Businka Armenia
Մենք առաջարկում ենք բարձրորակ մանկական պարագաներ Businka
03/06/2023
Ատամների ծկթում.
Ե՞րբ պետք է ծկթեն փոքրիկի առաջին ատամները🤔
✅Փոքրիկի առաջին ատամները ծկթում են 5.5 ամսականից մինչև 14 ամսականը: Դրանց հերթականությունն ու ժամկետները կարող են տատանվել: Առաջինը ծկթում են ստորին, դիմացի կտրիչ ատամները, հետո վերին կտրիչները, ապա՝ հերթականությամբ վերին ու ստորին, և լինում են 8 կտրիչներ:
Սովորաբար 2.5 տարեկանում երեխաներն արդեն ունենում են 20 կաթնատամ: 6 ամսականից սննդի մեջ պետք է ներառել կաթնամթերք՝ կաթնաշոռ, կաթ, պանիր, ձու, որպեսզի օրգանիզմում ոսկրացումը և կալցիումի փոխանակությունը ճիշտ կատարվի:
Ատամների ծկթումն ուշանում է. ե՞րբ պետք է մտահոգվի մայրիկը🤔
✅5.5-ից մինչև 1 տարի 2 ամսականը կարող են ծկթել ատամները. դա համարվում է նորմա: Նույնիսկ հնարավոր է հերթականությունը խախտվի՝ ոչ թե կտրիչը ծկթի, այլ ժանիքը, հետո՝ մյուսները:
Ինչպե՞ս օգնել ատամների ծկթմանը🤔
✅ Ճիշտ և ժամանակին ծկթման համար պետք է ժամանակին ստանան վիտամին D: Դա ռախիտի պրոֆիլակտիկայի, ոսկրացման դեմ, ինչպես նաև երեխայի զարգացման համար է: Մնացած բոլոր վիտամինները փոքրիկները կարող են ստանալ կաթի միջոցով, բայց վիտատամին D չեն ստանում, դրա համար հենց առաջին ամսականից միչև 1 տարեկան և նունիսկ ավելի պիտի ստանան վիտամին D:
Ի՞նչ անել, եթե փոքրիկը չի դիմանում լնդերի քորին🤔
✅Դրա համար կան գելեր և կրծիչներ, որոնք որոշակի չափով օգնում են, որ երեխաները կարողանան դիմանալ ցավին: Այո, երբեմն ատամ ծկթելուց կարող է լինել և´ ցավ, և´ քոր, և´ լնդերի այտուց, որը երբեմն ստանում է ստոմատիտի պատկեր:
#Բուսինկան հոգ կտանի, որպեսզի Ձեր փոքրիկն ավելի հեշտ հաղթահարի այդ փուլը: Լավագույն և բազմազան կրծիչների տեսականին կարող եք գտնել մեր էջում կամ հարցնել ցանկացած դեղատանը:
🤔🥰
Բուսինկա♥️
Ընտանիքը սկսվում է հոգատարությունից👨👩👧👦
28/05/2023
Բուսինկա Արմենիա-ն (ԲԻՀԵԼՖԻ ՍՊԸ) երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ փոքր-ինչ թեթևացրեց «ԵՐԵՒԱՆԻ «ՄԱՆԿԱՆ ՏՈՒՆ» ՊՈԱԿ-ի հոգսը նվիրելով փոքրիկներին տարատեսակ պարագաներ և խնամքի միջոցներ:
Բուսինկա թիմը հանձինս տնօրեն Հ. Բադալյանի պատրաստ է միշտ սատար կանգնել բոլոր փոքրիկներին և փոքրիշատե թեթացնել նման կազմակերպությունների հոգսը:
#Բուսինկա♥️
Ընտանիքը սկսվում է հոգատարությունից👨👩👧👦
15/05/2023
Այսօր ընտանիքի միջազգային օրն է♥️
#Բուսինկա թիմը շնորհավորում է գեղեցիկ օրվա կապակցությամբ, թող բոլորիս ընտանիքներում թևածի սերն ու հարգանը, բոլոր բալիկները մեծանան լիարժեք և ներդաշնակ ընտանիքներում...
Ամուր ընտանիքի գրավականը առողջ և երջանիկ բալիկն է❤️💙🧡
#Բուսինկա♥️
Ընտանիքը սկսվում է հոգատարությունից🤍🪽
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Address
Moldovakan 24/6
Yerevan
0062
Opening Hours
| Monday | 10:00 - 18:00 |
| Tuesday | 10:00 - 18:00 |
| Wednesday | 10:00 - 18:00 |
| Thursday | 10:00 - 18:00 |
| Friday | 10:00 - 18:00 |