Design HUB

Design HUB

Share

Design HUB creates a mindset different from all.

16/08/2024

3 հետաքրքիր փաստ Cartier բրենդի մասին։

💎 «Թագավորների ոսկերիչ և ոսկերիչների թագավոր»․ այսպես է բնորոշել Cartier-ի տունը էդվարդ VII-ը։ Cartier բրենդը հանդիսանում է բրիտանական թագավորական ընտանիքի մշտական ընտրությունը։

💎 Cartier-ի հայտնի Love ապարանջանները այքան տարածված են Նյու Յորքում, որ տեղի հիվանդանոցները ունեն հատուկ պտուտակահան, որի միջոցով, ըստ անհրաժեշտության, կարող են արձակել ապարանջանը հիվանդի ձեռքից։

💎 Նյու Յորքի կենտրոնում գտնվող 6 հարկանի ցուցասրահը Cartier-ի հիմնադիրը ձեռք է բերել բարտերի միջոցով։ Կառույցի նախկին տիրոջ կինը այնքան էր հավանել Cartier-ի մարգարտե վզնոցը, որ համոզել է ամուսնուն փոխանակել կառույցը վզնոցի հետ։

11/08/2024

🔥 Ավելի լավ է այրել, քան զեղչել՝ վաճառելու նպատակով:

Ահա այսպիսի մտածելակերպ ունեն բազմաթիվ լյուքս դասի բրենդներ:

Չվաճառվող ապրանքների այրումը վերջիններիս համար բացառիկությունը պաշտպանելու և իրենց իմիջը արժեզրկելուց խուսափելու ամենաարդյունավետ միջոցն է:

⚡ Լյուքս դասի նորաձևությունը կարգավիճակի խորհրդանիշ է, ուստի չվաճառվող ապրանքների այրումը, ի տարբերություն դրանք զեղչով վաճառելու, պահպանում է ապրանքանիշի արժեքը և բացառիկության զգացումը:

09/08/2024

Իսկ դուք ի՞նչ փուլերի կբաժանեիք ձեր կյանքը: 😅

01/08/2024

⌚️ Հետաքրքիր փաստեր Rolex ժամացույցների մասին.

🔹️ Rolex-ի բոլոր ժամացույցները ձեռագործ են, և ընդամենը մեկ Rolex ստեղծելու համար պահանջվում է մոտավորապես 1 տարի ժամանակ։

🔹️ Rolex-ը միակ ժամագործական ընկերությունն է, որն արտադրում է սեփական ոսկին և ունի ամբողջական ներքին արտադրական գործարան։

🔹️ Rolex-ն օգտագործում է աշխարհի ամենաթանկ չժանգոտվող պողպատը, ինչն էլ հանդիսանում է նրա կարևոր մրցակցային առավելությունը։

🔹️ Rolex-ի գրասենյակների անվտանգության համակարգը ավելի հզոր է, քան շատ բանկերինը։

🔹️ Նախքան վաճառքի հանելը բոլոր ժամացույցները փորձարկվում են բարձր ճնշման տակ։ (2012 թվականին Rolex-ն առանց որևէ խափանման օգտագործվել է 12 կիլոմետր խորությամբ ջրասուզման ժամանակ)։

🤔 Ի՞նչ եք կարծում․ արդյո՞ք արդարացված է Rolex բրենդի ժամացույցների բարձր գինը։

Want your public figure to be the top-listed Public Figure in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00