Support Market

Support Market

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Support Market, Shopping & retail, Tumanyan 12, Yerevan.

01/02/2022

Best Valentine’s day gift!!!

09/12/2021

Բաց նամակ “ԱրՔա” համակարգի ղեկավարությանը՝ ի դեմս «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի
Armenian Card CJSC - ArCa

Ձեր ուշադրությունն ենք ուզում հրավիրել Դեկտեմբերի 2-ին մեր կողմից հայտնաբերված՝ “ԱրՔա” վճարային համակարգում առկա խնդրի վրա՝ կապված VPOS վճարումների պրոցեսում “3D Secure” համակարգի թարմացումների ներդրման անցումային փուլի հետ։

Ողջունելի ենք համարում տեխնիկական բարեփոխումներն ու դրանց ուղղությամբ տարվող աշխատանքերը։ Այնուամենայնիվ, նմանատիպ գլոբալ փոփոխությունները պահանջում են առավել պատասխանատու մոտեցում հաճախորդների շահերի ոտնահարումը բացառելու համար։

Առաջին հերթին, մեր ընկերությունը կրում է մեծ չափի ֆինանսական և բարոյական վնասներ՝ կորցնելով միջազգային պատվերներ, հաճախորդներին թողնելով տհաճ փորձառություն։ Ավելին, խնդրի մասին ստիպված էինք բացահայտել ինքներս երկար տեխնիկական զննություններից հետո՝ ծախսելով չնախատեսված ժամանակ և ռեսուրսներ։

“ԱրՔա” համակարգի օգտատերերը չեն ծանուցվել նման խնդրի առաջացման վտանգի մասին ո՛չ համակարգի գրասենյակի, ո՛չ էլ համակարգի անդամ հանդիսացող բանկերի կողմից։ Համակարգի զանգերի կենտրոնի աշխատակիցները ևս անտեղյակ էին։ Ի վերջո, կապ հաստատելով համակարգի տեխնիկական մասնագետի հետ, ստացանք պատասխան, որ խնդիրը կրում է գլոբալ բնույթ և աշխատանքներ են տարվում այն լուծելու համար մինչև ընթացիկ տարվա վերջ։

Անընդունելի ենք համարում “ԱրՔա” համակարգի մոտեցումը նման ծավալի փոփոխություններ իմպլեմենտացնելու պրոցեսին, ինչպես նաև անպատասխանատվությունը թե՛ սեփական աշխատակիցների, թե՛ բիզնես հաճախորդների նկատմամբ, ինչը փաստում է վերջիններիս նախապես չծանուցելն ու ալտերնատիվ լուծումներ չառաջարկելը։

Շեշտում ենք՝ հայաստանյան ընկերությունները, որոնք կախված են օնլայն քարտային վճարային համակարգերից, ևս մեկ ամիս զրկված լինելով միջազգային քարտային վճարումներ ստանալու հնարավորությունից, կանգնում են լուրջ խնդիրների առաջ՝ առանց որևէ աջակցության խնդրի ստեղծման պատասխանատու մարմինների կողմից։

Կսպասենք պատկան մարմինների արձագանքին՝ քննարկելու խնդրի շուտափույթ լուծման կամ ժամանակավոր այլընտրանք ստանալու հնարավորությունները։

Հարգանքներով՝
Support Market թիմ

Central Bank of Armenia
Ameriabank CJSC
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Ֆինանսական համակարգի հաշտարար/Financial System Mediator
ՀՀ ֆինանսների նախարարություն

02/12/2021

Soon our best-selling hoodies will become available again...

23/11/2021

Այս մոդելը թույլ կտա միշտ պահել Ղազանչեցոցը ձեր սրտում՝ անգամ երբ այն շատ հեռու է թվում...
This model will allow you always keep Ghazanchetsots in your heart, even when it seems very far away...

08/11/2021

For me Cross Bag
'' Rosa''
Արժեքը՝ 19.000 դրամ
Հարցերի դեպքում 📥

02/11/2021

Առկա 15.000 դրամ
🇦🇲 «Հայերի մեջ անկեղծությունը ոգեշնչում է»։ Ահա սա էր «մեշկ-մեշկի» -ի դիզայնի հեղինակ Նուառայի մեկնաբանությունը։ Հեղինակը նշում է, որ տեղափոխվելով Պարսկաստանից շատ էր հիացել թեկուզև ժամանակ առ ժամանակ չոր ու կոպիտ, բայց այդքան անկեղծ հայկական բնավորությամբ։
🏔🗻 Դրա համար էլ պատերազմի օրերին իր էմոցիաները վերածեց միմյանց վրա «մեշկ-մեշկի» թիկնած սարերի, ասելով, թե սարերն էլ հայերի պես երբեմն կոպիտ ու չոր են, բայց միշտ անկեղծ են։ Իսկ շ-ով պայմանավորված գրելաձևը ևս մեկ անկեղծության արտահայտում է։ «Հենց շ-ով ենք արտասանում մեշկ-մեշկին։ Սա է մեր իրականությունը։ Այն հայերի նման երբեմն կոպիտ է, բայց միշտ անկեղծ»…

🇦🇲 "The sincerity among Armenians is inspiring." This is how the author of the design Nuar explained her work. She notes that she admired sometimes rough and rude, but always so sincere Armenian character after moving from Iran.
🏔🗻 Therefore, during the war, she turned her emotions into mountains, guarded by each other, saying that the mountains, like the Armenians, are sometimes rough and rude, but always sincere.

25/08/2021

Hello! This is a thank you message from the Support Market team and all the beneficiaries of our project 🧡 We know that you have been supporting us since the launch of the platform. Now is the time to share with you the achievements we made thanks to the donations generated from the profits of Your purchases.

With the AVAGYAN X SupportMarket collaboration we have raised enough resources to open a workspace in Yerevan for girls from Shushi, Artsakh, equipped with a loom and all the needed materials. The sustainable work process goes on providing them with continuous income 💪

With all the sales and the work of our team members we have greatly supported the launch and work of the brand Qooyrik, a family business of two sisters from Stepanakert. You can follow them on Instagram ➡️ !

Stay tuned to see Your input in making positive changes with small but impactful steps! 😉

Want your business to be the top-listed Shop in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address


Tumanyan 12
Yerevan
0001