Step Up with Meline
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Step Up with Meline, Education, Yerevan.
Ավելին՝ իմ ինստագրամում։
https://www.instagram.com/english.with.meline?igsh=MXZob3VrNmk4cjd4ag%3D%3D&utm_source=qr
Շնորհակալ կլինեմ, եթե կիսվեք տեսանյութով եվ կիրառեք սովորածը մեկնաբանության բաժնում։
21/12/2025
Մահաթմա Գանդին, երբ ուսանել է Լոնդոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, մի դասախոս է ունեցել՝ Փիթերս անունով, ով, մեղմ ասած, չի սիրել իր ուսանողին։ Բայց Գանդին այն մարդկանցից չէր, ում կարելի էր վախեցնել, և միշտ էլ կարողանում էր պատասխանել նրա սրամիտ արտահայտություններին։
Մի անգամ պրոֆեսորը ճաշում էր համալսարանի ճաշարանում, իսկ Գանդին առանց անհանգստանալու նստեց նույն սեղանի շուրջ։ Փիթերսը, սրամիտ ժպիտով, ասաց.
— Պարո՛ն Գանդի, գիտե՞ք, որ խոզն ու թռչունը չեն կարող միասին ճաշել։
— Ճիշտ եք, պրոֆեսո՛ր։ Այդ դեպքում ես կթռչեմ,— հանգիստ պատասխանեց Գանդին և նստեց մեկ այլ սեղանի շուրջ։
Այս փոքրիկ հաղթանակը, ակնհայտորեն, վիրավորել էր դասախոսին։ Հաջորդ քննության ժամանակ նա որոշեց վրեժխնդիր լինել, բայց Գանդին անթերի պատասխանեց բոլոր հարցերին։ Այդ ժամանակ պրոֆեսորը լրացուցիչ, ակնհայտորեն սադրիչ հարց տվեց.
— Պատկերացրեք, որ դուք քայլում եք ճանապարհով և պայուսակ եք գտնում։ Դրանում կան իմաստություն և փող։ Ի՞նչ կընտրեիք։
— Իհարկե, փողը,— պատասխանեց Գանդին։
— Իսկ ես կնախընտրեի իմաստությունը,— ինքնագոհ ժպտալով՝ նկատեց պրոֆեսորը։
— Իհարկե,— գլխով արեց Գանդին,— յուրաքանչյուրն ընտրում է այն, ինչ չունի։
Այս արտահայտությունից Փիթերսը վերջնականապես կորցրեց ինքնատիրապետումը։ Ստուգելով քննական աշխատանքը՝ նա թերթիկի վրա գրեց ընդամենը մեկ բառ՝ «հիմար» և վերադարձրեց այն ուսանողին։ Գանդին ուշադիր նայեց գրվածքին, վեր կացավ և ասաց.
— Պրոֆեսո՛ր, Դուք ստորագրել եք քննությունը, բայց մոռացել եք գնահատականը դնել։
Ընտրի՛ր ճիշտ տարբերակը։
Ավելին՝ ինստագրամում https://www.instagram.com/english.with.meline?igsh=MXZob3VrNmk4cjd4ag%3D%3D&utm_source=qr
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the school
Telephone
Website
Address
Yerevan
Opening Hours
| Monday | 07:00 - 21:00 |
| Tuesday | 07:00 - 21:00 |
| Wednesday | 07:00 - 12:00 |
| Thursday | 07:00 - 21:00 |
| Friday | 07:00 - 12:00 |
| Saturday | 09:00 - 21:00 |