Մարկոսյան Հայկ 🥇
5.Նազլուխանյան Արթուր 🥈
6.Ադոնց Դավիթ 🥈
7.Գրիգորյան Արեն 🥈
8.Մարկոսյան Հրաչ 🥈
9.Գասպարյան Ռոբերտ 🥉
10.Կիրակոսյան Բագրատ🥉
11.Մարկոսյան Ջորջ 🥉
12.Ենգիբարյան Ավետ 🥉
13.Պողոսյան Դավիթ 🥉
14.Գրիգորյան Արեգ 🥉
15.Մարկոսյան Մայք 🥉
16.Այվազյան Իշխան 🥉
17.Դավթյան Էդուարդ 🥉
Narek Karapetyan
David Hakobyan
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Leningradyan 21/7, Marshal Khudyakov 214/7
Yerevan