Maranik
Ընտրյալ Հատիկ Համի Գաղտնիք... Մառանիկ
Բնության գրկում պատրաստված ամեն ինչ ուրիշ համ ունի 🤍🌿
Այս հավով տորտիլան Anush Kitchen -ի բաղադրատոմսով հենց այն տարբերակն է, երբ ուզում ես արագ, հարմար ու միաժամանակ շատ համեղ բան պատրաստել։
Քիչ ժամանակ, պարզ բաղադրիչներ ու արդյունքը՝ հյութեղ, տաք ու անչափ ախորժելի 😍🌯
Իդեալական տարբերակ է բացօթյա հանգստի, պիկնիկի ու բնության մեջ համեղ պահերի համար ✨
Բաղադրիչներ`
• տորտիլա հաց 4 հատ
• հավի միս, 400֊500 գ, խորանարդիկների կտրատած
• ձեթ
• մսի համեմունք
• սև պղպեղ
• աղ, կարմիր կծու պղպեղով
• աղ
• պանիր, հալվող 500 գ
#Մառանիկ #Հայաստան
08/05/2026
Ռատատույ պատրաստե՞լ եք։ Ֆրանսիական այս շա՜տ համեղ ուտեստը շատերը ճանաչում են հանրահայտ մուլտֆիլմի շնորհիվ։ Առաջարկում ենք պատրաստել և ևս մեկ անգամ դիտել սիրված մուլտֆիլմը Ռատատույ 🐀❤️
Բաղադրիչներ
Բանջարեղենը
• 2 սմբուկ
• 2 դդմիկ
• 6 լոլիկ
• 2 գլուխ կարմիր սոխ
• 1 գունավոր պղպեղ (դեղին, կանաչ կամ կարմիր)
Սոուսի համար
• ձեթ 2 ճ.գ.
• 1 գլուխ սոխ, մանր կտրատած
• 1 կարմիր պղպեղ, մանր կտրատած
• սխտոր 5 պճեղ ճզմած
• աղ, սև պղպեղ
• օրեգանո ¼ թ.գ.
• չորացրած ծիտրոն ¼ թ.գ.
• լոլիկի խյուս 700 գ
• թարմ ռեհան, կտրատած
Վրան լցնելու համար համեմված ձեթ
• ձեթ 5 ճ.գ.
• թարմ ռեհան, կտրատած
• թարմ մաղադանոս, կտրատած
• չորացրած ծիտրոն 1 թ.գ. կամ թարմ ծիտրոն
• սխտոր 3 պճեղ, ճզմած
• աղ, սև պղպեղ
Փորձեք պատրաստել Մառանիկի համեմունքներով օրեգանոյով, ծիտրոնով, սև պղպեղով։
Պատրաստման եղանակը
Բանջարեղենը կլոր ու շատ բարակ կտրատել (ընտրեք միևնույն տրամագծով բանջարեղեն, ավելի գեղեցիկ կստացվի), դնել մի կողմ։ Պատրաստել սոուսը, ջեռոցամանի մեջ ձեթով տապակել սոխը և պղպեղը, ավելացնել սխտորը, խառնել, ավելացնել աղն ու սև պղպեղը, օրեգանոն և ծիտրոնը։ Ավելացնել լոլիկի խյուսը, եփել ևս 10 րոպե։ Վերջում ավելացնել ռեհանը։ Վերցնել կրակի վրայից, վրան շրջանաձև, հերթականությամբ դասավորել սմբուկը, դդմիկը, լոլիկը, սոխն ու պղպեղը։ Համեմել աղով և սև պղպեղով, վրան լցնել վերջին բաղադրիչները համեմված ձեթը։ Ծածկել փայլաթիթեղով, ուղարկել ջեռոց, եփել 200°֊ում 40 րոպե, ապա հեռացնել փայլաթիթեղը, եփել ևս 20 րոպե, մատուցել տաք վիճակում, կարելի է նաև բրնձով։
#Մառանիկ #օրեգանո #ռատատուի
Մսով կարկանդակ Nusharistakesyan-ի բաղադրատոմսով ❤️
Բաղադրիչներ՝
Խմորի համար
• ալյուր 1֊1,2 կգ
• կարագ 300գ
• մածուն 500 գ
• թթվասեր 300 գ
• 5 ձվի դեղնուց
• սոդա 1 թ.գ.
• աղ 1 թ.գ.
Խմորը թողնել հանգստանա 15 րոպե։ Բաժանել երկու մասի։
……………
Միջուկի համար
• տավարի աղացած միս 1,5 կգ
• սոխ 3 գլուխ
• կարմիր և սև պղպեղ
• մաղադանոս
• կարագ
• աղ
Վրան դեղնուց քսել, դնել ջեռոց 200 °֊ում։
#Մառանիկ #աղ #կարմիրպղպեղ #սևպղպեղ
Click here to claim your Sponsored Listing.
Contact the business
Telephone
Website
Address
Գրիբոյեդովի 25/27
Yerevan