hasmik_mankakan_studio
✅Ներկայացումներ պրոֆ.բեմերում✅Երգ✅Պար✅Բեմ. խոսք✅Բեմ. շարժ✅Փառատոններ✅Դասական երաժշտ. լսումներ
🎭«ՀԱՍՄԻԿ»երաժշտական թատրոն-ստուդիան վերսկսում է իր աշխատանքները և հայտարարում է ընդունելություն՝ 8-18 տարեկան բոլոր նրանց համար, ովքեր ունեն ցանկություն, ինչպես նաև թատերական և երաժշտական տվյալներ մեզ մոտ սովորելու համար։
‼️Պատրաստում ենք նաև դիմորդներ թատերական ինստիտուտի համար։
🎭Դասավանդվում է՝
✅Դերասանի վարպետություն
✅ Բեմական խոսք
✅Բեմական շարժում
✅Պար (պիեսի շրջանակում)
✅Երգ (պիեսի շրջանակում)
✅Արվեստի պատմություն
✅Դասական երաժշտության լսումներ
✅Մյուզիքլներ պրոֆեսիոնալ բեմում։
👌Գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Զաքարյան։
👌Դերասանի վարպետությունը դասավանդում է դերասանուհի Լուսին Վարդանյանը։
Մանրամասների համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով; +374 91377338 կամ գրել անձնական նամակ։
«Ագահ տնակը» 🎭❤️
(սիրողական նկարահանում)
01/06/2023
Շնորհավոր երեխաների պաշտպանության միջազգային օրը😍 խաղաղ ապրեք սիրելի երեխաներ🕊
❗️🎭 #ԻսկԴուԳիտեսՈր Երեխաների պաշտպանության միջազգային օր, նշվում է ամեն տարի հունիսի 1-ին, հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին։ Բացի այդ երեխաներին է նվիրված Երեխաների համաշխարհային օրը (նոյեմբերի 20), Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օրը (հունիսի 4) և Աֆրիկացի երեխաների պաշտպանության օրը (հունիսի 16)։
Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին[1], 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Տոնը նշում են հանրապետության բոլոր մարզերում և Երևանում, կազմակերպվում են միջոցառումներ։ Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսը հունիսի 1-ին որոշել է հավաքել երեխաներին, որոնք կորցրել էին իրենց ծնողներին և նրանց համար տոն կազմակերպել։ Տոնը ըստ Չինական ավանդույթի կոչվում է Վիշապանավերի փառատոն։ Նույն օրը Ժնևում տեղի է ունեցել կոնֆերանս՝ նվիրված մատաղ սերնդի հիմնախնդիրներին։ Այս երկու իրադարձությունների շնորհիվ ծնվեց գաղափար ստեղծել փառատոն նվիրված երեխաներին։
Հետպատերազմյան տարիներին ողջ աշխարհի երեխաների առողջության և բարեկեցության մասին հոգ տանելը շատ կարևոր էր։ Պատերազմի ժամանակ նրանցից շատերը կորցրել էին իրենց հարազատներին, մնացել որբ։ 1949 թվականին Փարիզում ընթացող կանանց կոնֆերանսի ներկայացուցիչները կոչ են անում բոլոր մարդկանց պայքարել հանուն խաղաղության։ Այս ընթացքում էլ ստեղծվել է երեխաների պաշտպանության միջազգային օրը, առաջին անգամ տոնը նշվել է հունիսի 1-ին 1950 թվականին և այդ ժամանակից այն նշվում է ամեն տարի։
1956 թվականին Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից հնչեցվեց երեխաների իրավունքների մասին հռչակագիրը, որը իրենից ներկայացնում էր առաջարկություններ որ ի պաշտպանություն երեխաների ընդունվել է բազմաթիվ պետությունների կողմից։ Իսկ արդեն 1989 թվականին այդ կազմակերպությունը հաստատել է Կոնվենցիա երեխաների իրավունքների մասին, որոշիչ պարտականություններ բոլոր պետություններին իր անչափահաս քաղաքացիների հանդեպ։ Փաստաթղթում ամրագրված են մեծահասակների պարտականությունները և երեխաների իրավունքները։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Yerevan