Your Home Estate

Your Home Estate

Share

Հայտարարություններ

12/12/2025

— Գիտես ինչո՞ւ է աշխարհում չարը շատ։
— Ինչո՞ւ։
— Չարը ակտիվորեն ֆինանսավորվում է։
— Իսկ բարի՞ն։
— Բարին`ոչ։ Բարին հենվում է մարդու խղճի և արդարության վրա։
—Ըըըըը...
— Իսկ գիտես ինչո՞ւ է վերջում բարին միշտ հաղթում։
— Ինչո՞ւ։
— Որովհետև փողը վաղ թե ուշ վերջանում է, իսկ խիղճն ու արդարությունը երբեք։

07/07/2024

🙏💦🙏Այսօր Վարդեվառն է՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը։ Վարդեվառը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: 💦🌹📖📖Համաձայն Ավետարանի՝
Հիսուս Քրիստոսը Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու🙏🙏: 🙏Աղոթքի պահին Հիսուսը նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ☝️:
Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի` երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոս է Օրենսդիրը և չի դրժում Աստծո Ուխտը: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային`ողջերի:
Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը💦💦🔫🕊️🕊️, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը🌊, 🚢Նոյի ընտանիքի փրկությունը, 🕊️🤍Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, 🌸🌼🌹🥀ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:
«Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:💦
Իսկ Ղևոնդ Ալիշանի կարծիքով, վարդավառ բառը ծագել է «վարդ» արմատից է և կապված է Աստղիկ դիցուհու պաշտամունքի հետ🥀🌹👸🙏🙏

Want your business to be the top-listed Realtor/realty Service in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Yerevan
0015