BHA progress
հաշվապահական ծառայություններ
accounting services
бухгалтерские услуги Հաշվապահական հաշվառման ծառայություններ
02/09/2025
https://www.cba.am/hy/press-releases/8769/?fbclid=IwY2xjawMjkg9leHRuA2FlbQIxMABicmlkETFsZlNYSTRCeWNURUt6cnUxAR7-KSd3eqR7i5zIHrEmeXpOeapz0fyEEj2_B3gip6bkWAT3Mkqny1ZoN05F8Q_aem_xzDEBoHUUrFq6suyYL-SgA
📅 2025թ. օգոստոսի 8-ին ուժի մեջ է մտնում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։
📌 Ի՞նչ է փոխվել
Օրենքով ընդլայնվել է այն անձանց ցանկը, ովքեր պարտավոր են հաշվառվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնում (ՖԴԿ)։
Այս պարտավորությունը այսուհետ տարածվում է նաև հետևյալ անձանց վրա՝
✔️իրավաբանական ծառայություններ մատուցող անձինք,
✔️հաշվապահական ծառայություններ մատուցող անձինք,
✔️թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի դիլերներ,
✔️իրավաբանական անձանց գրանցման կամ կառավարման ծառայություններ մատուցող անձինք:
📝 Ինչ պետք է անեն նշված անձինք
❗️Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում նրանք պարտավոր են հաշվառվել ՖԴԿ-ում,
❗️Հաշվառումը իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված կարգով:
📌Օրենքում կատարվել են նաև այլ փոփոխություններ և լրացումներ:
Կարդացեք ավելին՝ https://www.cba.am/hy/press-releases/8769/
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում կատարված լրացումների և փոփոխությունների վերաբերյալ | CBA CBA meta description
27/03/2025
📢 Հարկային օրենսգրքում փոփոխություններ
Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից։
📌 2025 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխության արդյունքում՝
🔹 Հաշվապահական, իրավաբանական և մի շարք այլ գործունեություն իրականացնող կազմակերպություններ ու ԱՁ-ներ այլևս չեն կարող գործել հարկման հատուկ համակարգում, (շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել) պետք է գործեն հարկման ընդհանուր համակարգում ( ԱԱՀ և շահութահար վճարող)։
🔹 Օրենքը ուժի մեջ կմտնի 2025 թ. հուլիսի 1-ից։
📜 Օրենքի ամբողջական տարբերակը՝ Կ-960-11.11.2024-ՏՀ-011/1
#Օրենք #ՀարկայինՓոփոխություններ #ՀՀԱԺ
📢 ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ 📢
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հաստատվել է այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգը՝ համաձայն ՊԵԿ նախագահի 30.06.2021թ. N 639-Ն հրամանի։
📌 Ի՞նչ պետք է իմանալ
✔ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունները, որոնք եկամուտ են վճարել արտասահմանյան կազմակերպություններին, պարտավոր են ներկայացնել Ձև 273 հաշվետվությունը։
✔ Ներկայացման ժամկետը՝ մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող ապրիլի 20-ը։
✔ Տվյալները ներառում են՝
🔹 Եկամուտ ստացող կազմակերպության պետությունը
🔹 Վճարված եկամուտների չափը
🔹 Հաշվարկված ու պահված շահութահարկը
📌 Ո՞ւմ է վերաբերում
✔ Այս պահանջը տարածվում է ՀՀ Տնտեսվարողի կողմից ԱՊՀ երկրների ռեզիդենտ կազմակերպություններին (Ռուսաստանի Դաշնություն, Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ղրղզստանի Հանրապետություն, Տաջիկստանի Հանրապետություն, Թուրքմենստան, Ուզբեկստանի Հանրապետություն, Ուկրաինա, Մոլդովայի Հանրապետություն) վճարելիս։
✔ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերի կողմ հանդիսացող պետությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման պահանջի դեպքում տվյալների ներկայացումը պարտադիր է։
✔ Հարկային մարմնի հրապարակած միջազգային պայմանագրերի ցանկին կարելի է ծանոթանալ ՊԵԿ պաշտոնական կայքում։
📌 Օրինակ՝ ՀՀ կազմակերպությունը ռուսական ընկերությանը ֆրախտի (փոխադրման) ծառայությունների համար վճարելիս պետք է ներկայացնի Ձև 273։
📜 Մանրամասների համար ծանոթացեք ՊԵԿ-ի պաշտոնական հրապարակումներին։
#ՀարկայինՓոփոխություններ #ՊԵԿ #Շահութահարկ #ՀարկայինՕրենսգիրք #Հարկեր #ՊետականԵկամուտներ
05/03/2025
📢 Հարկային օրենսգրքում կատարվել է փոփոխություն
📌 Դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման շեմը բարձրացվել է
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածում կատարված փոփոխության համաձայն՝ անհուսալի դեբիտորական պարտքի նվազագույն շեմը 100,000 դրամից դարձվել է 300,000 դրամ։
✅ Ինչ է փոխվել.
Եթե նախկինում 100,000 դրամը գերազանցող դեբիտորական պարտքը ճանաչվում էր անհուսալի միայն դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, ապա այժմ 300,000 դրամը գերազանցող պարտքերը կարող են անհուսալի ճանաչվել նաև՝
🔹 Դատարանի վճարման կարգադրության օրինական ուժի մեջ մտնելուց հետո,
🔹 Նոտարի կողմից արձակված կարգադրության՝ կողմերի համար պարտադիր դառնալու օրվանից,
🔹 Արբիտրաժային տրիբունալի կողմից ընդունված վճռի հրապարակման օրվանից։
📅 Փոփոխությունը ուժի մեջ է մտնում 2025թ. մարտի 3-ից և տարածվում է 2025թ. հունվարի 1-ից հետո ծագած պարտավորությունների վրա։
⚖️ Ինչու է սա կարևոր.
Այս փոփոխությունը կարող է ազդեցություն ունենալ հարկային հաշվառման վրա, հատկապես այն կազմակերպությունների համար, որոնք ունեն մեծ ծավալի դեբիտորական պարտքեր։
📢 Տեղեկացե՛ք, հետևե՛ք փոփոխություններին մեր էջում։
#ՀարկայինՕրենսգիրք #Փոփոխություն #ԴեբիտորականՊարտքեր #Հաշվապահություն
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Yerevan